Վիկտոր Ավդեև
Վիկտոր Ավդեև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11 (24), 1909 |
Ծննդավայր | Ուրյուպինսկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1983[1][2][3][…] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | վիպակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Վիկտոր Ավդեև, (ռուս.՝ Виктор Фёдорович Авде́ев, սեպտեմբերի 11 (24), 1909, Ուրյուպինսկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1983[1][2][3][…]), խորհրդային և ռուս գրող։ Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վ. Ավդեևը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 11-ին (24) Ուրյուպինսկ ավանում (այժմ` Վոլգոգրադի մարզի Ուրյուպինսկ քաղաք), կազակի ընտանիքում։ Որբանալուց հետո տղային իր ավագ եղբոր հետ ուղարկել են Նովոչերկասկի Պ. Ալեքսեևի անվան ինտերնատ։ Ապագա գրողը երկար ժամանակ անօթևան էր և թափառում էր ամբողջ երկրով մեկ։ 1925 թվականին նրան մանկատնից վերցրել է Ուկրաինայի Կարմիր խաչի և Երեխաների ընկերների կազմակերպությունն ու ուղարկում յոթնամյա կրթության։ Տարվելով գրական ստեղծագործությամբ` Վ. Ավդեևը մեկնել է Մոսկվա, իր վաղ ստեղծագործությունները հրատարակել է Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ ստեղծված «Երեկ և այսօր» ալմանախում։ Նրա կողմից գրողը հանձնարարական նամակ է ստացել աշխատավորական ֆակուլտետի համար։ 1938 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ գրողների մության անդամ[4]։
Իր պատմվածքներում և վիպակներում հեղինակը պատմում է անօթևանների, Քաղաքացիական պատերազմի իրադարձությունների, ժամանակակից գյուղի կյանքի մասին, բարձրացնում է սոցիալիստական հասարակարգում մարդու անձնային կայացման թեման։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թևավոր կապավորը (1937-1954)
- Մեր բակում (1940)
- Գյուղացիները (1946—1952)
- Նախիրը ճանապարհին (1947)
- Լյոնկա Օխնար (1957)
- Գուբանի վերջը (1957)
- Հաց (1957)
- Իմ Ոդիսականը (1960)
- Քայլ առաջ (1976)
- Վազքով դեպի Պառնաս (1971)
«Երեկ և այսօր» (Մոսկվա, «Երիտասարդ գվարդիա», 1970, Մոսկվա, «Խորհրդային Ռուսաստան», 1976) ժողովածուի կազմողղներից ու նախաբանի հեղինակներից մեկն է։ Այս հավաքածուն կոչված էր դառնալու Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ ստեղծված «Երեկ և այսօր» ալմանախի շարունակությունը[5]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անմահ երգ
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նախիրը ճանապարհին է» պատմվածքի համար արժանացել է Ստալինյան մրցանակի երրորրդ աստիճանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.12.1963] / ред. К. В. Воронков, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1964. — 776 с. — 3000 экз.
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1983 մահեր
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ