Վլադիմիր Խաչատրյան
Բորիս Եփրեմի Խաչատուրյան | |
---|---|
ապրիլի 12, 1944 - հունվարի 19, 2000 | |
Ծննդավայր | Բաքու |
Մահվան վայր | գ. Քոչբեկ |
Զորատեսակ | Ռազմաօդային ուժեր |
Կոչում | Գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան |
Բորիս Եփրեմի Խաչատուրով (ապրիլի 12, 1944, Բաքու - հունվարի 19, 2000, Քոչբեկ գյուղի մոտ (ՀՀ Վայոց ձորի մարզում)), օդաչու-հրամանատար։ ՀՀ բանակի գնդապետ (1988)։ Ավարտել է Սիզրանի (Սամարայի մարզ, Ռուսաստան) ռազմաօդային բարձրագույն ուսումնարանը (1966)։ Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորամասերում։ 1992 թվականից ծառայել է ՀՀ բանակի ռազմաօդային ուժերում։ 1992-1994 թվականներին կամավոր մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի ինքնապաշտպանությանը։ 1992 թվականի հունիսի 26-ին Կուբաթլուի շրջանի Ջիջիմլի գյուղի մոտ ուղղաթիռով վայրէջք է կատարել և փրկել խփված երկու ուղղաթիռների շրջապատման մեջ հայտնված անձնակազմերին։ Տասնվեց տեղից վնասված ուղղաթիռով կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Գորիսի օդանավակայանում։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս՝ ուղղաթիռի վթարից։
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԽՍՀՄ մեդալներով։ Թաղված է Եռաբլուրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |