Վիկտոր Ավդեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ավդեև
Ծնվել էսեպտեմբերի 11 (24), 1909
ԾննդավայրՈւրյուպինսկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1983[1][2][3][…]
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվիպակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Վիկտոր Ավդեև, (ռուս.՝ Виктор Фёдорович Авде́ев, սեպտեմբերի 11 (24), 1909, Ուրյուպինսկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1983[1][2][3][…]), խորհրդային և ռուս գրող։ Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Ավդեևը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 11-ին (24) Ուրյուպինսկ ավանում (այժմ` Վոլգոգրադի մարզի Ուրյուպինսկ քաղաք), կազակի ընտանիքում։ Որբանալուց հետո տղային իր ավագ եղբոր հետ ուղարկել են Նովոչերկասկի Պ. Ալեքսեևի անվան ինտերնատ։ Ապագա գրողը երկար ժամանակ անօթևան էր և թափառում էր ամբողջ երկրով մեկ։ 1925 թվականին նրան մանկատնից վերցրել է Ուկրաինայի Կարմիր խաչի և Երեխաների ընկերների կազմակերպությունն ու ուղարկում յոթնամյա կրթության։ Տարվելով գրական ստեղծագործությամբ` Վ. Ավդեևը մեկնել է Մոսկվա, իր վաղ ստեղծագործությունները հրատարակել է Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ ստեղծված «Երեկ և այսօր» ալմանախում։ Նրա կողմից գրողը հանձնարարական նամակ է ստացել աշխատավորական ֆակուլտետի համար։ 1938 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ գրողների մության անդամ[4]։

Իր պատմվածքներում և վիպակներում հեղինակը պատմում է անօթևանների, Քաղաքացիական պատերազմի իրադարձությունների, ժամանակակից գյուղի կյանքի մասին, բարձրացնում է սոցիալիստական հասարակարգում մարդու անձնային կայացման թեման։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թևավոր կապավորը (1937-1954)
  • Մեր բակում (1940)
  • Գյուղացիները (1946—1952)
  • Նախիրը ճանապարհին (1947)
  • Լյոնկա Օխնար (1957)
  • Գուբանի վերջը (1957)
  • Հաց (1957)
  • Իմ Ոդիսականը (1960)
  • Քայլ առաջ (1976)
  • Վազքով դեպի Պառնաս (1971)

«Երեկ և այսօր» (Մոսկվա, «Երիտասարդ գվարդիա», 1970, Մոսկվա, «Խորհրդային Ռուսաստան», 1976) ժողովածուի կազմողղներից ու նախաբանի հեղինակներից մեկն է։ Այս հավաքածուն կոչված էր դառնալու Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ ստեղծված «Երեկ և այսօր» ալմանախի շարունակությունը[5]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անմահ երգ

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 CONOR.SR
  4. Справочник СП СССР, 1964, էջ 16
  5. Вчера и сегодня [Текст]: Альманах бывших правонарушителей и беспризорных. Сборник / С предисл. М. Горького.. — М.; Л.: Огиз-Гослитиздат, 1931. — 258 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.12.1963] / ред. К. В. Воронков, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1964. — 776 с. — 3000 экз.