Տեկուչովի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեկուչովի փողոց
Улица Текучёва
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Նախկին անվանումՏասներորդ փողոց
Անվանվել էՎասիլի Տեկուչով
Կոորդինատներ: 47°14′17.664000099991″ հս․ լ. 39°43′32.376000099992″ ավ. ե. / 47.23824000002777268° հս․. լ. 39.72566000002777287° ավ. ե. / 47.23824000002777268; 39.72566000002777287
Wikimapia-ում
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Տեկուչովի փողոց (ռուս.՝ Улица Текучёва), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կարևորագույն մայրուղիներից մեկը, որն անցնում է քաղաքի չորս շրջաններով[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Պ. Ֆ. Գորբաչովի լուսանկարը
Searchtool.svg Վ. Պ. Տեկուչովի լուսանկարը

Հայտնվել է քաղաքի ծայրամասում՝ Նոր բնակատեղիում, XX դարի սկզբին «Տասներորդ փողոց» անվանումով։ «Ողջ Ռոստովը և Նոր Նախիջևանը» տեղեկատուում 1914 թվականի համար ներկայացվում են տվյալներ այդ փողոցի մասին. այն սկսվել է Առաջին նրբանցքից Նոր բնակատեղիում և ավարտվել է Նիկոլսկի նրբանցքի մոտ (այժմ՝ Խալտուրինի նրբանցք)։ Տներն այստեղ եղել են միայն զույգ կողմում[3]։

1908 թվականի սեպտեմբերին Նախիջևանի սահմանի մոտ (այժմ այստեղով անցնում է Տեատրալնի պողոտան) հայտնվել են սպանդանոցներ (այսօր՝ «Տավր» մսի կոմբինատ), որոնք կառուցել էր ինժեներ-տեխնոլոգ Պ. Ֆ. Գորբաչովը (քաղաքագլուխը 1902-1905 թվականներին)[4]։ Գավառագետ և պատմաբան Ա. Մ. Իլյինի «Դոնի Ռոստով քաղաքի պատմությունը» գրքի 1914 թվականի «Ամփոփ տեղեկություններ» բաժիններից մեկում ասվում է[3].

Aquote1.png Ռոստովն ունի օրինակելի սպանդանոցներ, որոնք կառուցվել են 1906-1909 թվականներին, անասունների սպանդն անելու և միսը սառնարաններում պահպանելու բոլոր տեխնոլոգիական սարքերով և հարմարանքներով... Aquote2.png


Aquote1.png Ռոստովի Դոնի տրամվայի բելգիական անանուն ընկերությունը պարտավորվում է երկարացնել Մեծ պողոտայի գիծը մինչև նոր սպանդանոցներ... Aquote2.png


1946 թվականին Տասներորդ փողոցը վերանվանվել է ի պատիվ Ռոստովի գնդի ժողովրդական ապստամբության վաշտի քաղղեկ Վասիլի Պետրովիչ Տեկուչովի (1904-1944)։ Նա աչքի է ընկել Ռոստովի մատույցներում տեղի ունեցած մարտերում։ Վիրավորվել է Կովկասի համար մարտերի ժամանակ, զոհվել է 1944 թվականի հուլիսին Բելառուսիան ազատագրելու մարտերում։

Շրջադարձ դեպի Տեկուչովի փողոց Կրասնոարմեյսկայա փողոցի կողմից

1960-ական թվականներին Գագարինի հրապարակից դեպի քաղաքի արևելք կառուցվել է տրամվայի գիծ, որը գոյատևել է մինչև XX դարի վերջ։

Ներկայումս փողոցն ունի կարևոր տրանսպորտային նշանակություն Դոնի Ռոստովի համար։ Նրանով միշտ ընթանում է ավտոմեքենաների հոսք Տագանրոգից, օդանավակայանի կողմից, Հյուսիսային բնակելի զանգվածից, Լենինի պողոտայից և հակառակը։ Հատկապես լարված է փողոցի Գագարինի հրապարակով անցնող հատվածը, որտեղ հատվում են ավտոբուսների և տրոլեյբուսների երթուղիները։ Ավտոմոբիլային Տեկուչովյան կամուրջը[5], հատում է Տեմեռնիկ գետը և երկաթուղին։

Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոստովի ձիարշավարան
  • Հրեական-թաթարական գերեզմանատուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]