Վլադիկ Ներսեսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիկ Ներսեսյանց
Ծնվել էհոկտեմբերի 2, 1938(1938-10-02)
Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 21, 2005(2005-07-21) (66 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանShcherbinskoye cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունիրավագետ
Հաստատություն(ներ)ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտԻրավաբանություն, իրավունքի փիլիսոփայություն, պետության և իրավունքի տեսություն և Քաղաքական և իրավական ուսումնասիրությունների պատմություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
ԿոչումՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, պրոֆեսոր, պրոֆեսոր և 2000
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր և 1975
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՍտեփան Քեչեկյան
Եղել է գիտական ղեկավարVladimir Chetvernin? և Q29048420?
Հայտնի աշակերտներVladimir Chetvernin? և Q29048420?

Վլադիկ Սմբատի Ներսեսյանց (ռուս.՝ Вла́дик Сумба́тович Нерсеся́нц, հոկտեմբերի 2, 1938(1938-10-02), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 21, 2005(2005-07-21), Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանյան գիտնական-իրավաբան, իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների մասնագետ։ Իրավունքի փիլիսոփայության, պետության և իրավունքի տեսության, քաղաքական և իրավական ուսմունքների մեծալուրջ աշխատությունների հեղինակ, պետության և իրավունքի տեսության լիբերտար-իրավաբանական բնօրինակ փիլիսոփա-իրավական կոնցեպցիայի մշակող։ Եղել է Սոցիալական և իրավական փիլիսոփայության միջազգային ասոցիացիայի ռուսաստանյան բաժնի նախագահ, «Փիլիսոփայական ժառանգություն» սերիայի խմբագրական կոլեգիայի անդամ, Նոր փիլիսոփայական հանրագիտարանի հեղինակակից։

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս (2000 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում (ԽՍՀՄ)։ Հայրը՝ Սմբատ Մելիքսեթի Ներսեսյանը ձերբակալվել է 1941 թվականին և 1942 թվականին մահացել է (ենթադրաբար, գնդակահարվել է), ինչը իր հետքն է թողել խորհրդային իրավունքի նկատմամբ Վլադիկ Ներսեսյանցի վերաբերմունքին։ Հետագայում հայրը հետմահու արդարացվել է[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեգել, Ե., 1986:
  • Սոկրատես, Երևան, 1989։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]