Վիրակոչա (աստվածություն)
Վիրակոչա (կեչուա՝ Wiraqucha, իսպ.՝ Huiracocha կամ Viracocha), Կոն-Տիկսի-Վիրակոչա (կեչուա՝ Kon-Tiqsi-Wiraqucha), աստվածություն, որը Անդյան շրջանի մինչկոլումբոսյան շատ ժողովուրդների դավանանքի և դիցաբանության մեջ ստեղծել է աշխարհը։ Բացառությամբ ինկերի, որոնք նրան առանձին են պաշտել, շատ ժողովուրդների մեջ Վիրակոչան նույնացվել է աշխարհի արարիչ Պաչա Կամակի հետ և հանդիպվել է Պաչա Կամակ-Վիրակոչա կրկնակի անունով։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրակոչա անվան բացատրությունը հետազոտողների շրջանում ամենավիճահարույցներից մեկն է, այն հաճախ հանդիպվում է այլ բառերի հետ միասին։
Օրինակ՝ պատմաբան Ֆեռնանդո դե Մոնտեսինոսը տալիս է ամբողջական ձևը.
- Illatici Huira Cocha, որը կարող է թարգմանվել որպես «Հոյակապ (Փայլուն) հիմք և անդունդ` ամեն ինչի պահոց», այսինքն` լուսատուների շարժումները կարգավորող Օրենքը կամ Տիեզերքը[1]։
Կամ ավելի պարզ ձև (ըստ Խուան դե Բետանզոսի).
- Վիրակոչա, այսինքն՝ Աստված[2]։
Դիցաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինկերի դիցաբանության մեջ Վիրակոչան քաղաքակրթության ստեղծողն է և գլխավոր աստվածներից մեկը։ Լեգենդներից մեկում ասվում է, որ Վիրակոչան իր կնոջ՝ Մամա-Կոչայի (մայր-ծով) հետ լույս աշխարհ է բերել որդի Ինտիին (արև) և դուստր Մամա Կիլյային (լուսին)։ Այս լեգենդում Վիրակոչան Ունու Պաչակուտի կոչվող Մեծ ջրհեղեղով սպանել է գրեթե բոլոր մարդկանց, ովքեր ապրել են Տիտիկակա լճի շրջակայքում (դարաշրջանների ջրային փոփոխություն)։ Նա թույլ է տվել գոյատևել միայն երկու մարդու, որոնց վիճակված էր աշխարհ բերել քաղաքակրթությունը։ Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Վիրակոչան ստեղծել է առաջին ութ քաղաքակիրթ մարդկանց։
Յունկա, Մոչե, Կեչուա և Ինկա ժողովուրդների մեծ թվով առասպելներ, ներառյալ Վիրակոչայի մասին, հավաքել է քահանա Ֆրանցիսկո դե Ավիլան «Վարոչիրիի աստվածներն ու մարդիկ» զեկույցում (1608)։
Միաստվածության հակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմքեր կան խոսելու անդյան ժողովուրդների կրոնի միաստվածության հակումների մասին՝ բոլոր աստվածներին որպես Վիրակոչա-Պաչա Կամակի երրորդությունից մեկը համարելու զարգացող միտում[3]։ Վիրակոչայի միաստվածությանը վերաբերող մի քանի հիմներ կան, որոնք վերագրվում են Պաչակուտեկ Յուպանկիին[4][5]։
Հայերեն տեքստ | Բնօրինակ տեքստ |
---|---|
Ով արարիչ, ամեն ինչի սկիզբը, |
A tiqsi Wiraqucha |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ФЕРНАНДО ДЕ МОНТЕСИНОС. ДРЕВНИЕ ИСТОРИЧЕСКИЕ И ПОЛИТИЧЕСКИЕ ПАМЯТНЫЕ СВЕДЕНИЯ О ПЕРУ. Книга вторая. Глава XI. — Киев, 2006». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Juan de Betanzos. Suma y Narracion de los Incas. — Madrid, Ediciones Polifemo, 2004. Edicion, introduccion y notas: Maria del Carmen Martin Rubio. ISBN 84-86547-71-7
- ↑ Берёзкин Ю. Е. Инки: исторический опыт империи. — Л.: Наука, 1991. — 234 с. — 50 000 экз. — ISBN 5-02-027306-6
- ↑ Священные гимны Пачакутека. Արխիվացված 2014-02-24 Wayback Machine, на сайте Месоамерика. Արխիվացված 2012-01-26 Wayback Machine.
- ↑ Салькамайва, 2013
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Купрієнко С. А. Суспільно-господарський устрій імперії інків Тавантінсуйу : автореф. дис. на здобуття наук. ступеня канд. істор. наук : 07.00.02. / Купрієнко Сергій Анатолійович ; КНУ імені Тараса Шевченка. — К.: ЛОГОС, 2013. — 20 с.
- Куприенко С. А. Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма / Под ред. С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С. А., 2013. — 418 с. — ISBN 978-617-7085-03-3
- Пачакути Йамки Салькамайва, Куприенко С. А. Доклад о древностях этого королевства Перу / пер. С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С. А., 2013. — 151 с. — ISBN 978-617-7085-09-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրակոչա (աստվածություն)» հոդվածին։ |
|