Վուկի և Դոսիտեյի թանգարան
Վուկի և Դոսիտեյի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և մշակութային կառույց |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Բելգրադ |
Վայր | Ստարի Գրադ |
Ղեկավարության նստավայր | Բելգրադ, Սերբիա[1] |
Հասցե | Господар Јевремова 21, Београд |
Հիմնադրվել է | փետրվարի 28, 1949[1] |
Կայք | narodnimuzej.rs/posetite-nas/muzej-vuka-dositeja/(սերբ.) |
Վուկի և Դոսիտեյի թանգարան (սերբ.՝ Музеј Вука и Доситеја), հիշատակային թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որը պատմում է լուսավորիչ, բանասեր, պատմաբան, բանահավաք, ազգագրագետ, սերբերենի բարեփոխիչ Վուկ Կարաջիչի (1787-1864) և մանկավարժ ու կրթության առաջին նախարար Դոսիտեյ Օբրադովիչի (1742-1811) կյանքի, աշխատանքի և ժառանգության մասին։ Մշակույթի հուշարձան է։
Նկարագրություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 1739 թվականին և Բելգրադում գոյություն ունեցող օսմանյան ոճի ամենահին բնակելի շենքն է։ Ընդգրկված է Սերբիայի հատուկ նշանակության հուշարձանների շարքում[2][3]։ Այն գտնվում է Դոսիտեյան ճեմարանի շրջակայքում գտնվող պատմական թաղամասում։
Թանգարանը հիմնադրվել է 1949 թվականի փետրվարի 28-ին։ Այն գտնվում է նախկին Մեծ դպրոցի շենքում, որը որպես լիցեյ հիմնադրվել է 1808 թվականին Դոսիտեյ Օբրադովիչի կողմից և գոյություն է ունեցել մինչև 1813 թվականը։ 1979 թվականից թանգարանը մտել է Ժողովրդական թանգարանի կազմի մեջ[4]։
Բաղկացած է երկու մասից. առաջին հարկում գործում է Դոսիտեյ Օբրադովիչին նվիրված բաժինը, իսկ երկրորդ հարկում՝ Վուկ Ստեֆանովիչ Կարաջիչին[4]։
Թանգարանի հանդիսատեսը հիմնականում տարրական և միջնակարգ դպրոցի աշակերտներն են, ինչպես նաև հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները, որոնց շնորհիվ թանգարանը Բելգրադի ամենաշատ այցելվող թանգարանն է[5][6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վուկ Կարաջիչի ատրճանակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.narodnimuzej.rs/o-muzeju/izlozbeni-prostori/muzej-vuka-i-dositeja/
- ↑ Музеј Вука и Доситеја затворен. 2009-07-21 - politika.rs(սերբ.)
- ↑ Katalog Muzeja Vuka i Dositeja. 02/25/2010 - SEEcult.org(սերբ.)
- ↑ 4,0 4,1 «Музеј Вука и Доситеја | Народни музеј» (սերբերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Музей Вука и Доситея, Belgrade». vymaps.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Vuk & Dositej Museum». Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Доситејев лицеј - spomenicikulture.mi.sanu.ac.rs(սերբ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վուկի և Դոսիտեյի թանգարան. Բելգրադի զբոսաշրջության կազմակերպություն(ռուս.)
- Վուկի և Դոսիտեյի թանգարան. Ազգային թանգարանի պաշտոնական կայք(սերբ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուկի և Դոսիտեյի թանգարան» հոդվածին։ |
|