Վիքիքաղվածք
Վիքիքաղվածք | |
---|---|
wikiquote.org | |
Կարգախոս | the free quote compendium that anyone can edit |
Տեսակ | MediaWiki կայք և Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ |
Սեփականատեր | Wikimedia |
Հեղինակ | Ջիմմի Ուելս |
Բացված | հունիսի 27, 2003 |
Wikiquote Վիքիպահեստում |
Վիքիքաղվածք, հայտնի մարդկանց ու մտածված հերոսների քաղվածքների, ինչպես նաև ասացվածքների և աֆորիզմների ազատ հավաքածու, որը կազմվում է ընթերցողների համատեղ ջանքերով։ Նախագիծը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի քույրն է և գործում է նույն սկզբունքներով։ Նախագիծը ստեղծվել է Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից ՄեդիաՎիքի ծրագրային ապահովման հիման վրա։
Կայքի ողջ պարունակությունը հասանելի է GNU ազատ փաստաթղթային արտոնագրի պայմաններով։
Վիքիքաղվածք նախագիծը սկսել է 2003 թվականի հունիսի 27-ին, իսկ Հայերեն Վիքիքաղվածքը սկսվել է 2004-ի երկրորդ կեսին։ Վիքիքաղվածքի խոշորագույն նախագիծը անգլերեն նախագիծն է, որը 2015 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ պարունակում է ավելի քան 25 582[1] հոդված։ Հայերեն Վիքիքաղվածքը պարունակում է 1000-ից ավելի հոդվածներ[1]։ Վիքիքաղվածք նախագիծը գոյություն ունի առավել քան 80 լեզվով, որոնք ընդհանուր հաշվով պարունակում են մոտ 170 000 հոդված։
Հայերեն Վիքիքաղվածքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն Վիքիքաղվածքը սկսել է 2004-ի երկրորդ կեսին։ 2009-ի հունվարին այն անցել է 100 հոդվածի սահմանը, իսկ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին այն անցել է 500 հոդվածի շեմը Սպանված Աղավնի էջով։
2015 թվականի փետրվարի 2-ին գրվել է Հայերեն Վիքիքաղվածքի 1000-րդ հոդվածը՝ Ակսել Բակունց
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Վիքիքավածքների վիճակագրություն
- Հայերեն Վիքիքաղվածք
- Հայերեն Վիքիքաղվածքի վիճակագրական աղյուսակ
- Հայերեն Վիքիքաղվածքի վիճակագրական դիագրամ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|