Վինցենտ Դունին-Մարցինկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինցենտ Դունին-Մարցինկևիչ
Vinsent Dunin-Martsinkevich.jpg
Ծնվել էփետրվարի 4, 1808(1808-02-04)
ԾննդավայրPaniuškavičy, Bobruyskiy Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 21, 1884(1884-12-21) (76 տարեկանում)
Վախճանի վայրMalaya Lyutsinka, Q4359420?, Valožyn District, Baranavichy Voblast, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ԳերեզմանValožyn District
Մասնագիտությունլեզվաբան, դրամատուրգ, բանաստեղծ, հեղինակ, թարգմանիչ և գրող
Լեզուլեհերեն և բելառուսերեն
ԱզգությունԲելառուսներ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԶավակներKamila Martsinkievich?
Wincenty Dunin-Marcinkiewicz Վիքիպահեստում

Վինցենտ Դունին-Մարցինկևիչ (բելառուս․՝ Вінцэнт (Вінцук) Дунін-Марцінкевіч; լեհ.՝ Wincenty Dunin-Marcinkiewicz, փետրվարի 4, 1808(1808-02-04), Paniuškavičy, Bobruyskiy Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1884(1884-12-21), Malaya Lyutsinka, Q4359420?, Valožyn District, Baranavichy Voblast, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն[1]), 19-րդ դարի բելառուս բանաստեղծ, արձակագիր[2], թատերագիր, հասարակական գործիչ: Համարվում է բելառուսական նոր գրականության[3] և թատերական ազգային դպրոցի հիմնադիրներից մեկը[4][5][6], ինչպես նաև՝ բելառուսական և լեհական գրականությունների դասական հեղինակ[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինցենտ Դունին-Մարցինկևիչը ծնվել է լեհ-լիտվական միացյալ պետության բելառուսական մասում[8]՝ Բոբրույսկի տարածաշրջանում, ազնվականի ընտանիքում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

Գրել է ժամանակակից բելառուսերեն և լեհերեն: Բելառուսերեն ստեղծագործելիս հարկադրված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, քանի որ հին բելառուսերենը (Ruthenian անվանվածը) հնացած, մահացած լինելու պատճառով այլևս գործածական չէր, նորն էլ դեռևս կանոնակարգված չէր:

1827 թվականից Դունին-Մարցինկևիչն ապրել է Մինսկում: 1840 թվականին Իվանեցի մերձակայքում առանձնատուն է գնել ու տեղափոխվել այնտեղ: Այդ առանձնատանն էլ հենց գրել է իր երկերի մեծ մասը:

1859 թվականին նա լեհերենից բելառուսերեն է թարգմանել Ադամ Միցկևիչի Պան Տադեուշ էպիկական պոեմը և փորձել է հրատարակել Վիլնյուսում, սակայն ցարական գրաքննության ճնշումների պատճառով կարողացել է լույս ընծայել պոեմի սոսկ առաջին և երկրորդ գլուխները: Դա Միցկևիչի այդ երկի առաջին թարգմանությունն էր սլավոնական մեկ այլ լեզվի[9]:

Լեհական հունվարյան ապստամբության ժամանակաշրջանում Վինցենտ Դունին-Մարցինկևիչին ոստիկանությունը մեղադրել է անջատողական քարոզչություն տանելու մեջ և կալանավորել է: Թեև շուրջ երկամյա բանտարկությունից հետո նրան ազատ են արձակել, սակայն շարունակել են գաղտնի կերպով հսկողության տակ պահել: Գրողի դուստր Կամիլլան, որ մասնակցել էր ապստամբությանը, իր քաղաքական գործունեության համար դատապարտվել է հոգեբուժարանում փակված պահվելու[10]:

Անվանի գրողը մահացել է 1884 թվականին՝ 76 տարեկան հասակում:

Բելառուսերեն առավել նշանակալից երկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմներ. Гапон (1854), Вечарніцы (1855), Купала (1855), Шчароўскія дажынкі (1857) Թատերգություններ. «Сялянка» կատակերգություն-օպերան (1846), «Пінская шляхта» վոդևիլը (1866), «Залёты» կատակերգությունը (1870) Ա. Միցկևիչի «Պան Տադեուշ» պոեմի թարգմանությունը (1859)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]