Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան
Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան ռուս.՝ Ташкентский университет информационных технологий имени Мухаммада аль-Хоразмий | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1955 |
Երկիր | Ուզբեկստան |
Տեղագրություն | Տաշքենդ |
Կայք | tuit.uz |
Tashkent University of Information Technologies Վիքիպահեստում |
Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան (մինչև 2002 թվականը՝ Տաշքենդի էկեկտրատեխնիկական համալսարան), հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն Ուզբեկստանում։ Մասնաճյուղեր ունի երկրի այլ քաղաքներում` Ֆերգանա, Ուրգենչ, Կարշի, Սամարղանդ, Նուկուս։ Կազմավորվել է 1955 թվականին։ Խորհրդային շրջանում եղել է ԽՍՀՄ-ի կապի նախարարության ենթակայության ներքո։ Եղել է ԽՍՀՄ կապի վեց առկա ինստիտուտներից մեկը և միակը Կենտրոնական Ասիայում[1]։ 2017 թվականին Ուզբեկստանի նախագահի որոշմամբ համալսարանը անվանվել է Մուհամմադ Ալ-Խորեզմի անունով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 թվական - ձևավորվում է Տաշքենդի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (ՏԿԷԻ)
- 1960 թվական - հեռահաղորդակցման ինժեներների առաջին սերնդի թողարկումը
- 1978 թվական - ՏԿԷԻ-ի թղթակցային ֆակուլտետի օժանդակ կետերը կազմակերպվել էին Ֆրունզե (այժմ՝ Բիշքեկ) քաղաքում, Դուշանբեում, Ալմաթիում և Ֆերգանայում։
- 1993 թվական - ինստիտուտում ստեղծվել է հատուկ բաժանմունք կապի պատասխանատուներինվերապատրաստելու համար
- 1994 թվական - ինստիտուտին կից ձևավորվել է Կենտրոնական Ասիայի հեռահաղորդակցման դասընթացների կենտրոնը (ԿԱՀԴԿ) Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, ինչպես նաև Մոնղոլիայի, Պակիստանի և Հնդկաստանի հաղորդակցական բնագավառի կապի ոլորտի ինժեներա-տեխնիկական աշխատողների հմտությունները բարձրացնելու համար։
- 1997 թվական - ինստիտուտի գիշերօթիկ հաստատությունը սկսեցին իր գործունեությունը
- 1999 թվական - ինստիտուտում սկսեց գործել ակադեմիական ճեմարանը
- 2002 թվական - Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ՏԿԷԻ-ն վերանվանվեց Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան (ՏՏՏՀ)
- 2005 թվական - կազմակերպվել են ՏՏՏՀ-ի տարածաշրջանային մասնաճյուղեր Կարսիում, Նուկուսում, Սամարկանդում, Ուրգենչում և Ֆերգանայում։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՏՀՏ մասնագիտական կրթություն
- ՏՀՏ տնտեսագիտություն և կառավարում
- Տեղեկատվություն և գրադարանագիտություն
- Համակարգչային տեխնիկա
- Ծրագրային ապահովում
- Հեռուստատեսային տեխնոլոգիա
- Հեռահաղորդակցման տեխնոլոգիա
- Փոստի տեխնոլոգիաներ
- Տեղեկատվական անվտանգություն
- Մայրաքաղաք Ուզբեկստանի պաշտպանության նախարարություն
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Ուզբեկստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կազմակերպվել են ՏՏՏՀ-ի տարածաշրջանային մասնաճյուղեր՝ Քարշիում, Նուկուսում, Սամարկանդում, Ուրգենչում և Ֆերգանայում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ БСЭ
- ↑ «ТУИТ присвоено имя аль-Хорезми». Газета.uz. 2017 թ․ մարտի 15. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Ташкентский университет информационных технологий имени Мухаммада ал-Хоразмий». Официальный сайт университета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համալսարանի պաշտոնական կայք Արխիվացված 2020-03-11 Wayback Machine
- Համալսարանի պաշտոնական էջը ֆեյսբուքում
- Становление и развитие ТЭИС – ТУИТ Արխիվացված 2021-07-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան» հոդվածին։ |