Սովորել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, միաժամանակ Թատերական ուսումնարանում, 1924 թվականին՝ ռեժիսոր Վ․ Կ․ Վիսկովսկու կինոդասընթացներում (Լենինգրադ)։ 1918 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ Գ․ Քրեյգի մոտ, 1925 թվականից՝ «Սեվզապկինո»-ում (այժմ՝ «Լենֆիլմ»), 1942 թվականից՝ «Մոսֆիլմ»-ում։ Ստեղծել է կինոնկարներ երեխաների համար «Ոսկե մեղր» (1928 թվական), «Լենինի հասցեն» (1929 թվական), «Ֆրից Բաուեր» (1930 թվական)։ Առավել նշանավոր ֆիլմերից են՝ «Պետրոս I» (ըստ Ա․ Ն․ Տոլստոյի, 1937 թվական — 1939 թվական)։ «Կուտուզով» (1944 թվական), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949 թվական)։ Էկրանավորել է (նաև սցենարների հեղինակ և համահեղինակ) «Ամպրոպ» (1934 թվական), «Անմեղ մեղավորներ» (1945, երկուսն էլ ըստ Ա․ Օստրովսկու), «Նախօրեին» (ըստ Տուրգենևի, 1959), «Ռուսական անտառ» (ըստ Լեոնովի, 1964 թվական) և այլ ստեղծագործություններ։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1941 թվականի, 1946 թվականին՝ կրկնակի, 1950 թվականին)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։