Jump to content

Տանյա Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանյա Առստամյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1967(1967-09-27) (57 տարեկան)

Տանյա Սեպեյի Առստամյան (սեպտեմբերի 27, 1967(1967-09-27), Ավետարանոց, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, Ասկերանի շրջան), բուժքույր, ազատամարտիկ։ Պաշտպանության Բանակի բժշկական ծառայության ենթասպա (1993 թ.)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1986 թ.)։

1991 թվականից ծառայել է Պաշտպանության Բանակի Ասկերանի, Մարտակերտի զորամասերում, Կենտրոնական, Ասկերանի Պաշտպանության Շտաբներում։ 2003 թվականից՝ 14-րդ զորամասի առաջին հրաձգային գումարտակի բուժկետի պետ։

Առստամյանը մասնակցել է Շուշիի, Լաչինի, Աղդամի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման ու տարհանման աշխատանքներին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։