Վլադիկ Ներսեսյանց
Վլադիկ Ներսեսյանց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1938[1] Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 21, 2005 (66 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Shcherbinskoye cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | իրավագետ |
Հաստատություն(ներ) | Սովետսկոյե գոսուդարստվո ի պրավո[1], ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | Իրավաբանություն, իրավունքի փիլիսոփայություն, պետության և իրավունքի տեսություն և Քաղաքական և իրավական ուսումնասիրությունների պատմություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1961)[1] |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր[1] (1975) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Ստեփան Քեչեկյան |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Չետվերնին և Լյուդմիլա Լապտևա |
Հայտնի աշակերտներ | Վլադիմիր Չետվերնին և Լյուդմիլա Լապտևա |
Վլադիկ Սմբատի Ներսեսյանց (ռուս.՝ Владик Сумбатович Нерсесянц, հոկտեմբերի 2, 1938[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 21, 2005, Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանյան գիտնական-իրավաբան, իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների մասնագետ։ Իրավունքի փիլիսոփայության, պետության և իրավունքի տեսության, քաղաքական և իրավական ուսմունքների մեծալուրջ աշխատությունների հեղինակ, պետության և իրավունքի տեսության լիբերտար-իրավաբանական բնօրինակ փիլիսոփա-իրավական կոնցեպցիայի մշակող։ Եղել է Սոցիալական և իրավական փիլիսոփայության միջազգային ասոցիացիայի ռուսաստանյան բաժնի նախագահ, «Փիլիսոփայական ժառանգություն» սերիայի խմբագրական կոլեգիայի անդամ, Նոր փիլիսոփայական հանրագիտարանի հեղինակակից։
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս (2000 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում (ԽՍՀՄ)։ Հայրը՝ Սմբատ Մելիքսեթի Ներսեսյանը ձերբակալվել է 1941 թվականին և 1942 թվականին մահացել է (ենթադրաբար, գնդակահարվել է), ինչը իր հետքն է թողել խորհրդային իրավունքի նկատմամբ Վլադիկ Ներսեսյանցի վերաբերմունքին։ Հետագայում հայրը հետմահու արդարացվել է[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեգել, Ե., 1986:
- Սոկրատես, Երևան, 1989։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 257)։ |
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 2005 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային իրավաբաններ
- Իրավունքի փիլիսոփաներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Ռուսաստանի իրավաբաններ