Գրիգորի Առուստանով
Գրիգորի Առուստանով | |
---|---|
Ծնվել է | 1898 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1943 |
Մահվան վայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | սցենարիստ |
Գրիգորի Առուստանով (ռուս.՝ Арустанов, Григорий Давидович, 1898, Ռուսական կայսրություն - 1943, ԽՍՀՄ), խորհրդային և հայ սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1898 թվականին։
1920-ական թվականների սկզբին եղել է Վրաստանի Կինոյի պետական կոմիտեի ստուդիայի տնօրենը, այնուհետև` Բաքվի կինոստուդիայի և «Մեժրաբպոմֆիլմ» ստուդիայի կառավարման խորհրդի անդամ։
Մահացել է 1943 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Ծանոթ է եղել Լիլիա Բրիկին[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Վ. Բարսկու հետ միասին աշխատել է «Երկաթյա ծանր աշխատանք» խորագիրը կրող ֆիլմաշարի վրա, որը պիտի ցույց տար Վրաստանի հեղափոխական անցյալը։ Ստեղծվել է միայն երկու ֆիլմ՝ «Անցյալի մղձավանջները» (1925 թվական), որը պատմում էր 1905 թվականի իրադարձությունների մասին, և «Հազարների գնով» (1925 թվական) 1916-1917 թվականների իրադարձությունների մասին պատմող ֆիլմը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1925 թվական՝ Անցյալի մղձավանջներ
- 1925 թվական՝ Հազարների գնով
- 1926 թվական՝ Դինա Ձաձու
- 1929 թվական՝ Սաբա[2][3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лиля Брик — Пристрастные рассказы(չաշխատող հղում)
- ↑ Информация о фильме "Саба"(չաշխատող հղում)
- ↑ Саба(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|