Տապաժոս
Արտաքին տեսք
| Տապաժոս | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 1930 կմ |
| Ավազանի մակերես | 487 000 կմ² |
| Ջրի ծախս | 13 000 մ³/վ |
| Գետաբերանի տեղակայում | Ամազոն |
| Կոորդինատներ | |
| Հոսող հոսքեր | Juruena River?, Teles Pires River?, Jamanxim River?, Arapiuns River?, Crepori River? և Cupari River? |
| Երկրամաս | Պարա |
| Ջրահավաք | Ամազոնի դաշտավայր |
Տապաժոս (պորտ.՝ Tapajos), գետ Բրազիլիայում, Ամազոնի աջ վտակը։ Կազմավորվում է Ժուրուենա և Տելիս Պիրիս (Սան Մանուել) գետերի միախառնումից, սկիզբ է առնում Սեռա դուս Պարեսիս բարձրությունից։ Երկարությունը մոտ 2200 կմ է, ավազանը 1487 հզ կմ²։ Սնումը անձրևային է։ Հորդանում է նոյեմբերից մարտ։ Միջին ծախսը 15,5 հզ մ³/վրկ է։ Հարուստ է սահանքներով ու ջրվեժներով։ Ստորին հոսանքում լայնությունը մինչև 15 կմ է։ Նավարկելի է գետաբերանից մինչև Սան Լուիս քաղաքը։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տապաժոս» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 575)։ |