Jump to content

Վիլյամ Բութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Բութ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1829(1829-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրՆոթինգհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 20, 1912(1912-08-20)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրHadley Wood, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանAbney Park Cemetery[4]
Քաղաքացիություն Անգլիա և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Կրոնմեթոդիզմ[4]
Ազդվել էJames Caughey?[5] և Charles Grandison Finney?[5]
Մասնագիտությունաստվածաբան
ԱմուսինCatherine Booth?[4]
Զբաղեցրած պաշտոններGeneral of The Salvation Army?
ԱնդամությունThe Salvation Army?
ԵրեխաներWilliam Bramwell Booth?[4], Emma Booth?, Herbert Booth?, Marie Booth?, Kate Booth?[4], Lucy Booth?, Ballington Booth? և Evangeline Booth?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 William Booth Վիքիպահեստում

Վիլյամ Բութ (անգլ.՝ William Booth, ապրիլի 10, 1829(1829-04-10)[1][2][3][…], Նոթինգհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 20, 1912(1912-08-20)[1][2][3][…], Hadley Wood, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4])՝ բրիտանացի քարոզիչ, Փրկութեան Բանակի հիմնադիրն ու առաջին գեներալը։

Դաժան պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Վիլիամը 13 տարեկան էր, հայրն ասաց նրան, որ ընտանիքը սնանկացել է և նա պետք է ընտանիքին օգնելու համար աշխատանք գտնի։ Հայրը Վիլիամին ուսման է տանում գրավատան աշխատողի մոտ՝ այն հույսով, որ կգա ժամանակ և նա շատ փող կաշխատի։ Տղան փորձում էր բացատրել, որ նրան չեն հետաքրքրում մեծ գումարները, նա ցանկանում էր օգնել մարդկանց, սակայն իր հայրը ոչ մի կերպ չէր հասկանում դա։ Այսպիսով, մինչ իր ընկերները դպրոց էին հաճախում, Բութը ստիպված էր փող աշխատել, իսկ ինչ վերաբերում է իր աշխատանքային օրվան՝ այն այնքան էլ կարճ չէր։ Նա ստիպված էր օրական 12-16 ժամ աշխատել և փոխարենը ստանալ գրոշներ։ Երեկոյան նա այնքան հոգնած էր լիում, որ հաճախ հագուստով էր անկողին մտնում։ Նոթինգհեմը աչքի չէր ընկնում իր բարոյականությամբ։ Բարձր հարկերի պատճառով ամենուրեք տիրում էր ծայրահեղ աղքատություն։ Իսկ տղամարդկանց մնում էր միայն աշխատավարձ ստանալ, և այն նրանք ծախսում էին ալկոհոլի և հաճույքների վրա։ Դա շատ էր ճնշում Վիլիամին։ Նա գիտեր, որ պետք է ինչ-որ բան անել այդ չարությունն արմատախիլ անելու համար։ Բայց ի՞նչ։ Քաղաքում մի խումբ է կազմավորվում, որի նպատակն էր իշխանության տապալումը և կենսապայմանների բարելավումը։ Լսելով այդ մասին, Վիլիամը միանում է նրանց, համոզված լինելով, որ այդպես կարող է առավել օգտակար լինել։ Նա պարբերաբար այցելում էր այդ միջոցառումներին և մասնակցում ստորագրահավաքների, որոնք պետք է ներկայացվեին իշխանություններին՝համապատասխան խնդրանքով։ Քիչ ժամանակ անց Վիլիամը հասկացավ, որ այդ կազմակերպության մեջ նույնպես ամեն բան ճիշտ չէր։ Օրինակ՝ ստորագրությունների մեծամասնությունը հավաքվել էին անօրինական կերպով, շատերը կեղծ էին, իսկ որոշները վերցված էին հին հասցեագրքերից և անգամ գերեզմանաքարերի վրայից։ 1 մլն ստորագրության փոխարեն, ինչպես նրանք էին մտածում, կարողացան հավաքել միայն 200.000-ը։

Ապաշխարհեց 15 տարեկանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այդ Վիլիամ Բութը դեռ չէր ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես իր անձնական Տիրոջ և Փրկչի։ Հոր մահից հետո միայն նա սկսեց զբաղվել կրոնական հարցերով։ Երբ զառամյալ Սամուել Բութը գամված էր մահվան մահճին, նրան այցելեց մի ընկեր և բերեց Քրիստոսի՝ մեղավորների Փրկչի ավետիսը։ Եվ հենց այդ ժամանակ նա ընդունեց Տեր Հիսուսին, որպես իր անձնական Փրկչի։ Այդ պահից ի վեր Վիլիամը, ով 15 տարեկան էր, սկսեց Նոթինգհեմում հաճախել ծառայությունների։ Այնտեղ նա վերջնականապես որոշեց իր ամբողջ կյանքը նվիրել Քրիստոսին։ Անմիջապես նրա Աստծո զավակ դառնալուց հետո, նրա մոտ հայտնվեց մի տարօրինակ զգացում՝ պատմելու մարդկանց այն աշխարհի մասին, որն ինքը ստացել էր։ Արդեն վաղուց նրա սիրտը բաց էր աղքատների համար։ Հիմաՙ երբ նա դարձավ հավատացյալ, սկսեց ավելի մեծ պատասխանատվություն զգալ նրանց հանդեպ։ Մի անգամ նա եկեղեցի բերեց աղքատ երեխաների մի ամբողջ խմբի, սակայն, քահանան ուրախանալու փոխարեն, շատ բարկացավ նրա վրա։ Նա բացատրեց Վիլիամին, որ եթե վերջինս իր հետ ցանկանում է բերել աղքատների, ստիպված կլինի այսուհետ եկեղեցի մտնել ետնամուտքից և նստել այնտեղ, ուր նրանց ոչ ոք չի տեսնում։ Սակայն Բութը չէր ամաչում և համառորեն շարունակում էր իր գործը աղքատ բնակչության շրջանում։

Գրավատան աշխատողից՝ քարոզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս երիտասարդ տարիներից Վիլիամը սկսեց քարոզել։ Նա թողեց իր գրավատան աշխատանքը և ստանձնեց քարոզչի պարտավորությունները։ Սակայն, ինչպես պարզվեց, դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ քարոզելը գումար չէր բերում։ Հաճախ նա ոչինչ չէր ունենում ուտելու, և բացի այդ, շատ դժվար էր կացարան գտնելը, որովհետև չէր կարող լավ վճարել։ Բայց Աստված օրհնում էր Վիլիամի գործը, և հատկապես այն ժամանակ, երբ սկսեց իր ավետարանչությունը։ Մարդկանց մի շրջանում գտնվելու փոխարեն նա տեղից տեղ էր գնում և տարածում Քրիստոսի բարի լուրը։ Երբեմն նա իր հավաքները անցկացնում էր փողոցի անկյուններում, երբեմն էլ ինչ-որ հին տանը, բայց միշտ Աստծո փառքի համար։ Մոտավորապես այդ ժամանակ թերթերում սկսեցին հայտնվել նրա ծառայության մասին հոդվածներ։ Նրա գործունեությունը գրավել էր նույնիսկ պառլամենտի ուշադրությունը, որը գովասանքով էր խոսում աղքատների շրջանում նրա գործունեության մասին։

Հարսանեկան ճանապարհորդության ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հավաքներից մեկի ժամանակ Վիլիամը ծանոթացավ մի երիտասարդ աղջկա՝ Քեթրին Մամֆորդի հետ։ Փոխադարձ հետաքրքրությունը վերածվեց սիրո և նա դարձավ նրա կյանքի հավատարիմ ուղեկիցը։ Վիլիամն ու Քեթրինն ամուսնությունից հետո որոշեցին գնալ մի կարճ հարսանեկան ճանապարհորդության Գերնսի կղզի, Լա-Մանշ նեղուցի մոտ։ Նրանց ժամանումից անմիջապես հետո հավաքվեց մարդկանց մի մեծ բազմություն,որը ողողեց նրանց այնտեղ էլ արթնության ծառայություն անցկացնելու խնդրանքներով։ Մարդկանց հոսքը մեծ էր և հավաքից ժամեր առաջ այնքան այցելու էր հավաքվել, որ ստիպված եղան երեկոյան բացել եկեղեցու դռները՝ ծառայություն անցկացնելու համար։ Այս ավետարանչական ճանապարհորդության ընթացքում, որը պետք է հարսանեկան լիներ, շատերը դարձան Քրիստոսին։ Դրանից հետո Վիլիամը խանդավառ կերպով շարունակում էր իր ավետարանչական հավաքները, բայց ինչպես նախկինոմ, նա իր տեսադաշտից բաց չէր թողնում աղքատներին և հարբեցողներին։

Ավետարանչությունն աղքատների շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ եկեղեցու բարձրագույն խորհուրդը որոշում կայացրեց, որ ավետարանչի կարգավիճակով ճանապարհորդելու փոխարեն Բութը պետք է ունենար մշտական ծառայության վայր։ Սակայն Բութի կոչումը հենց ավետարանչությունն էր։ Նա անօգուտ էր փորձում դա բացատրել ղեկավարությանը։ Խորհուրդը պնդում էր, որ Բութը խմբի պատասխանատվություն հանձն առներ։ Տնային այցելություններ կատարելով, տեր և տիկին Բութերն ավելի էին համոզվում, որ աղքատությունը ծայրահեղ էր։ Շատ ընտանիքներ ուտելու ոչինչ չունեին, քանի որ տղամարդիկ քամուն էին տալիս ողջ գումարը։ Վերջապես Բութն ամենայն վճռականությամբ հայտարարեց եկեղեցական խորհրդին, որ այլևս չի ցանկանում իր ամբողջ ուժերը ներդնել միայն մի խմբի համար, այլ ուզում է վերսկսել ավետարանչությունը՝ մեծ թվով աղքատների քարոզելու նպատակով։ Վիլիամ ու Քեթրին Բութերն անցան գործի՝ առանց որևի մի կողմի աջակցության։ Հենց այդ տարիներին նրանք որոշեցին տեղափոխվել Լոնդոն։ Այժմ նրանք պետք է հոգ տանեին իրենց 4 երեխաների մասին, որը անհնար կլիներ փոքրիկ եկամտի դեպքում։ Ավետարանչության հրավերներն ավելի քիչ էին, քան նրանք ակնկալում էին։ Մի անգամ Բութին հրավիրեցին ավետարանչական ծառայություն անցկացնելու, քանի որ դրա համար պատասխանատու ավետարանիչը հիվանդացել էր։ Քաղաքի ամենաաղքատ թաղամասներից մեկում, գերեզմանների հարևանությամբ նրանք մի մեծ վրան բացեցին։ Այցելուները հիմնականում հարբեցողներն ու թափառաշրջիկներն էին։ Բութի քարոզի շնորհիվ շատերը լսեցին Բարի լուրն ու դարձան Հիսուսին։ Ամեն երեկո 2 անգամյա ծառայություն էր անցկացվում, իսկ կիրակի օրերին դրանց քանակը կարող էր հասնել 4-ի։ Բութերի ընտանիքը կրկին ֆինանսական վատ դրության մեջ էր, քանի որ Վիլիամը քարոզում էր մարդկանց, ովքեր ոչինչ չունեին։ Բայց նա հավատքով շարունակում էր իր գործը։ Հավաքների ժամանակ ապաշխարածներից շատերն ուզում էին անձամբ վկայել իրենց Տիրոջ մասին։ Որպեսզի հետագայում հոգ տանեին նրանց մասին, Վիլիամը որոշեց կազմակերպություն հիմնել։ Նա նաև խրախուսում էր Աստծո գործի համար նվիրատվություն բերելը։ Վիլիամը բացատրում էր նրանց, որ եթե նախկինում իրենց ամբողջ գումարը վատնում էին գարեջրի և ծխախոտի վրա, հիմա պետք է նույն կերպ զոհաբերեն Տիրոջ ծառայության համար։

Աշխատանքն ավելի մեծ թափ է ստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսակցությունները Վիլիամ Բութի գործունեության և նորադարձների վկայությունների մասին էլ ավելի տարածվեցին, այնքան, որ նրան սկսեցին դիմել Լոնդոնի այլ արվարձաններից, որպեսզի նրանց մոտ էլ ծառայություն անցկացնի։ Աստիճանաբար նրա աշխատանքը տարածվեց ողջ քաղաքով մեկ։ Բայց այժմ էլ Բութը հիշում էր, որ առաջին հերթին պետք է ծառայել և օգնել աղքատներին։ Նորադարձներից շատերը անգրագետ մարդիկ էին։ Նրանք հաճախ էին սխալվում սուրբգրային մեկնություններում, բայց Աստված նրանց օգտագործում էր, որ բոլոր մարդիկ դարձի գան դեպի իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Այդ ժամանակ Բութերի ընտանիքում կային արդեն 8 երեխա, և նրանց հայրը աղոթում էր Աստծուն, որ Նա երեխաներից յուրաքանչյուրին օգտագործի իր գործի համար։

Ստեղծվում է «Փրկության բանակը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ, իր քարտուղար պարոն Ռայթլոնին նամակ թելադրելիս, Վիլիամ Բութը օգտագործեց հետևյալ արտահայտությունը. «Մենք կամավորների բանակ ենք»։ Բրեմվելը, Բութի որդին, լսելով այդ արտահայտությունը, ասաց. «Կամավորների՞: Ես կամավոր չեմ, այլ պրոֆեսիոնալ զինվոր»։ Լսելով դա, Բութը կարգադրեց իր քարտուղարին ջնջել «կամավորներ» բառը և փոխարենը գրել «Մենք փրկության բանակ ենք»։ Այդպես էլ առաջացավ «Փրկության բանակ» անվանումը։ Քանի որ Բութն էր ղեկավարում այդ գործը, շուտով նրան սկսեցին անվանել «գեներալ»։ Շատ աղոթքներից և մտորումներից հետո նա որոշեց իր ծառայությունը կազմակերպել այնպես, ինչպես ընդունված է բանակում։ Այսպիսով նա մտցրեց զինվորական կոչումներ, աստիճաններ և պաշտոններ, ինչպես նաև հատուկ համազգեստ։ Այդ կարգուկանոնը մինչև օրս գործում է փրկության բանակում։ Յուրաքանչյուրն, ով պատրաստվում է ծառայել փրկության բանակում, կոչվում է կադետ։ Մյուս ամենակարևոր կոչումներից է կապիտանը, գնդապետը և գեներալը։ Քանի որ այնտեղ գեներալ Բութի հետ աշխատողներից շատերը տիրապետում էին երաժշտական գործիքների, շուտով կազմավորվում է փողային նվագախումբ։ Հավաքվածների առջև նվագախումբը վեր ու վար էր անում փողոցներով։ Հասնելով փողոցի վերջնամասին, խումբը վերադասավորվում էր, և թմբկահարը իր գործիքը դնում էր մեջտեղում։ Հավաքին հետևում էր առաջ գալու կոչը, և թմբուկը զոհասեղանի դեր էր կատարում, որի առջև մարդիկ ծնկում և ընդունում էին Տեր Հիսուսին՝ որպես իրենց անձնական Փրկչի։

Ապաստան անտուններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Բութի հոգին ցավում էր անտունների համար։ Մի անգամ նա իր ավագ որդուն հարցրեց, թե գիտի արդյոք, որ շատ մարդիկ իրենց գխին կտուր չունեն։ «Այո»,-պատասխանեց տղան։ «Այդ դեպքում դու պետք է ամաչես, որ գիտեիր դրա մասին և ոչինչ չես արել»,- ասաց գեներալը։ Այս խոսակցությունից հետո նա իր տղային հանձնարարեց գտնել մի տեղ, որտեղ կարելի լինի տեղավորել աղքատ մարդկանց և հոգ տանել նրանց մասին։ Պատանին չգիտեր, թե ինչ անել, չէ՞ որ դրա համար գումար անհրաժեշտ կլիներ։ Վերջապես նա իր կիսվեց հոր հետ իր մտորումներով։ «Քո գործն է»,-պատասխանեց գեներալը։ Պատանին գնաց փնտրելու և գտավ մի հին պահեստի շենք։ Աստված տվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Մինչև այսօր Փրկության բանակը հռչակում է Բարի լուրը, շահում հոգիներ և նաև հոգ տանում անտունների և անոթիների մասին։ Հաճախ գեներալ Բութը արթնանում էր գիշերը և առաջ ու հետ անում սենյակում։ Մի անգամ նրա որդին հարցրեց, թե ինչ է անում, և պատասխանն էր՝ «Ես մտածում եմ»։ Տղան հետաքրքրվեց թե ինչի մասին է նա մտածում։ Այդ ժամանակ հայրը պատասխանեց. «Մարդկանց մեղքերի մասին»։ Աստծուց հեռու գտնվող մարդկանց հոգիների մասին հոգ տանելը իր դարձի գալու օրվանից ամենամեծ կատարած գործն էր։

Փրկության բանակի մայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ լրացավ Քեթրին Բութի 59 ամյակը, պարզվեց, որ նա հիվանդ է քաղցկեղով։ Հենց այդ ժամանակահատվածն էր, երբ գեներալ Բութը համաձայնվել էր քարոզել Հոլանդիայում անցկացվող մի շարք ծառայություններին, սակայն, լսելով կնոջ հիվանդության մասին, ցանկացավ հրաժարվել այդ հավաքներից։ Կինը համոզեց ամուսնուն, որպեսզի գնա։ «Ես պատրաստ եմ մահվան, բայց այնտեղ կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ չեն»։ Դրանից հետո Բութը համաձայնեց մեկնել։ Երբ վերադարձավ, կին արդեն շատ թույլ էր։ 1980 թվականի հոկտեմբերի 4-ին Աստված տարավ Քեթրինին Իր մոտ։ Նրան կոչում էին « Փրկության բանակի մայր»։ Հուղարկավորության օրը, այն փողոցները, որտեղով պետք է անցներ մահվան թափորը, լցված էին մարդկանց անվերջանալի բազմությամբ։ Ավելի քան 10,000 մարդ, ընտանյոք հանդերձ, գնացին գերեզման, որպեսզի մասնակցեին թաղման արարողությանը։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ մահից հետո Բութը շարունակեց իր գործունեությունը։ Որոշ ժամանակ անց նա իրականացրեց ճանապարհորդություն դեպի Ամերիկա։ Այնտեղ էլ ծառայությունը մեծ թափ ստացավ, քանի որ շատերը, ովքեր իր ծառայության միջոցով Տիրոջն էին եկել, մեկնեցին ԱՄՆ։ Մոտավորապես 500 հոգի այնտեղ անցկացնում էին ինտենսիվ ծառայություններ։ Փրկության բանակը հաստատվեց նաև շատ այլ երկրներում, և Աստված օրհնում էր այս ծառայությունը, այսպիսով, բանակի կազմն անընդհատ ընդլայնվում էր։ Գեներալ Բութը ստացավ օֆիցիալ շնորհակալություններ ԱՄՆ-ի նախագահի, Անգլիայի Էդուարդ արքայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Տարիների ընթացքում գեներալ Բութի տեսողությունը ավելի ու ավելի էր վատանում։ Նա ստիպված եղավ դիմել վիրահատական միջամտության, որը, սակայն, անհաջող անցավ։ Երկու օրից պարզ դարձավ, որ վիրահատության հետևանքով անցած վարակի պատճառով Բութը ամբողջությամբ կկորցնի տեսողությունը։ Դա նշանակում էր, որ նա այլևս չի կարողանա ելույթ ունենալ մարդկանց առջև:Այս դեպքից շատ չանցած՝ գեներալը մահացավ։ Կռիվը վերջացել էր, իսկ գործն արված էր։ 65,000-ից ավել մարդ անցավ նրա գերեզմանի կողքով։ Նրանք ցանկանում էին ևս մեկ անգամ տեսնել այն մարդուն, ով իր ամբողջ կյանքը նվիրեց կյանքի մութ կողմում գտնվող մարդկանց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Բութ» հոդվածին։