Վուկի և Դոսիտեյի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վուկի և Դոսիտեյի թանգարան
Museum of Vuk and Dositej, Belgrade, Serbia.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրStari Grad?
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա[1]
ՀասցեГосподар Јевремова 21, Београд
Հիմնադրված էփետրվարի 28, 1949[1]
Այցելուներ24 000 մարդ
Կայքnarodnimuzej.rs/posetite-nas/muzej-vuka-dositeja/(սերբ.)

Վուկի և Դոսիտեյի թանգարան (սերբ.՝ Музеј Вука и Доситеја), հիշատակային թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որը պատմում է լուսավորիչ, բանասեր, պատմաբան, բանահավաք, ազգագրագետ, սերբերենի բարեփոխիչ Վուկ Կարաջիչի (1787-1864) և մանկավարժ ու կրթության առաջին նախարար Դոսիտեյ Օբրադովիչի (1742-1811) կյանքի, աշխատանքի և ժառանգության մասին։ Մշակույթի հուշարձան է։

Նկարագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուկ Կարաջիչ
Դոսիտեյ Օբրադովիչ

Շենքը կառուցվել է 1739 թվականին և Բելգրադում գոյություն ունեցող օսմանյան ոճի ամենահին բնակելի շենքն է։ Ընդգրկված է Սերբիայի հատուկ նշանակության հուշարձանների շարքում[2][3]։ Այն գտնվում է Դոսիտեյան ճեմարանի շրջակայքում գտնվող պատմական թաղամասում։

Թանգարանը հիմնադրվել է 1949 թվականի փետրվարի 28-ին։ Այն գտնվում է նախկին Մեծ դպրոցի շենքում, որը որպես լիցեյ հիմնադրվել է 1808 թվականին Դոսիտեյ Օբրադովիչի կողմից և գոյություն է ունեցել մինչև 1813 թվականը։ 1979 թվականից թանգարանը մտել է Ժողովրդական թանգարանի կազմի մեջ[4]։

Բաղկացած է երկու մասից. առաջին հարկում գործում է Դոսիտեյ Օբրադովիչին նվիրված բաժինը, իսկ երկրորդ հարկում՝ Վուկ Ստեֆանովիչ Կարաջիչին[4]։

Թանգարանի հանդիսատեսը հիմնականում տարրական և միջնակարգ դպրոցի աշակերտներն են, ինչպես նաև հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները, որոնց շնորհիվ թանգարանը Բելգրադի ամենաշատ այցելվող թանգարանն է[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]