Վիրակոչա (աստվածություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիրակոչա

Վիրակոչա (կեչուա՝ Wiraqucha, իսպ.՝ Huiracocha կամ Viracocha), Կոն-Տիկսի-Վիրակոչա (կեչուա՝ Kon-Tiqsi-Wiraqucha), աստվածություն, որը Անդյան շրջանի մինչկոլումբոսյան շատ ժողովուրդների դավանանքի և դիցաբանության մեջ ստեղծել է աշխարհը։ Բացառությամբ ինկերի, որոնք նրան առանձին են պաշտել, շատ ժողովուրդների մեջ Վիրակոչան նույնացվել է աշխարհի արարիչ Պաչա Կամակի հետ և հանդիպվել է Պաչա Կամակ-Վիրակոչա կրկնակի անունով։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրակոչա անվան բացատրությունը հետազոտողների շրջանում ամենավիճահարույցներից մեկն է, այն հաճախ հանդիպվում է այլ բառերի հետ միասին։

Օրինակ՝ պատմաբան Ֆեռնանդո դե Մոնտեսինոսը տալիս է ամբողջական ձևը.

  • Illatici Huira Cocha, որը կարող է թարգմանվել որպես «Հոյակապ (Փայլուն) հիմք և անդունդ` ամեն ինչի պահոց», այսինքն` լուսատուների շարժումները կարգավորող Օրենքը կամ Տիեզերքը[1]։

Կամ ավելի պարզ ձև (ըստ Խուան դե Բետանզոսի).

  • Վիրակոչա, այսինքն՝ Աստված[2]։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի դիցաբանության մեջ Վիրակոչան քաղաքակրթության ստեղծողն է և գլխավոր աստվածներից մեկը։ Լեգենդներից մեկում ասվում է, որ Վիրակոչան իր կնոջ՝ Մամա-Կոչայի (մայր-ծով) հետ լույս աշխարհ է բերել որդի Ինտիին (արև) և դուստր Մամա Կիլյային (լուսին)։ Այս լեգենդում Վիրակոչան Ունու Պաչակուտի կոչվող Մեծ ջրհեղեղով սպանել է գրեթե բոլոր մարդկանց, ովքեր ապրել են Տիտիկակա լճի շրջակայքում (դարաշրջանների ջրային փոփոխություն)։ Նա թույլ է տվել գոյատևել միայն երկու մարդու, որոնց վիճակված էր աշխարհ բերել քաղաքակրթությունը։ Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Վիրակոչան ստեղծել է առաջին ութ քաղաքակիրթ մարդկանց։

Յունկա, Մոչե, Կեչուա և Ինկա ժողովուրդների մեծ թվով առասպելներ, ներառյալ Վիրակոչայի մասին, հավաքել է քահանա Ֆրանցիսկո դե Ավիլան «Վարոչիրիի աստվածներն ու մարդիկ» զեկույցում (1608)։

Միաստվածության հակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքեր կան խոսելու անդյան ժողովուրդների կրոնի միաստվածության հակումների մասին՝ բոլոր աստվածներին որպես Վիրակոչա-Պաչա Կամակի երրորդությունից մեկը համարելու զարգացող միտում[3]։ Վիրակոչայի միաստվածությանը վերաբերող մի քանի հիմներ կան, որոնք վերագրվում են Պաչակուտեկ Յուպանկիին[4][5]։

Այդպիսի հիմնի օրինակ.
Հայերեն տեքստ Բնօրինակ տեքստ

Ով արարիչ, ամեն ինչի սկիզբը,
Վիրակոչա, ամեն ինչի ավարտը,
Տիրակալ շողշողուն հագուստով,
Կյանք տվող և ամեն ինչ կարգի բերող,
Ասելով. «Թող լինի տղամարդ։ Թող լինի կին»։
Ստեղծող, արարող,
Դու կյանք ես պարգևել բոլորին,
Պահպանիր դրանք,
Թող նրանք ապրեն բարեկեցության և երջանկության մեջ,
Ապահով ու անվտանգ։
Որտե՞ղ ես։
Դրսում, թե՞ ներսում,
Այս աշխարհի վրա, ամպերի մե՞ջ։
Այս աշխարհի տակ, ստվերու՞մ։
Լսի՛ր ինձ։
Պատասխանի՛ր ինձ։
Իմ խոսքերն ընդունիր սրտանց։
Անվերջ դարեր
Թող ես ապրեմ,
Սեղմիր ինձ քո գրկում,
Ինձ ափերիդ մեջ առ,
Ընդունիր այս ընծան,
Ուր էլ որ լինես, իմ Տեր,
Իմ Վիրակոչա։

A tiqsi Wiraqucha
qaylla Wiraqucha
tukapu aknupu Wiraquchan
kamaq, churaq
"Qhari kachun, warmi kachun",
nispa.
Ilut'aq, ruraq
kamasqayki,
churasqayki
qasilla qispilla kawsamusaq
Maypin kanki?
Hawapichu?
Ukhupichu?
Phuyupichu?
Llanthupichu?
Uyariway!
Hay niway!
Iniway!
Imay pachakama,
hayk'ay pachakama
kawsachiway
marq'ariway
hat'alliway
kay qusqaytari chaskiway
maypis kaspapis
Wiraquchaya.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ФЕРНАНДО ДЕ МОНТЕСИНОС. ДРЕВНИЕ ИСТОРИЧЕСКИЕ И ПОЛИТИЧЕСКИЕ ПАМЯТНЫЕ СВЕДЕНИЯ О ПЕРУ. Книга вторая. Глава XI. — Киев, 2006»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2009-05-27 
  2. Juan de Betanzos. Suma y Narracion de los Incas. — Madrid, Ediciones Polifemo, 2004. Edicion, introduccion y notas: Maria del Carmen Martin Rubio. ISBN 84-86547-71-7
  3. Берёзкин Ю. Е. Инки: исторический опыт империи. — Л.: Наука, 1991. — 234 с. — 50 000 экз. — ISBN 5-02-027306-6
  4. Священные гимны Пачакутека. Archived 2014-02-24 at the Wayback Machine., на сайте Месоамерика. Archived 2012-01-26 at the Wayback Machine..
  5. Салькамайва, 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]