Վիլյամ Թոմաս Սթիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Թոմաս Սթիդ
անգլ.՝ William Thomas Stead
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1849(1849-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրՆորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 15, 1912(1912-04-15)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրՀյուսիսային Ատլանտիկա[4][5]
ԳերեզմանNorth Shields
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունSilcoates School?
Մասնագիտությունգրող, լրագրող և էսպերանտիստ
Ծնողներհայր՝ William Stead?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԵրեխաներEstelle W. Stead?
 William Thomas Stead Վիքիպահեստում

Վիլյամ Թոմաս Սթիդ (անգլ.՝ William Thomas Stead, հուլիսի 5, 1849(1849-07-05)[1][2][3][…], Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 15, 1912(1912-04-15)[1][2][3][…], Հյուսիսային Ատլանտիկա[4][5]), բրիտանացի լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, հետաքննական լրագրության հիմնադիր, առաջինը սկսեց պայքարը երեխաների մարմնավաճառության դեմ, քարոզում էր «Խաղաղություն արբիտրաժի միջոցով», 1912 թվականի Նոբելյան մրցանակի հավանական թեկնածու, դարձավ Վիկտորիական դարաշրջանի ընդիմադիր գործիչ։ Դը Փալլ Մալլ Գազեթ ( The Pall Mall Gazette) թերթի խմբագիր լինելու ժամանակ Սթիդը հրապարակել է մի շարք ազդեցիկ հոդվածներ, և հայտնի է իր «Կույսի զոհաբերումը ժամանակակից Բաբելոնում» ( The Maiden Tribute of Modern Babylon) հոդվածների շարքով, որտեղ անդրադառնում է դեռահասների բռնությանը։

Սթիդի «նոր Ժուռնալիստիկա»-ն ուղին էր դեպի ժամանակակից տաբլոիդների տարածումը Մեծ Բրիտանիայում։ Նա ազդեցիկ կերպով ցուցադրում էր, թե ինչպես կարող է մամուլը կիրառվել հասարակական կարծիքի ձևավորման և կառավարական քաղաքականության հարցում։

Մահացել է «Տիտանիկ» նավի խորտակման ժամանակ։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Էմբըլթոնում, Նորթամբեռլենդ, Մեծ Բրիտանիա, կոնգրեգացիոնալ նախարար՝ Ռեվ Վիլյամ Սթիդի և Իզաբելլա (նե Ջոբսոն) ընտանիքում։ Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվում է Հոուդոն։ Սթիդը հիմնական կրթությունը ստանում է տանը հոր կողմից և հինգ տարեկանում արդեն լիարժեք գիտեր Աստվածաշունչը, կարողանում էր կարդալ լատիներեն նույնքան վարժ, որքան անգլերեն։ Նրա կարիերայի վրա, սակայն, մեծապես ազդել է մայրը. Սթիդի մանկության սիրելի հիշողությունը իր մոր ընդդիմադիր պայքարն էր բրիտանական կառավարության «Վարակիչ Հիվանդությունների Ակտ»-ի դեմ, ըստ որի ռազմական քաղաքներում վեներական հիվանդություններով վարակված մարմնավաճառները ձերբակալվում էին (առհասարակ Վիկտորիական ժամանակաշրջանում մարմնավաճառների թիվը մեծ էր)։

1862 թ. Սթիդը հաճախում է Ուեյքֆիլդի Սիլքոթս դպրոց, 1864 թ.ին ընդունվում է Նյուքասլի առևտրական գրասենյակ, որտեղ դառնում է ծառայող։

Հյուսիսային Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Թ. Սթիդը վաղ հասակում

1870 թվականից Սթիդը նյութեր է հրապարակում Դառլինգթոնի նորաստեղծ ազատամտական «Հյուսիսային արձագանք» թերթում, և 1871 թվականին, չնայած իր անփորձությանը, դառնում է թերթի խմբագիր։ Այդ ժամանակ Սթիդը ընդամենը 22 տարեկան էր, և տեղի ամենաերիտասարդ խմբագիրն էր։ Օգտագործելով Դառլինգտոնի երկաթուղու կապը՝ նա հասցնում է թերթի տարածումը ազգային մակարդակի։ Սթիդը միշտ առաջնորդվում էր իր բարոյական արժեքները հիմք ընդունելով, ապավինում էր իր հավատքին։ Ընկերոջը ուղղված նամակում գրել էր, որ պաշտոնը կլինի «ՙփառահեղ միջոց չարի դեմ պայքարում»։

1873 թվականին նա ամուսնացավ իր մանկության սեր Էմմա Լյուսի Վիլսոնի հետ, ով առևտրականի դուստր էր։ Նրանք հետագայում ունեցան վեց երեխա։ 1876 թվականին Սթիդը միացավ «Վարակիչ Հիվանդությունների Ակտ»-ի չեղարկման արշավին՝ սատարելով ֆեմինիստ Ժոզեֆին Բաթլերին։ 1886 թ. օրենքը չեղարկվեց։

Նա վատ հեղինակություն ձեռք բերեց 1876 թվականին Բուլղարական վայրագությունների ագիտացիայի մասին հրապարակմամբ։ Նրան են վերագրում նաև 1880 թվականի ընտրություններին Գլադսթոնի ընտրողների ճնշող մեծամասնության մեջ արված «մեծ ներդրումը»։

Փալլ Մալլ Գազեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թ. Սթիդը մեկնում է Լոնդոն լիբերալ Pall Mall Gazette թերթում խմբագրի ասիստենտ աշխատելու համար։ Նա հեղափոխություն կազմակերպեց ՙՙգրված ջենթլմենների կողմից ջենթլմենների համար՚՚ ավանդական և պահպանողական թերթում։ Երբ թերթի խմբագիր Ջոն Մոռլին ընտրվեց Պառլամենտական ընտրություններում, Սթիդը գրավեց նրա տեղը (1883-1889)։

Հաջորդ 7 տարիների ընթացքում Սթիդը զարգացրեց այն, ինչ Մեթյու Առնոլդը կոչեց «Նոր ժուռնալիստիկա»։ Նրա նորարարությունը որպես Գազեթ-ի խմբագիրայն էր, որ ներառեց առաջին անգամ քարտեզների և դիագրամների ներմուծումը թերթի էջեր, ավելի երկար նյութեր և աչք զարնող ենթավերնագրեր, սեփական կարծիքի առկայությունը իր կողմից անցկացրած հարցազրույցի մասնակիցների մասին։

Սթիդը առանձնանում էր հասարակության հետ աշխատանքում ակտիվությամբ և հիանալի կարողանում էր ներկայացնել նորությունները։ Նրան են վերագրում նաև նորություններ ստեղծելու և ոչ միայն տեղեկացնելու տեխնիկան։

Գեներալ Գորդոնի հետ հարցազրույցը Բրիտանական լրագրության նոր հարթություն էր։ 1884 թ. Սթիդը ստիպում է կառավարությանը իր ընկեր Գեներալ Գորդոնին ուղարկել Սուդան, որպեսզի նա պաշտպանի Բրիտանական շահերը Խարթումում։ Էքսցենտրիկ Գորդոնը ըմբոստացավ կարգերին և Խարթումի կառավարությունը մահվան դատապարտեց Գորդոնին։ Մեծ ձախողում համարված Գորդոնի ազատագրման արշավը Կայսրության ամենամեծ աղետներից էր։ Գեներալ Գորդոնի մահից հետո Սթիդը հրապարակեց իր 24-կետից բաղկացած հոդվածը «Չափազանց ուշ է» վերնագրով, որտեղ ներկայացնում է Բրիտանիայի ձախողումը ազգային հերոսի փրկության հարցում։

Էլիզա Արմսթրոնգի դեպքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Թ. Սթիդի կողմից արված այս քարտեզը ներկայացնում է 46 սրահները, 37 վատ հեղինակության տները և 11 գրավատները 1894թ:

1885 թ. միանալով Ժոզեֆին Բաթլերի «Վարակիչ Հիվանդությունների Ակտ»-ի դեմ պայքարին, Սթիդը հրապարակեց իր «Կույսի զոհաբերումը ժամանակակից Բաբելոնում» հոդվածը։ Որպեսզի հավաստիացնի իր բացահայտումների ճշմարտացիությունը, նա կազմակերպում է ծխնելույզ մաքրողի 13-ամյա աղջկա՝ Էլիզա Արմսթրոնգի «գնումը»։ Իրադարձությունը այնքան մեծ աղմուկ բարձրացրեց, որ թերթերը ձեռքից ձեռք էին անցնում 20 անգամ, որի արդյունքում թանկացան, իսկ գրասենյակը շրջապատված էր 10,000 մարդկանցով։ Գազեթի տարածումը այնպես աճեց, որ խմբագրության թղթի պաշարը սպառվեց և ստիպված եղավ օգտագործել հակառակորդ Գլոբի թղթի պաշարը։

Չնայած մեծ դեմոնստրացիայի՝ Սթիդի հանցագործությունը հայտնի է դառնում և նրան ձերբակալում են։ Նրան մեղավոր են ճանաչում տեխնիկական պատճառներով. բանն այն է, որ Սթիդը ձախողել էր աղջկա հոր հետ պայմանավորվածությունը ապահովել։ Սթիդը բանտում անցկացնում է 3 ամիս։

Հետագա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիդը 1881թ.ին

Փալլ Մալլից դուրս գալուց հետո Սթիդը հիմնում է «Ամփոփումների ամփոփում» ամսագիրը (1890)։ Նրա ակտիվ էներգիան և գրելու ձիրքը շուտ կիրառություն են գտնում այս ամսագրում։ Նա սկսեց էժանագին վերատպումը («Դասական չափածո», «Փեննի արժեցող պոետները» և այլն ), ավելացրեց Սպիրիտւուալիստական Հավելյալ, որտեղ ստեղծագործում էր իրեն հետաքրքրող հոգեբանական հետաքննությունների ոլորտում, ինչպես նաև սկսեց սատարել խաղաղություն քարոզող բոլոր հայտնի և ոչ հայտնի ուղղություններին։

Իր ողջ ոչ հայտնիությամբ և իր աշխատանքում կիրառվող մեթոդների նկատմամբ մեծ կասկածանք տածող հասարակության կյանքում Սթիդը չէր դադարում ակտիվ գործել։

Սթիդը հրապարակեց մի շարք հայտնի գործեր «Ճշմարտությունը Ռուսաստանի մասին», «Եթե Քրիստոսը գար Չիկագո», «Տիկին Բուտի կողմից»։

Իսպանա-Ամերիկյան պատերազմից առաջ Սթիդը մեկնում է Նյու Յորք, որպեսզի հանդիպի Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթին և դասավանդի Կառավարություն Ժուռնալիստիկայով։

Սպիրիտուալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիդի ընտանիքը

Սթիդը պնդում էր, որ ստանում է հաղորդագրություն Հոգիների աշխարհից ինքնագիր սարքի միջոցով։ Հաղորդակցվող հոգին ենթադրվում էր ամերիկացի ռեֆորմատոր և լրագրող Ջուլիա Էյմսն էր։ Նրանք հանդիպել էին Ջուլիայի մահվանից ոչ շատ վաղ 1890 թվականին։ 1909 թվականին Սթիդը հիմնեց Ջուլիայի բյուրո, որտեղ ցանկացողները կարող էին ստանալ ինֆորմացիա հոգիների աշխարհից մեդիումների խմբի միջոցով։

Սթիդի մահվանից հետո 1912 թվականին հետևորդների մի խումբ հիմնեց սպիրիտուալիստական կազմակերպություն Չիկագոյում, Իլինոյս, որը անվանված է Վիլյամ Սթիդի հուշահամալիր։

Մահը Տիտանիկի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիդը մեկնում էր ԱՄՆ մասնակցելու Խաղաղության Կոնգրեսսին Քարնեգի Հոլլում նախագահ Վիլյամ Հովարդ Տաֆտի հրավերով։ Տիտանիկի և այսբերգի հարվածից հետո, նա օգնում էր կանանց և երեխաներին տեղավորել նավերի մեջ։ Հետո նա գնաց նավի ծխարան։ Վերջին անգամ նրան տեսել էին բազկաթոռին նստած գիրք կարդալիս։ Եթե սա ընդունել որպես փաստ, ապա նա մահացել է, ընկնելով նավի երրորդ և չորրորդ խողովակների կոտրվածքով (հենց այդտեղ էր գտնվում ծխարանը), սակայն նրա մարմինը այդպես էլ չի գտնվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brake, Laurel et al. W.T. Stead: Newspaper Revolutionary (British Library, distributed by University of Chicago Press; 232 pages; 2013), essays by scholars
  • Brake, Laurel. Stead alone: journalist, proprietor and publisher, 1890–1903 (British Library Press, 2013).
  • Eckley, Grace. Maiden Tribute: A Life of W. T. Stead (2007).
  • Gill, Clare. "" I'm really going to kill him this time": Olive Schreiner, WT Stead, and the Politics of Publicity in the Review of Reviews." Victorian Periodicals Review 46#2 (2013): 184-210.
  • Goldsworthy, Simon. "English nonconformity and the pioneering of the modern newspaper campaign: including the strange case of WT Stead and the Bulgarian horrors." Journalism studies 7#3 (2006)։ 387-402.
  • Luckhurst, Roger, et al. eds. WT Stead: newspaper revolutionary (The British Library Publishing Division, 2013).
  • Prévost, Stéphanie. "WT Stead and the Eastern Question (1875-1911); or, How to Rouse England and Why?." Interdisciplinary Studies in the Long Nineteenth Century 19 (2013). online Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  • Schults, RL (1972). Crusader in Babylon: W.T. Stead and the Pall Mall Gazette. University of Nebraska Press. ISBN 978-0-8032-0760-8.
  • Regard, Frederic. "The Sexual Exploitation of the Poor in W.T. Stead's 'New Journalism': Humanity, Democracy and the Tabloid Press". Narrating Poverty and Precarity in England (B. Korte and F. Regard eds). Berlin, De Gruyter, 2014 : 75-91.
  • Robinson, W. Sydney. Muckraker: The Scandalous Life and Times of W.T. Stead, Britain's First Investigative Journalist (Biteback Publishing, 2012).
  • Whyte, Frederic. A Life of W. T. Stead (2 vol. 1925).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]