Վիտալի Պուխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Պուխանով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1966(1966-07-31) (57 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, բլոգեր և գրական քննադատ
 Vitali Pukhanov Վիքիպահեստում

Վիտալի Պուխանով (ռուս.՝ Вита́лий Влади́мирович Пуха́нов, հուլիսի 31, 1966(1966-07-31), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ և գրական գործիչ, Ռուսաստանի գրողների միության անդամ (90-ական թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է գիշերօթիկ դպրոցում, ծառայել է բանակում։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Զբաղվել է Մոսկվայի գրողական կազմակերպությանը կից «Առաջին գրքերի լաբորատորիայում», որը ղեկավարել է Օլգա Չուգայը։

90-ական թվականների սկզբին դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ։

1990-ական թվականների սկզբից սկսել է հրատարակել բանաստեղծություններ, 1995 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը։

1990-ական թվականների վերջից մինչև 2000-ական թվականների սկիզբը եղել է «Հոկտեմբեր» ամսագրի արձակի բաժնի խմբագիրը։ 2003-2016 թվականներին եղել է «Դեբյուտ» գրական երիտասարդական մրցանակի պատասխանատու քարտուղարը։ 2019 թվականից աշխատում է որպես «Պոեզիա» մրցանակի համակարգող։

Ապրում է Մոսկվայում։ Ամուսնացած է գրող Օլգա Սլավնիկովայի հետ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլա Դավիդովը Վիտալի Պուխանովի պոեզիայի մասին գրել է.

Պուխանովը` արտասովոր ճշգրտության բանաստեղծ է։ Նրա բանաստեղծությունների ուժը բխում է հազիվ նկատելի, ներատոմային ռիթմերի խառնուրդից, շարահյուսությունից և իմաստաբանությունից, որոնք նախանձելի համառությամբ հեռանում են վերլուծական գործիքակազմից։ Այն, ինչ տեղի է ունենում այդ խառնուրդների շնորհիվ, ունի ոչ թե աճպարարական, այլ` ալքիմիայի բնույթ, այն ոչ թե ֆոկուս է, այլ` տրանսմուտցիա[1]։

Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` Օլգա Սլավնիկովան (ծն. 1957 թվական), ռուս գրող, գրական գործիչ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Պուխանովի հրապարակախոսությունները

Գրքեր

  • Пуханов Виталий. Деревянный сад: Стихотворения. — М.: Творческий центр «Новая юность», 1995. — 127 с.
  • Пуханов Виталий. Плоды смоковницы: Книга стихов. — Екатеринбург: У-Фактория, 2003. — 176 с.
  • Пуханов Виталий. Школа Милосердия: Книга стихов. — М.: Новое литературное обозрение, 2014. — 200 с.
  • Пуханов Виталий. Один мальчик: хроники. — М.: Группа Компаний «РИПОЛ классик» / «Пальмира», 2020. — 319 с. — (Пунктиры).

Առանձին հրապարակումներ

Հարցազրույց

  • Бабицкая Варвара. Виталий Пуханов: «Мы выполняем роль социальной защиты» // OpenSpace.ru. — 16 июня 2009 года.

Վիտալի Պուխանովի մասին

  • Давыдов Данила. Аскетизм естественного отбора: [Рецензия на книгу: Виталий Пуханов. Плоды смоковницы. — Екатеринбург.: У-Фактория, 2003. — 176 с.] // НЛО. — 2004. — № 65.
  • Львовский Станислав. Разговор о невозможности разговора: [Предисловие к книге: Виталий Пуханов. Школа милосердия. — Москва.: Новое Литературное обозрение, 2013. — 200 с.] // НЛО. — 2013. — С. 5—21.
  • Львовский Станислав. «Видит горы и леса»: История про одно стихотворение Виталия Пуханова [Новое Литературное обозрение, №96, 2009] // НЛО. — 2009. — С. 256—268.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Պուխանով» հոդվածին։