Jump to content

Վուպատկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուպատկի


ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Տարածքը – 200 միլիոն մ²
35°33′56″ հս․ լ. 111°23′13″ ամ. ե.HGЯO

Վուպատկի ազգային հուշարձան (անգլ.՝ Wupatki National Monument), հնդկացիական անասազի քաղաքակրթության բազմաթիվ ավերակներ։ Գտնվում է Արիզոնայի հյուսիսկենտրոնական մասում` Ֆլագստաֆ քաղաքի հարևանությամբ։ 1966 թվականի հոկտեմբերի 15-ին ընդգրկվել է ԱՄՆ-ի Ազգային պատմական վայրերի ցանկում։ Հուշարձանի անվանումը` Anaasází Bikin, նավահոների լեզվով նշանակում է թշնամիների տուն[1]։ Այդտեղից էլ առաջացել է անասազի քաղաքակրթության անվանումը։

Բազմաթիվ կացարանները, որոնց ավերակները ափռված են ազգային հուշարձանի տարածքով մեկ, կառուցվել են հին պուեբլոների կողմից, ովքեր եղել են սինագուա, կոհոնինա և կայենտա-անասազի ցեղերի հնդկացիները։ Բնակչության հիմնական հոսքը այս կողմերում սկսվել է 9-րդ դարում` Սանսետ հրաբուխի ժայթքումից հետո, երբ հովիտը ծածկվել է հրաբխային մոխրով։ Դա հարստացրել է հողը` այն դարձնելով ավելի բերրի, խոնավություն պահող։ Ինչպես ցույց են տվել 1980-ական թվականներին անցկացված հնագիտական հետազոտությունները, 12-րդ դարում այս տեղանքում հաստատվել են մոտ 2.000 ներգաղթյալներ։ Նրանց գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղությունը եղել է եգիպտացորենի և դդմի մշակությունը, որոնք աճեցրել են ավելի չորային տեղերում` առանց ոռոգման։

Կացարանները, որոնց պատերը պահպանվել են, կառուցված են եղել հարթ, կարմիր քարերից` ամրացված կրաքարային լուծույթով։ Ամեն բնակավայր եղել է մեկ ամբողջական շինություն, որ երբեմն բաղկացած է եղել մի քանի սենյակներից։ Այստեղ հայտնաբերվել է նաև դաշտ` նախատեսված գնդակով խաղերի համար։ Այս երևույթը տարածված է եղել Կենտրոնական Ամերիկայում և տարածում է գտել Արիզոնայի հարավում բնակված հոհոկամ ցեղի մոտ։ Վուպատկիի մարզադաշտը ամենահյուսիսային օրինակն է` նախատեսված տրված խաղի համար։

Վուպատկիի տակ գտնվում է դատարկ տարածություն` մոտ 200 միլիոն մ² մակերեսով, որտեղից ոչ մեծ բացվածքներով օդը դուրս է եկել բաց տարածություն` հասնելով 48 կմ/ժ արագության[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wilson, A Navajo Place Names Guilford, CT: Audio-Forum, 1995
  2. The Breathing Earth: Wupatki Blowholes на сайте nps.gov

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուպատկի» հոդվածին։