Վինցենտ Դունին-Մարցինկևիչ
Վինցենտ Դունին-Մարցինկևիչ | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Wincenty Marcinkiewicz |
Ծնվել է | հունվարի 23 (փետրվարի 4), 1808 |
Ծննդավայր | Panyushkavichy, Bobruyskiy Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 17 (29), 1884 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Malaya Lyutsinka, Piaršajski Sieĺsaviet, Բելառուս |
Գերեզման | Valožyn District |
Մասնագիտություն | լեզվաբան, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | բելառուսերեն և լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | երգիծանք |
Զավակներ | Kamila Marcinkiewicz? |
Wincenty Dunin-Marcinkiewicz Վիքիպահեստում |
Վինցենտ Դունին-Մարցինկևիչ (բելառուս․՝ Вінцэнт (Вінцук) Дунін-Марцінкевіч; լեհ.՝ Wincenty Dunin-Marcinkiewicz, հունվարի 23 (փետրվարի 4), 1808, Panyushkavichy, Bobruyskiy Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 17 (29), 1884, Malaya Lyutsinka, Piaršajski Sieĺsaviet, Բելառուս[1]), 19-րդ դարի բելառուս բանաստեղծ, արձակագիր[2], թատերագիր, հասարակական գործիչ։ Համարվում է բելառուսական նոր գրականության[3] և թատերական ազգային դպրոցի հիմնադիրներից մեկը[4][5][6], ինչպես նաև՝ բելառուսական և լեհական գրականությունների դասական հեղինակ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինցենտ Դունին-Մարցինկևիչը ծնվել է լեհ-լիտվական միացյալ պետության բելառուսական մասում[8]՝ Բոբրույսկի տարածաշրջանում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
Գրել է ժամանակակից բելառուսերեն և լեհերեն։ Բելառուսերեն ստեղծագործելիս հարկադրված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, քանի որ հին բելառուսերենը (Ruthenian անվանվածը) հնացած, մահացած լինելու պատճառով այլևս գործածական չէր, նորն էլ դեռևս կանոնակարգված չէր։
1827 թվականից Դունին-Մարցինկևիչն ապրել է Մինսկում։ 1840 թվականին Իվանեցի մերձակայքում առանձնատուն է գնել ու տեղափոխվել այնտեղ։ Այդ առանձնատանն էլ հենց գրել է իր երկերի մեծ մասը։
1859 թվականին նա լեհերենից բելառուսերեն է թարգմանել Ադամ Միցկևիչի Պան Տադեուշ էպիկական պոեմը և փորձել է հրատարակել Վիլնյուսում, սակայն ցարական գրաքննության ճնշումների պատճառով կարողացել է լույս ընծայել պոեմի սոսկ առաջին և երկրորդ գլուխները։ Դա Միցկևիչի այդ երկի առաջին թարգմանությունն էր սլավոնական մեկ այլ լեզվի[9]։
Լեհական հունվարյան ապստամբության ժամանակաշրջանում Վինցենտ Դունին-Մարցինկևիչին ոստիկանությունը մեղադրել է անջատողական քարոզչություն տանելու մեջ և կալանավորել է։ Թեև շուրջ երկամյա բանտարկությունից հետո նրան ազատ են արձակել, սակայն շարունակել են գաղտնի կերպով հսկողության տակ պահել։ Գրողի դուստր Կամիլլան, որ մասնակցել էր ապստամբությանը, իր քաղաքական գործունեության համար դատապարտվել է հոգեբուժարանում փակված պահվելու[10]։
Անվանի գրողը մահացել է 1884 թվականին՝ 76 տարեկան հասակում։
Բելառուսերեն առավել նշանակալից երկերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեմներ. Гапон (1854), Вечарніцы (1855), Купала (1855), Шчароўскія дажынкі (1857) Թատերգություններ. «Сялянка» կատակերգություն-օպերան (1846), «Пінская шляхта» վոդևիլը (1866), «Залёты» կատակերգությունը (1870) Ա. Միցկևիչի «Պան Տադեուշ» պոեմի թարգմանությունը (1859)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բելառուսական հուշադրամ՝ Վինցենտ Դունին-Մարցինկևիչի դիմապատկերով
-
Բելառուսական դրոշմանիշ՝ Վինցենտ Դունին-Մարցինկևիչի դիմապատկերով
-
Վինցենտ Դունին-Մարցինկևիչի և կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոյի արձանը Մինսկում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дрозд Д. Сямейныя таямніцы Дуніна-Марцінкевіча. Лёсы сясцёр класіка літаратуры. Արխիվացված 2020-08-13 Wayback Machine Культура. № 46 (1276) 12.11.2016 — 18.11.2016 г., № 47 Արխիվացված 2020-09-28 Wayback Machine (1277) 19.11.2016 — 25.11.2016 г
- Дрозд Д. Сямейныя таямніцы Дуніна-Марцінкевіча. Невядомае пра лёс маці класіка Արխիվացված 2021-01-17 Wayback Machine. Культура. № 51 (1281) 17.12.2016 — 23.12.2016 г.
- Дрозд Д. Сямейныя таямніцы Дуніна-Марцінкевіча. Ян Марцінкевіч: загадкі пра бацьку класіка / Частка І Արխիվացված 2020-08-03 Wayback Machine Культура. № 5 (1288) 04.02.2017 — 10.02.2017 г. Частка 2. Արխիվացված 2021-01-09 Wayback Machine № 7 (1290) 18.02.2017 — 24.02.2017 г.
- Дрозд Д. Сямейныя таямніцы Дуніна-Марцінкевіча. Хто такая Францішка з Марцінкевічаў Парчэўская, і ці спагнала яна пазыкі cвайго бацькі? Արխիվացված 2020-08-13 Wayback Machine № 12 (1295) 25.03.2017 — 31.03.2017 г.
- Кісялёў, Г. В. Спасцігаючы Дуніна-Марцінкевіча : Спроба навуковай сістэматызацыі дакументаў і матэрыялаў / Г. В. Кісялёў. — Мінск : Універсітэцкае, 1988. — 160 с.
- Навуменка, І. Я. Вінцэнт Дунін-Марцінкевіч / І. Я. Навуменка. — Мінск : Навука і тэхніка, 1992. — 216 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ |VII|842|Paniuszkiewicze 1), folwark nad bezimiennym dopływem Berezyny}}
- ↑ Вінцэнт Дунін-Марцінкевіч
- ↑ Philatelia.Net: The classical literature / Plots / Dunin-Marcinkievich Vincent
- ↑ Дунін-Марцінкевіч Вінцэнт // Мысліцелі і асветнікі Беларусі: Энцыклапедычны даведнік. Менск: Беларуская Энцыклапедыя, 1995. 985-11-0016-1
- ↑ The classical literature: Vincent Dunin-Marcinkievich
- ↑ Мысліцелі і асветнікі Беларусі: Энцыклапедычны даведнік.
- ↑ Jacek Kolbuszewski, Kresy, Wrocław 2002, s. 80.
- ↑ Dunin-Marcinkievič Vincent // Weißrussische Anthologie: Ein Lesebuch zur weißrussischen Literatur (mit deutschen Überzetzungen). München: Verlag Otto Sagner, 1983. 3-87690-252-5
- ↑ Лапидус Н. И., Малюкович С. Д. Литература XIX века. М.: Университетское, 1992. P.147
- ↑ Silitski, Vitali and Zaprudnik, Jan. Historical Dictionary of Belarus. 2nd Edition. Lanham, MD: The Scarecrow Press, 2007. 309.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Virtual guide to Belarus
- Вінцэнт Дунін-Марцінкевіч : асоба і творчасць | Архивы Беларуси
- «Пинская шляхта» (оригинал на пинчуцком говоре)
- Племянник митрополита, украл несовершеннолетнюю, угрожал бритвой. 10 мифов о Дунине-Марцинкевиче Արխիվացված 2020-01-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցենտ Դունին-Մարցինկևիչ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1808 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1884 մահեր
- Բելառուսում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի բանաստեղծներ
- 19-րդ դարի գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բելառուս արձակագիրներ
- Բելառուս բանաստեղծներ
- Բելառուս գրողներ
- Բելառուս թարգմանիչներ
- Բելառուս հասարակական գործիչներ
- Բելառուսի գրականություն
- Բելառուսի մշակույթ
- Բելառուս դրամատուրգներ
- Անձինք մետաղադրամների վրա