Տասը հազարի նահատակությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տասը հազարի նահատակությունը
Albrecht Dürer - Marter der zehntausend Christen (Yorck Project).jpg
տեսակգեղանկար և ռետաբլո
նկարիչԱլբրեխտ Դյուրեր
տարի1508
բարձրություն99
լայնություն87
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[1]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
կայք
Marter der zehntausend Christen (Dürer, painting) Վիքիպահեստում

«Տասը հազարի նահատակությունը», Ալբրեխտ Դյուրերի յուղանկարներից, թվագրվում է 1508 թվականով, այժմ պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ Ստորագրությունն առնված է նկարի կենտրոնում գտնվող Դյուրերի ինքնանկարից կախված կարտուշի մեջ, որտեղ գրված է. «Iste fatiebat Ano Domini 1508 Albertus Dürer Aleman»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի պատվիրատուն Սաքսոնիայի կուրֆյուստ Ֆրեդերիկ III-ն էր, որը նկարը պատվիրել էր Վիտենբերգում գտնվող Բոլոր սրբերի եկեղեցու համար[2]։ Ֆրեդերիկը Դյուրերի հովանավորն էր արվեստում 1496 թվականից ի վեր։ Թեմայի ընտրությունը նրանն էր, քանի որ մասունքների իր հավաքածուում կային մասունքներ տասը հազար նահատակներից։

1496 թվականի փայտագրությունը

Այս նույն թեմայով Դյուրերը մոտ տասը տարի առաջ փայտափորագրություն էր արել, իսկ նոր աշխատանքում անտեսեց որոշ մռայլ մանրամասներ, ինչպես օրինակ Ակակիոս եպիսկոպոսի տանջանքները, որի աչքերը գայլիկոնով փորում էին։ Այս տեսարանը նա փոխարինեց՝ աջ մասում պատկերելով խաչելություն, իսկ դրա հետևում՝ շղթայակապ եպիսկոպոսին։

Հատված անտառից

Աշխատանքը շարունակաբար հիշատակվել է Դյուրերի և ֆրանկֆուրտցի Յակոբ Հելլերի նամակագրությունում։ Դյուրերն այս կտավի համար ստացել է 280 ֆլորին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է տասը հազար քրիստոնյա զինվորների առասպելական նահատակությունը, որը կատարել է պարսից արքա Շապուհ I-ը հռոմեացի կայսր Հադրիանոսի կամ Անտոնիոս Պիոսի կամ, այլ աղբյուրների համաձայն, Դիոկղետիանոսի հրամանով։

Դյուրերը բազմաթիվ տարբեր նահատակություններ է պատկերել բացատներ և ժայռոտ տեղանքներ ունեցող անտառներում։ Առաջին պլանում խաչելություններ են, գլխատումներ, մրճահարություններ։ Աջում ձիավարող պարսից արքան պատկերված է օսմանյան սուլթանի կերպարով։ Դահիճները նույնպես վառ օսմանական հանդերձներով են։ Հետին պլանում ժայռերի միջով քայլող բանտարկյալներ են, որոնց այդտեղից նետում են ապառաժների և մացառների վրա, կան նաև բրերով ծեծելու և քարկոծման տեսարաններ։ Մարդաշատ տեսարանի կենտրոնում սևահանդերձ երկու կերպարներ են, որոնք հանդարտ քայլում են՝ ակնհայտորեն անտեղյակ շրջակա սարսափներին։ Նրանցից մեկը Դյուրերն է (ձեռքում բռնած իր ստորագրությունը), մյուսը՝ նրա ընկեր, հումանիստ, բանաստեղծ Կոնրադ Ցելտիսը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.khm.at/objektdb/detail/614/
  2. 2,0 2,1 Posselt Christina։ «Kommentar»։ sandrart.net։ Վերցված է 10 June 2013 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Costantino Porcu, ed. (2004)։ Dürer։ Milan: Rizzoli 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]