Վլադիսլավ Լոզինսկի
Արտաքին տեսք
Վլադիսլավ Լոզինսկի լեհ.՝ Władysław Łoziński | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1843[1] |
Ծննդավայր | Սամբոր |
Վախճանվել է | մայիսի 20, 1913 (69 տարեկան) կամ մայիսի 25, 1913[2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[3] |
Գրական անուն | Władysław Lubicz[4], Wojtek ze Smolnicy[4], Hizop Ziółko[4] և Sigma[4] |
Մասնագիտություն | գրող, պատմաբան և քաղաքական գործիչ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Լվովի համալսարան |
Անդամակցություն | Ուսուցման ակադեմիա |
Կուսակցություն | Լեհական ակումբ |
Władysław Łoziński Վիքիպահեստում |
Վլադիսլավ Լոզինսկի (մայիսի 29, 1843[1], Սամբոր - մայիսի 20, 1913 կամ մայիսի 25, 1913[2], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ պատմաբան, արվեստագետ, գրող։ Սովորել է Լվովի համալսարանում։ Զբաղվել է միջնադարյան Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի ազգագրության, արվեստի, ինչպես նաև Լվովի հայկ. գաղութի հայ գեղարվեստական արհեստագործության հարցերով։ Հայերին է նվիրված «Լվովյան ոսկերչական արվեստը հին ժամանակներում. 1384-1640» (1889), «Լվովի ավագանին և քաղաքացիները XVI-XVII-րդ դդ.» (1902) աշխատությունների առանձին գլուխներ և «Լվովյան ոսկերչական արվեստի հայկական եզրափակումը» (1901) երկը։ 1890 թվականից եղել է Կրակովի ԳԱ անդամ, 1900 թվականից՝ Լվովի համալսարանի պատվավոր դոկտոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 319. — ISBN 978-966-8955-00-5
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Լոզինսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 653)։ |