Տասը հազարի նահատակությունը
Տասը հազարի նահատակությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար և ռետաբլո |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր |
տարի | 1508 |
բարձրություն | 99 |
լայնություն | 87 |
ուղղություն | գերմանական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան |
սեփականատեր | Frederick III?, Antoine Perrenot de Granvelle? և Ռուդոլֆ II |
պատվիրատու | Frederick III?[3][4] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Marter der zehntausend Christen (Dürer, painting) Վիքիպահեստում |
«Տասը հազարի նահատակությունը», Ալբրեխտ Դյուրերի յուղանկարներից, թվագրվում է 1508 թվականով, այժմ պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ Ստորագրությունն առնված է նկարի կենտրոնում գտնվող Դյուրերի ինքնանկարից կախված կարտուշի մեջ, որտեղ գրված է. «Iste fatiebat Ano Domini 1508 Albertus Dürer Aleman»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի պատվիրատուն Սաքսոնիայի կուրֆյուստ Ֆրեդերիկ III-ն էր, որը նկարը պատվիրել էր Վիտենբերգում գտնվող Բոլոր սրբերի եկեղեցու համար[7]։ Ֆրեդերիկը Դյուրերի հովանավորն էր արվեստում 1496 թվականից ի վեր։ Թեմայի ընտրությունը նրանն էր, քանի որ մասունքների իր հավաքածուում կային մասունքներ տասը հազար նահատակներից։
Այս նույն թեմայով Դյուրերը մոտ տասը տարի առաջ փայտափորագրություն էր արել, իսկ նոր աշխատանքում անտեսեց որոշ մռայլ մանրամասներ, ինչպես օրինակ Ակակիոս եպիսկոպոսի տանջանքները, որի աչքերը գայլիկոնով փորում էին։ Այս տեսարանը նա փոխարինեց՝ աջ մասում պատկերելով խաչելություն, իսկ դրա հետևում՝ շղթայակապ եպիսկոպոսին։
Աշխատանքը շարունակաբար հիշատակվել է Դյուրերի և ֆրանկֆուրտցի Յակոբ Հելլերի նամակագրությունում։ Դյուրերն այս կտավի համար ստացել է 280 ֆլորին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է տասը հազար քրիստոնյա զինվորների առասպելական նահատակությունը, որը կատարել է պարսից արքա Շապուհ I-ը հռոմեացի կայսր Հադրիանոսի կամ Անտոնիոս Պիոսի կամ, այլ աղբյուրների համաձայն, Դիոկղետիանոսի հրամանով։
Դյուրերը բազմաթիվ տարբեր նահատակություններ է պատկերել բացատներ և ժայռոտ տեղանքներ ունեցող անտառներում։ Առաջին պլանում խաչելություններ են, գլխատումներ, մրճահարություններ։ Աջում ձիավարող պարսից արքան պատկերված է օսմանյան սուլթանի կերպարով։ Դահիճները նույնպես վառ օսմանական հանդերձներով են։ Հետին պլանում ժայռերի միջով քայլող բանտարկյալներ են, որոնց այդտեղից նետում են ապառաժների և մացառների վրա, կան նաև բրերով ծեծելու և քարկոծման տեսարաններ։ Մարդաշատ տեսարանի կենտրոնում սևահանդերձ երկու կերպարներ են, որոնք հանդարտ քայլում են՝ ակնհայտորեն անտեղյակ շրջակա սարսափներին։ Նրանցից մեկը Դյուրերն է (ձեռքում բռնած իր ստորագրությունը), մյուսը՝ նրա ընկեր, հումանիստ, բանաստեղծ Կոնրադ Ցելտիսը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rkd.nl/explore/images/306605
- ↑ https://www.khm.at/objektdb/detail/614/
- ↑ Koepplin D. Lukas Cranach: Gemälde, Zeichnungen, Druckgraphik — 1974. — Vol. 1. — P. 41—42.
- ↑ https://www.wikidata.org/wiki/Q664038
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 https://www.khm.at/objektdb/detail/614
- ↑ 6,0 6,1 Koepplin D. Lukas Cranach: Gemälde, Zeichnungen, Druckgraphik — 1974. — Vol. 1. — P. 41—42.
- ↑ 7,0 7,1 Posselt, Christina. «Kommentar». sandrart.net. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Costantino Porcu, ed. (2004). Dürer. Milan: Rizzoli.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասը հազարի նահատակությունը» հոդվածին։ |
|