Տեկուչովի փողոց (Դոնի Ռոստով)
Տեկուչովի փողոց ռուս.՝ Улица Текучёва | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Նախկին անվանում | Տասներորդ փողոց |
Անվանվել է | Վասիլի Տեկուչով |
Wikimapia-ում | |
OpenStreetMap-ում | |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Տեկուչովի փողոց (ռուս.՝ Улица Текучёва), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կարևորագույն մայրուղիներից մեկը, որն անցնում է քաղաքի չորս շրջաններով[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Պ. Ֆ. Գորբաչովի լուսանկարը | |
Վ. Պ. Տեկուչովի լուսանկարը |
Հայտնվել է քաղաքի ծայրամասում՝ Նոր բնակատեղիում, XX դարի սկզբին «Տասներորդ փողոց» անվանումով։ «Ողջ Ռոստովը և Նոր Նախիջևանը» տեղեկատուում 1914 թվականի համար ներկայացվում են տվյալներ այդ փողոցի մասին. այն սկսվել է Առաջին նրբանցքից Նոր բնակատեղիում և ավարտվել է Նիկոլսկի նրբանցքի մոտ (այժմ՝ Խալտուրինի նրբանցք)։ Տներն այստեղ եղել են միայն զույգ կողմում[3]։
1908 թվականի սեպտեմբերին Նախիջևանի սահմանի մոտ (այժմ այստեղով անցնում է Տեատրալնի պողոտան) հայտնվել են սպանդանոցներ (այսօր՝ «Տավր» մսի կոմբինատ), որոնք կառուցել էր ինժեներ-տեխնոլոգ Պ. Ֆ. Գորբաչովը (քաղաքագլուխը 1902-1905 թվականներին)[4]։ Գավառագետ և պատմաբան Ա. Մ. Իլյինի «Դոնի Ռոստով քաղաքի պատմությունը» գրքի 1914 թվականի «Ամփոփ տեղեկություններ» բաժիններից մեկում ասվում է[3].
Ռոստովն ունի օրինակելի սպանդանոցներ, որոնք կառուցվել են 1906-1909 թվականներին, անասունների սպանդն անելու և միսը սառնարաններում պահպանելու բոլոր տեխնոլոգիական սարքերով և հարմարանքներով... |
Ռոստովի Դոնի տրամվայի բելգիական անանուն ընկերությունը պարտավորվում է երկարացնել Մեծ պողոտայի գիծը մինչև նոր սպանդանոցներ... |
1946 թվականին Տասներորդ փողոցը վերանվանվել է ի պատիվ Ռոստովի գնդի ժողովրդական ապստամբության վաշտի քաղղեկ Վասիլի Պետրովիչ Տեկուչովի (1904-1944)։ Նա աչքի է ընկել Ռոստովի մատույցներում տեղի ունեցած մարտերում։ Վիրավորվել է Կովկասի համար մարտերի ժամանակ, զոհվել է 1944 թվականի հուլիսին Բելառուսիան ազատագրելու մարտերում։
1960-ական թվականներին Գագարինի հրապարակից դեպի քաղաքի արևելք կառուցվել է տրամվայի գիծ, որը գոյատևել է մինչև XX դարի վերջ։
Ներկայումս փողոցն ունի կարևոր տրանսպորտային նշանակություն Դոնի Ռոստովի համար։ Նրանով միշտ ընթանում է ավտոմեքենաների հոսք Տագանրոգից, օդանավակայանի կողմից, Հյուսիսային բնակելի զանգվածից, Լենինի պողոտայից և հակառակը։ Հատկապես լարված է փողոցի Գագարինի հրապարակով անցնող հատվածը, որտեղ հատվում են ավտոբուսների և տրոլեյբուսների երթուղիները։ Ավտոմոբիլային Տեկուչովյան կամուրջը[5], հատում է Տեմեռնիկ գետը և երկաթուղին։
Փողոցում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոստովի ձիարշավարան
- Հրեական-թաթարական գերեզմանատուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Текучева улица на карте г. Ростов на Дону (панорама)
- ↑ «Улица Василия Текучёва (бывшая Десятая)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 3,0 3,1 Улица Текучева
- ↑ «П. Ф. Горбачёв - Городской Голова Ростова-на-Дону (1902-1905 гг.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «ТЕКУЧЕВСКИЙ МОСТ, РОСТОВ-НА-ДОНУ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.