Jump to content

Տարիքային վախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարիքային վախեր, պայմանավորված են անհատի տարիքային հոգեբանական առանձնահատկություններով։ Դրանց արտահայտման ուժգնությունը կապված է անձնային յուրահատկություններից և մարդու հուզական կայունությունից։ Ընդունված է համարել, որ տարիքային վախերը առավել արտահատված են անձի զարգացման զգայուն փուլերում։ Վախը, հիմնված է ինքապահպանման բնազդի վրա, ունի պաշտպանական բնույթ և ուղեկցվում է բարձրագույն նյարդային գործունեության փոփոխություններով, որն արտահայտվում է պուլսի և շնչառության հաճախացմամբ, արյան ճնշման տատանումներով, ստամոքսահյութի արտադրմամբ։

Հղիության և ծննդաբերության շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղի կնոջ անհանգստությունները ու տագնապները հանդիսանում են երեխայի առաջին շփումը վախի հետ։ Հղիության երկրորդ կեսին արդեն սկսում է զարգանալ պտղի արյունատար համակարգը, որի միջոցով կապը ծնողի հետ ավելի սերտ է դառնում։ Ու հետևաբար ծնողի անհանգստության պարագայում այն փոխանցվում է երեխային։ Հնարավոր է նաև երեխայի մոտ ֆունկցիոնալ խանգարումներ, ի հակազդում մոր երկարատև անահանգիստ վիճակին։ Այս պարագայում հնարավոր է նաև վաղաժամ ծննդաբերություն[1]։

Նորածնությունից-1տարեկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագնապայնությունն ու վախերն առաջանում են այս տարիքում, երբ բավարարված չեն ֆիզիկական պահանջմունքները, այսինքն՝ այն, ինչը ապահովում է հուզական ու ֆիզիկական հարմարավետությունը։ Հոգեբանական տագնապներից առավել տարածված են հուզական կոնտակտի կորստի հետ կապված անհանգստությունները։

Այս փուլում ինտենսիվ զարգանում են խոսքն ու մտածողությունը։ Այս ժամանակ ընտանիքը դառնում է մի վայր, ուր երեխան ունենում է ապահովության զգացում և ռեալիզացնում իր պահանջմունքները։ Երեխաները ձեռք են բերում այս ամենը միայն այն դեպքում, երբ ծնողները ներկայացնում են երեխաներին համապատասխան ձևով ընտանեկան իրավիճակը։ Անկախ այն բանից, որ երեխաները փոքր են, նրանք ամեն ինչ լսում ու հասկանում են ու ամենակարևորը զգում են։ Այս բազալային վստահությունը չի ձևավորվում ընտանիքներում, որոնք գտնվում են անընդհատ կոնֆլիկտային ու անհանգիստ պայմաններում։ Արդեն 3 տարեկանի մոտ բնորոշ են մղձավանաջները։ Երեխաները սկսում են տեսենել սարսափելի երազներ։ Արդեն 4 տարեկանին մոտ երազներում առաջանում են նաև վախենալու կերպարներ, ինչպես կախարդ պառավները։ Սա հիմնականում արտահայտում է երեխայի խնդիրները շատ խիստ մոր հետ։ Շատ դեպքերում երեխաները չեն կարողանում արթնանալ երազներից ու բավականին երկար ժամանակ տանջվում են մղձավանջներից, ինչը հանգեցնում է հուզական ուժեղ լարվածության ու տագնապայնության երեխաների մոտ, կարող է առաջանալ նաև կակազոց։ Երեխաների հանգիստ քնի համար անհրաժեշտ է, որ իրենք զգան ապահովություն։ Դրա համար իրենց օրը պետք է լեցուն լինի ուրախությամբ ու խաղերով ու անպայաման ծնողների ներկայությամբ։

Այս տարիքում ձևավորվում է երեխայի հուզական ես-ը։ Այս տարիներին ձևավորվում են այնպիսի հույզեր, ինչպիսին են սերը, քնքշանքը, մեղքը, ափսոսանքը։ Սիրո պահանջմունքը դառնում է անչափ էական։ Երեխաները շատ ուժեղ կապվում են ծնողների, հատկապես մոր հետ։ Գիշերային մղձավանջները նրանց ստիպում են գիշերները գնալ մայրերի մոտ։ Երեխաները հաճախ հարցնում են մայրերին. «Ի՞սկ դու չես դառնա չար պառավ»։ 4-5 տարեկանը հաճախ անվանում են «վախերի տարիք»։ Վախերի տեսակետից այս շրջանում ակտիվանում է վախեր մթությունից ու մահվան վախերը[2]։ Ըստ էության մթությունից վախը իրենից ներկայացնում է վախ անորոշությունից։ Իսկ երեխայի երևակայությունը այն լցնում է բազմաթիվ հերոսներով։ Տարիքից ելնելով՝ երեխաները հաճախ չեն տարբերակում իրականությունը երևակայությունից ու այդ կերպարները իրենց հավասարապես իրական են թվում։ Նրանք համոզված են, որ հրեշները սենյակում են լինում միայն ծնողների բացակայության դեպքում կամ այն ժամանակ, երբ լույսը անջատվում է։ Այս ժամանակ երեխաներին գիշերն անվերջանալի է թվում։ Նման վախերը կարող են հիմք հանդիսանալ, որ երեխան չցանկանա քնել, ուստի ծնողների խորհուրդ է տրվում լինել շատ ուշադիր և հնարավորինս լինել երեխայի հետ, քանի դեռ նա չի քնել։

Այս տարիքին բնորոշ է անձի սոցիալական ուղղվածությունը։ Այս փուլում վախերը սկսում են պակասել, սակայն ի սպառ չեն վերանում։ Այս շրջանում ակտիվանում է ծնողների մահվան վախը։ Երեխաները սկսում են հասկանալ, որ մարդիկ չեն ապրում հավերժ։ Մահանում է հարազատներից որևէ մեկը, երեխաները լսում են այդ մասին, փորձում հասկանալ։ Նրանք սկսում են հարցեր տալ այն մասին, թե ինչ է լինում մահվանից հետո։ Հատկապես սրվում է վիճակը, եթե մահանում է երեխայի ընտանիքի անդամներից մեկը։ Այս շրջանում ծնողները մեծ մասամբ փորձում են պաշտպանել երեխաներին նմանատիպ իրավիճակներից՝ շատ դեպքերում չասելով ոչինչ։ Այս պարագայում նրանք մահը ծածակում են անտեսանելի գաղտնիությամբ։ Սա էլ ավելի կարող է հրահրել վախը։ Երեխաները իրավունք ունեն իմանալու մահվան մասին ամեն ինչ իրենց տարիքի գիտելիքներին համապատասխան։ Նրանցից պետք չէ թաքցնել մահվան մասին տեղեկատվությունը։ Յունգը նշում էր, որ երեխաների նևրոզների ու վախերի մեծամասնությունը բխում են ծնողներից, քանի որ երեխաների հոգեկանը իրենից ներկայացնում է ծնողների հոգեկան կյանքի շարունակությունը։ Ուստի երեխները հաճախ վերցնում են ծնողների տագնապային կամ անհանգիստ վարքը։ Այս շրջանում բավականին ակտիվ է դպրոցական վախերը, հատկապես վախ դպրոց հաճախելուց։ Հիմանականում սա տնից հեռանալու վախն է, այլ ոչ թե վախ դպրոցից։ Հատկապես գերխնամքի պայամններում մեծացած երեխաների համար շատ դժվար է հաղթահարել բաժանումը ծնողներից։ Երբեմն ծնողները իրենք են սնում այս տագնապները՝ խոսելով դպրոցի նոր ու բարդ լինելու մասին, արդյունքում երեխայի մոտ առաջանում է անվստահություն ու տագնապ դպրոցի հանդեպ։

Այս տարիքում «ամենաակտուալը» վախն փոփոխության հանդեպ է։ Ինչպես գիտենք դեռահասության շրջանը[3] բնորոշվում է ակտիվ փոփոխություններով, ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական ես-ի տեսանկյունից։ Սկսում են առաջանալ նոր պահանջմունքեր, երեխաները ուզում են ընդունված լինել խնբի կողմից, միևնույն ժամանակ լինել տարբերվող։ Մարմնի փոփոխման հետ առաջանում է վախ տգեղ, ոչ համակրելի լինելու։ Շատ ակտիվ են պատերազմներից, հարձակումներից վախերը։ Այս բոլոր վախերը, ինչպես նկատում ենք առնչվում են ինքնապահպանման հետ, ուստի կարող են հիշեցնել ավելի վաղ տարիքի մահվան վախը։ Քանի որ դեռահասները մտնում են շատ սերտ միջանձնային հարաբերությունների մեջ, նրանց համար դառնում է չափազանց էական հասակակիցների ու նշանակալի մեծահասակների կարծիքը։ Առաջանում է վախ լինել չընդունված, մերժված։ Սա բնականաբար կարող է ավելացնել տագնապանությունը։ Նրանց համար շատ են կարևորվում զուտ հարաբերություների առկայությունը հասակակիցների կամ մեծահասկների հետ։

Ծնողների ամուսնալուծության դեպքում վախերի արտահայտվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները այս դեպքում հաճախ մտածում են, որ իրենք են մեղավոր ծնողների ամունալուծության մեջ[4]։ Այս զգացումն ուժեղացնում են հիշողություններ այն մասին, որ ծնողների վեճերի մեծամասնությունը իր պատճառով են եղել։ Առաջանում է վառ արտահայտված մեղքի զգացում։ Ակտիվանում է նաև մյուս ծնողից էլ զրկվելու վախը։ Այսինքն՝ եթե գնացել է մի ծնողը, ապա կհեռանա նաև մյուսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վաղաժամ ծննդաբերություն (չաշխատող հղում)
  2. մահվան վախեր
  3. [1](չաշխատող հղում) դեռահասության ծրջան
  4. ամուսնալուծություն(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]