Տապաժոշ ազգային անտառ
Տեսակ | ազգային անտառ |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պարա |
Հիմնվել է | փետրվարի 19, 1974 |
Մակերես | 5306,22 կմ² և 530 622 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տապաժոշ ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Tapajós), ազգային անտառ Բրազիլիայի Պարա նահանգում։ Այն օժանդակում է բնական ռեսուրսների կայուն շահագործումը Ամազոն խոնավ անտառի տարածքում։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տապաժոշ ազգային անտառն ունի 549066.87 հա տարածք[1]։ Տեղակայված է Բելտերրա, Ավեյրու, Ռուրոպոլիս ու Պլակաս շրջաններում՝ Պարա նահանգում[2]։
Միավորումը սահմանակից է Կուպարի գետին, Տապաժոշին, վերջինիս վտակին և Սանտարեն-Կույաբա BR-163 ճանապարհին։ Անտառի մի հատված ցամաքեցվել է Տապաժոշից՝ դեպի արևմուտք, իսկ մի մասը՝ Կուրուա Ունա գետային ավազանից՝ դեպի արևելք։ Մոջու դոշ Կամպոշ գետը՝ Կուրուա Ունայի վտակը, սկիզբ է առնում անտառից[2]։ Անտառի մի կողմում՝ Տապաժոշ գետափի երկայնքով, կան գետահովիտներ և կտրտված խոր ձորեր՝ մոտ 100 մետր բարձրությամբ։ Հարթ տարածքները պարբերաբար հեղեղվում են անձրևոտ եղանակին։ Գետից ավելի հեռու, անտառը գտնվում է Տապաժոշ-Շինգու հարթավայրում՝ 120-170 մետր բարձրության վրա[2]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տապաժոշ ազգային անտառը Ամազոն բիոմում է[1]։ Տարեկան տեղումների քանակը 1820 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 21-ից մինչև 31 °C, իսկ միջինը` 26 °C է[2]։
Անտառն ընդգրկում է խիտ խոնավ անտառ՝ ծառերով, տարվա ընթացքում հեղեղված ողողատային անտառով, ինչպես նաև բաց արևադարձային անտառից՝ արմավենու որթատունկերով ու երկրորդային անտառով՝ սահմանների և մուտքի շավիղների երկայնքով։ Ծառատեսակներից են՝ Aniba canelilla, Attalea maripa, Ceiba pentandra, Hura creptans, Orbignia martiana և այլն։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տապաժոշ ազգային անտառը ստեղծվել է 1974 թվականի փետրվարի 19-ի 73․684 հրամանագրով, որը փոփոխվել է 2012 թվականի հունիսի 25-ի 12․678 օրենքով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա։ Պահպանվող տեսակներից են՝ սպիտակավիզ կապիկը (Ateles marginatus), հսկա զրահակիրը (Myrmecophaga tridactyla), յագուարը (Panthera onca) և մեծ ջրասամույրը (Pteronura brasiliensis)[1]։
Ամազոնիայում կենսոլորտային-մթնոլորտային հսկայածավալ գիտափորձը քանակապես հաշվվում է ածխաթթու գազի և ջրի էկոհամակարգի զուտ փոխանակումը Տապաժոշ անտառի հիմնական տարածքում՝ որոշելով CO2-ի ընդհանուր քանակը և կլանումը չխաթարված անտառից[3]։ Սա Հարվարդի համալսարանի և Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) միջազգային ուսումնասիրության նախաձեռնությունն է։ Այն հետազոտում է, թե հողօգտագործման և կլիմայի փոփոխությունները ինչպես կազդեն Ամազոնի շրջանի և համաշխարհային կլիմայի քիմիական, կենսաբանական ու ֆիզիկական գործառույթների վրա[3]։
Առաջարկվող Հարավային Ամազոնի էկոլոգիական միջանցքը կմիանա տարածաշրջանում ազգային անտառի այլ պահպանվող և բնիկ տարածքների հետ[4]։ Անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[5]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են Տապաժոշ բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոշ ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Flona do Tapajós – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Unidade de Conservação ... MMA
- ↑ 3,0 3,1 «Large Scale Biosphere-Atmosphere Experiment». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Ayres et al. 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Plano de Manejo da Floresta Nacional do Trairão» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ayres, José Márcio; Da Fonseca, Gustavo A. B.; Rylands, Anthony B.; Queiroz, Helder L.; Pinto, Luiz Paulo; Masterson, Donald; Cavalcanti, Roberto B. (2005), Os Corredores Ecológicos das Florestas Tropicais do Brasil (PDF) (պորտուգալերեն), Sociedade Civil Mamirauá, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-07-31-ին, Վերցված է 2016-10-28-ին
- Flona do Tapajós (պորտուգալերեն), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-05-09-ին, Վերցված է 2016-05-30-ին
- Large Scale Biosphere-Atmosphere Experiment in Amazonia, Atmospheric Sciences, Harvard University, Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին, Վերցված է 2016-05-31-ին
- Plano de Manejo da Floresta Nacional do Trairão, Localizada no Estado do Pará (PDF), Brasília – DF: ICMBio, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-02-11-ին, Վերցված է 2016-05-19-ին
- Unidade de Conservação: Floresta Nacional do Tapajós (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-05-30-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տապաժոշ ազգային անտառ» հոդվածին։ |