Տանդո Հոպա
Տանդո Հոպա | |
---|---|
Ծնվել է | 1989[1] |
Ծննդավայր | Sebokeng, Emfuleni Local Municipality, Sedibeng District Municipality, Գաուտենգ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ուիտուոտերստրանդի համալսարան |
Մասնագիտություն | մոդել և ակտիվիստ |
Զբաղեցրած պաշտոններ | դատախազ |
Պարգևներ և մրցանակներ | |
Thando Hopa Վիքիպահեստում |
Տանդո Հոպա (անգլ.՝ Thando Hopa[3], 1989[1], Sebokeng, Emfuleni Local Municipality, Sedibeng District Municipality, Գաուտենգ, ՀԱՀ), ալբինիզմով հարավաֆրիկացի մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանդոն ընտանիքի չորս երեխաներց երրորդն է, նա իրենից չորս տարով փոքր կրտսեր եղբայր ունի, որը նույնպես ալբինոս է[4][5][6]։ Մայրը ռեժիսոր է, հայրը՝ ինժեներ[6]։ Մեծացել է Լենասիայում՝ Սաուետո քաղաքում[4], թաքնվում է արևից՝ կրելով երկար թևեր՝ պաշտպանելու գունազրկված մաշկը[5]։ Ալբինիզմի պատճառով նա տեսողության հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով ստիպված է լինում օգտագործել մոնոկուլյար խոշորացույց[6]։ Դեռահաս տարիքում ընդունվել է St Martin ' s High School, ապա իրավունքի բակալավր է դարձել Վիտվատերսրանդի համալսարանում[4]։ Մոդելային աշխատանքին զուգահեռ Յոհանեսբուրգի դատարանում աշխատել է որպես դատախազ[6][7]։
2012 թվականին նրան առևտրի կենտրոնում զբոսնելիս նկատել է հարավաֆրիկացի դիզայներ Հերր-Յոհան Կուզին[5]։ Որի շնորհիվ էլ նա առաջին անգամ հայտնվել է դիզայների նորաձևության ցուցադրությունում[5]։ Հաջորդ տարի նա հայտնվել է Forbes Life Africa ամսագրի առաջին համարի շապիկին[5][6]։ Չնայած մոդել լինելը նրա կոչումը չէ, նա քրոջ խորհրդով համաձայնում է կեցվածք ընդունել՝ իր երկրում ալբինոսների դեմ նախապաշարմունքների դեմ պայքարելու համար[6]։ Այդ իսկ պատճառով դարձել է նորաձևության աշխարհում բազմազանության ակտիվիստ[8]։
2016 թվականին Տանդոն կեցվածք է ընդունել լուսանկարիչ Ջասթին Դինգվոլի համար նրա ոչ ավանդական գեղեցկության «Albus» շարքի համար[5]։ Նա նաև իր հայրենի երկրում զարդարել է«Marie Claire»-ի շապիկը[8] և դարձել է առաջին բնիկ հարավաֆրիկացին, որը կեցվածք ընդունել է «Pirelli» օրացույցի համար[7][9], որը ստեղծել Է «Vogue UK» -ի խմբագիր Էդվարդ Էնինֆուլն[10]։ 2018 թվականին հայտնվել է «Glamour South Africa»-ի շապիկին գլխավոր խմբագիր Ամանդա Սիզրանիի և ռեփեր Նադիա Նակայի հետ միասին[11]։
Տանդոն «Vichy» կոսմետիկ ապրանքանիշի դեմքն է, որը թողարկում է արևապաշտպան միջոցներ[12][13]։
2018 թվականին նա ընդգրկվել է BBC-ի վարկածով տարվա 100 կանանց ցանկում[8]։ Նա խոստովանում է, որ իր համար օրինակելի մոդելներից մեկը սոմալացի մոդել Վարիս Դիրիեն է[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018՝ Տրոյայի Անկումը։ Արտեմիս
- 2020՝ Տակալանի Քունջութ։ Տանդո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.google.com/search?q=Thando+Hopa&client=ms-android-samsung-gj-rev1&sxsrf=ALiCzsY0-AxV9ewtjv6bW6dCeRSaDTBN5g%3A1655337129690&ei=qXCqYsTIKYnqaL_Ku5AK&oq=Thando+Hopa&gs_lcp=ChNtb2JpbGUtZ3dzLXdpei1zZXJwEAMyBQguEMQCMgUIABCABDIFCAAQgAQyBQgAEIAEMgYIABAeEBYyBggAEB4QFjIGCAAQHhAWMgYIABAeEBY6CAgAEIAEELADOgcIABAeELADOgkIABAeELADEAg6DAguEMgDELADEEMYAToHCCMQ6gIQJ0oFCDgSATFKBAhBGAFQrhZYrhZg-h5oAnAAeACAAYgDiAHQBZIBAzMtMpgBAKABAaABArABD8gBCcABAdoBBAgBGAg&sclient=mobile-gws-wiz-serp
- ↑ https://www.bbc.com/news/world-46225037
- ↑ «Thando Hopa - Centre for Human Rights». www.chr.up.ac.za. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Fashion's Legal Eagle». Forbes Africa (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Thando Hopa, le mannequin albinos qui inspire la mode». o.nouvelobs.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Thando Hopa, mannequin sud-africaine révélée par sa peau albinos». ladepeche.fr. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Mode – Thando Hopa : « Le mannequinat me permet de transmettre un message positif sur la différence »». JeuneAfrique.com. 2018 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «SA's Thando Hopa named one of the world's 100 most influential women». www.timeslive.co.za (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «South African model Thando Hopa stuns at 2018 Pirelli Calendar launch». Channel (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Photo : Alice au pays des merveilles version afro». Le Point Afrique. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «WATCH: Nadia Nakai, Asanda Sizani and Thando Hopa make history with Glamour cover». City Buzz. 2018 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Thando Hopa pour Vichy : Coup de cœur !». blog.elle.fr. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Commentaires (2014 թ․ հոկտեմբերի 31). «Thando Hopa, mannequin albinos, est la nouvelle égérie de Vichy». madmoiZelle.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանդո Հոպա» հոդվածին։ |
|