Jump to content

Վլադիմիր Բարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բարսկի
Ծնվել էմարտի 15, 1866(1866-03-15)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էհունվարի 24, 1936(1936-01-24)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունImperial Moscow Technical School?
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
IMDbID ID 0058290

Վլադիմիր Գրիգորևիչ Բարսկի (ռուս.՝ Владимир Григорьевич Барский, մարտի 15, 1866(1866-03-15), Ռուսական կայսրություն - հունվարի 24, 1936(1936-01-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ)[2], ռուս խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Թատրոնի մասին հոդվածների հեղինակ։

Մասնակցել է թուրքմենական և ուզբեկական կինեմատոգրաֆիայի ձևավորմանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1866 թվականին։

Ավարտել է Մոսկվայի ռեալական ուսումնարանը (1885) և Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանը։

1892 թվականից՝ մի շարք թատրոնների ռեժիսոր և դերասան, 1899 թվականից 1917 թվականներին աշխատել է Իվանովո-Վոզնեսենսկի դրամատիկական թատրոնում, որպես ռեժիսոր և դերասան, 1917-1921 թվականներին՝ Թիֆլիսի ազգային տան թատրոնում։

1921-1928 թվականներին եղել է Վրաստանի պետկինոարդի, 1928 թվականից՝ «Սովկինո», «Մեժրաբպոմֆիլմ», «Ուզբեկկինո», «Թուրքմենֆիլմ» կինոստուդիաների ռեժիսոր։

Մահացել է 1936 թվականի հունվարի 24-ին։ Թաղված է Մոսկվայի Դոնսկոյե գերեզմանատանը[3]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Գրիգորի Առուստանովի հետ աշխատել է «Երկաթե տաժանավայր» ընդհանուր վերնագրով ֆիլմաշարի վրա, որոնք պետք է ցույց տային Վրաստանի հեղափոխական անցյալը։ Ստեղծվել է միայն երկու ֆիլմ. «Անցյալի մղձավանջները» (1925), որը պատմում է 1905 թվականի իրադարձությունների մասին, և «Հազարների գնով» (1925)՝ 1916-1917 թվականների իրադարձությունների մասին։

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1925 - Պոտյոմկին զրահանավը - Գոլիկով, հրամանատար
  • 1926 - Իններորդ ալիք - Սպա
  • 1928 - Լարովի բզեզ - Ժան, վարսահարդար, նաև՝ քեռի Վանյա
  • 1929 - Փառքի վաճառականները - Մայոր Բլանշար, լուսագրերում՝ Գ. Բարսկի
  • 1932 - Շակիր — գաղութարար
  • 1934 - Նաստենկա Ուստինովա - Սուդարիկով
  • 1935 - Պեպո - դատավոր
  • 1919 - Գլատված դիակ
  • 1919 - Ասա, ինչո՞ւ...
  • 1920 - Կրակապաշտներ
  • 1920 - Մի քնիր
  • 1922 - Աքսորականը
  • 1923 - Ավազակ Արսենը
  • 1924 - Երկաթե տաժանավայր
  • 1925 - Անցյալի մղձավանջներ
  • 1925 - Փարոսի առեղծվածը
  • 1925 - Հազարների գնով
  • 1926 - Իններորդ ալիք
  • 1926 - Արքայադուստր Մերին
  • 1927 - Բելլա
  • 1927 - Մաքսիմ Մաքսիմիչ
  • 1928 - Կազակներ
  • 1929 - Գյուլը և Տոլմազը (մնացել է անավարտ)
  • 1919 - Ասա, ինչո՞ւ...
  • 1920 - Մի քնիր
  • 1920 - Կրակապաշտներ
  • 1923 - Ավազակ Արսենը
  • 1925 - Փարոսի առեղծվածը
  • 1926 - Արքայադուստր Մերին
  • 1927 - Բելլա
  • 1927 - Մաքսիմ Մաքսիմիչ
  • 1928 - Կազակներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  2. Московское реальное училище в первое двадцатипятилетие. 1873—1898. Արխիվացված 2021-12-17 Wayback Machine — М.: тип. А. И. Мамонтова, 1898. — С. 83.
  3. «Барский Владимир Григорьевич (1866—1936)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բարսկի» հոդվածին։