Վիլյամ Բութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյամ Բութ
William-Booth-c1900.jpg
Ծնվել էապրիլի 10, 1829(1829-04-10)[1][2]
ԾննդավայրՆոթինգհեմ, City of Nottingham, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 20, 1912(1912-08-20)[1][2] (83 տարեկանում)
Մահվան վայրHadley Wood, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիա[3]
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Կրոնմեթոդիզմ
Ազդվել էJames Caughey?[4] և Charles Grandison Finney?[4]
Մասնագիտությունաստվածաբան
ԱմուսինCatherine Booth?
Զբաղեցրած պաշտոններGeneral of The Salvation Army?
ԱնդամությունThe Salvation Army?
ԵրեխաներBramwell Booth?, Emma Booth?, Herbert Booth?, Marie Booth?, Kate Booth?, Lucy Booth?, Ballington Booth? և Evangeline Booth?
Ստորագրություն
Lefnadsteckning öfver Catherine Booth-039-William Booth-signature.png
William Booth Վիքիպահեստում

Վիլյամ Բութ (անգլ.՝ William Booth, ապրիլի 10, 1829(1829-04-10)[1][2], Նոթինգհեմ, City of Nottingham, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 20, 1912(1912-08-20)[1][2], Hadley Wood, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ բրիտանացի քարոզիչ, Փրկութեան Բանակի հիմնադիրն ու առաջին գեներալը:

Դաժան պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Վիլիամը 13 տարեկան էր, հայրն ասաց նրան, որ ընտանիքը սնանկացել է և նա պետք է ընտանիքին օգնելու համար աշխատանք գտնի: Հայրը Վիլիամին ուսման է տանում գրավատան աշխատողի մոտ՝ այն հույսով, որ կգա ժամանակ և նա շատ փող կաշխատի: Տղան փորձում էր բացատրել, որ նրան չեն հետաքրքրում մեծ գումարները, նա ցանկանում էր օգնել մարդկանց, սակայն իր հայրը ոչ մի կերպ չէր հասկանում դա: Այսպիսով, մինչ իր ընկերները դպրոց էին հաճախում, Բութը ստիպված էր փող աշխատել, իսկ ինչ վերաբերում է իր աշխատանքային օրվան՝ այն այնքան էլ կարճ չէր: Նա ստիպված էր օրական 12-16 ժամ աշխատել և փոխարենը ստանալ գրոշներ: Երեկոյան նա այնքան հոգնած էր լիում, որ հաճախ հագուստով էր անկողին մտնում: Նոթինգհեմը աչքի չէր ընկնում իր բարոյականությամբ: Բարձր հարկերի պատճառով ամենուրեք տիրում էր ծայրահեղ աղքատություն: Իսկ տղամարդկանց մնում էր միայն աշխատավարձ ստանալ, և այն նրանք ծախսում էին ալկոհոլի և հաճույքների վրա: Դա շատ էր ճնշում Վիլիամին: Նա գիտեր, որ պետք է ինչ-որ բան անել այդ չարությունն արմատախիլ անելու համար: Բայց ի՞նչ: Քաղաքում մի խումբ է կազմավորվում, որի նպատակն էր իշխանության տապալումը և կենսապայմանների բարելավումը: Լսելով այդ մասին, Վիլիամը միանում է նրանց, համոզված լինելով, որ այդպես կարող է առավել օգտակար լինել: Նա պարբերաբար այցելում էր այդ միջոցառումներին և մասնակցում ստորագրահավաքների, որոնք պետք է ներկայացվեին իշխանություններին՝համապատասխան խնդրանքով: Քիչ ժամանակ անց Վիլիամը հասկացավ, որ այդ կազմակերպության մեջ նույնպես ամեն բան ճիշտ չէր: Օրինակ՝ ստորագրությունների մեծամասնությունը հավաքվել էին անօրինական կերպով, շատերը կեղծ էին, իսկ որոշները վերցված էին հին հասցեագրքերից և անգամ գերեզմանաքարերի վրայից: 1 մլն ստորագրության փոխարեն, ինչպես նրանք էին մտածում, կարողացան հավաքել միայն 200.000-ը:

Ապաշխարհեց 15 տարեկանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այդ Վիլիամ Բութը դեռ չէր ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես իր անձնական Տիրոջ և Փրկչի: Հոր մահից հետո միայն նա սկսեց զբաղվել կրոնական հարցերով: Երբ զառամյալ Սամուել Բութը գամված էր մահվան մահճին, նրան այցելեց մի ընկեր և բերեց Քրիստոսի՝ մեղավորների Փրկչի ավետիսը: Եվ հենց այդ ժամանակ նա ընդունեց Տեր Հիսուսին, որպես իր անձնական Փրկչի: Այդ պահից ի վեր Վիլիամը, ով 15 տարեկան էր, սկսեց Նոթինգհեմում հաճախել ծառայությունների: Այնտեղ նա վերջնականապես որոշեց իր ամբողջ կյանքը նվիրել Քրիստոսին: Անմիջապես նրա Աստծո զավակ դառնալուց հետո, նրա մոտ հայտնվեց մի տարօրինակ զգացում՝ պատմելու մարդկանց այն աշխարհի մասին, որն ինքը ստացել էր: Արդեն վաղուց նրա սիրտը բաց էր աղքատների համար: Հիմաՙ երբ նա դարձավ հավատացյալ, սկսեց ավելի մեծ պատասխանատվություն զգալ նրանց հանդեպ: Մի անգամ նա եկեղեցի բերեց աղքատ երեխաների մի ամբողջ խմբի, սակայն, քահանան ուրախանալու փոխարեն, շատ բարկացավ նրա վրա: Նա բացատրեց Վիլիամին, որ եթե վերջինս իր հետ ցանկանում է բերել աղքատների, ստիպված կլինի այսուհետ եկեղեցի մտնել ետնամուտքից և նստել այնտեղ, ուր նրանց ոչ ոք չի տեսնում: Սակայն Բութը չէր ամաչում և համառորեն շարունակում էր իր գործը աղքատ բնակչության շրջանում:

Գրավատան աշխատողից՝ քարոզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս երիտասարդ տարիներից Վիլիամը սկսեց քարոզել: Նա թողեց իր գրավատան աշխատանքը և ստանձնեց քարոզչի պարտավորությունները: Սակայն, ինչպես պարզվեց, դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ քարոզելը գումար չէր բերում: Հաճախ նա ոչինչ չէր ունենում ուտելու, և բացի այդ, շատ դժվար էր կացարան գտնելը, որովհետև չէր կարող լավ վճարել: Բայց Աստված օրհնում էր Վիլիամի գործը, և հատկապես այն ժամանակ, երբ սկսեց իր ավետարանչությունը: Մարդկանց մի շրջանում գտնվելու փոխարեն նա տեղից տեղ էր գնում և տարածում Քրիստոսի բարի լուրը: Երբեմն նա իր հավաքները անցկացնում էր փողոցի անկյուններում, երբեմն էլ ինչ-որ հին տանը, բայց միշտ Աստծո փառքի համար: Մոտավորապես այդ ժամանակ թերթերում սկսեցին հայտնվել նրա ծառայության մասին հոդվածներ: Նրա գործունեությունը գրավել էր նույնիսկ պառլամենտի ուշադրությունը, որը գովասանքով էր խոսում աղքատների շրջանում նրա գործունեության մասին:

Հարսանեկան ճանապարհորդության ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հավաքներից մեկի ժամանակ Վիլիամը ծանոթացավ մի երիտասարդ աղջկա՝ Քեթրին Մամֆորդի հետ: Փոխադարձ հետաքրքրությունը վերածվեց սիրո և նա դարձավ նրա կյանքի հավատարիմ ուղեկիցը: Վիլիամն ու Քեթրինն ամուսնությունից հետո որոշեցին գնալ մի կարճ հարսանեկան ճանապարհորդության Գերնսի կղզի, Լա-Մանշ նեղուցի մոտ: Նրանց ժամանումից անմիջապես հետո հավաքվեց մարդկանց մի մեծ բազմություն,որը ողողեց նրանց այնտեղ էլ արթնության ծառայություն անցկացնելու խնդրանքներով: Մարդկանց հոսքը մեծ էր և հավաքից ժամեր առաջ այնքան այցելու էր հավաքվել, որ ստիպված եղան երեկոյան բացել եկեղեցու դռները՝ ծառայություն անցկացնելու համար: Այս ավետարանչական ճանապարհորդության ընթացքում, որը պետք է հարսանեկան լիներ, շատերը դարձան Քրիստոսին: Դրանից հետո Վիլիամը խանդավառ կերպով շարունակում էր իր ավետարանչական հավաքները, բայց ինչպես նախկինոմ, նա իր տեսադաշտից բաց չէր թողնում աղքատներին և հարբեցողներին:

Ավետարանչությունն աղքատների շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ եկեղեցու բարձրագույն խորհուրդը որոշում կայացրեց, որ ավետարանչի կարգավիճակով ճանապարհորդելու փոխարեն Բութը պետք է ունենար մշտական ծառայության վայր: Սակայն Բութի կոչումը հենց ավետարանչությունն էր: Նա անօգուտ էր փորձում դա բացատրել ղեկավարությանը: Խորհուրդը պնդում էր, որ Բութը խմբի պատասխանատվություն հանձն առներ: Տնային այցելություններ կատարելով, տեր և տիկին Բութերն ավելի էին համոզվում, որ աղքատությունը ծայրահեղ էր: Շատ ընտանիքներ ուտելու ոչինչ չունեին, քանի որ տղամարդիկ քամուն էին տալիս ողջ գումարը: Վերջապես Բութն ամենայն վճռականությամբ հայտարարեց եկեղեցական խորհրդին, որ այլևս չի ցանկանում իր ամբողջ ուժերը ներդնել միայն մի խմբի համար, այլ ուզում է վերսկսել ավետարանչությունը՝ մեծ թվով աղքատների քարոզելու նպատակով: Վիլիամ ու Քեթրին Բութերն անցան գործի՝ առանց որևի մի կողմի աջակցության: Հենց այդ տարիներին նրանք որոշեցին տեղափոխվել Լոնդոն: Այժմ նրանք պետք է հոգ տանեին իրենց 4 երեխաների մասին, որը անհնար կլիներ փոքրիկ եկամտի դեպքում: Ավետարանչության հրավերներն ավելի քիչ էին, քան նրանք ակնկալում էին: Մի անգամ Բութին հրավիրեցին ավետարանչական ծառայություն անցկացնելու, քանի որ դրա համար պատասխանատու ավետարանիչը հիվանդացել էր: Քաղաքի ամենաաղքատ թաղամասներից մեկում, գերեզմանների հարևանությամբ նրանք մի մեծ վրան բացեցին: Այցելուները հիմնականում հարբեցողներն ու թափառաշրջիկներն էին: Բութի քարոզի շնորհիվ շատերը լսեցին Բարի լուրն ու դարձան Հիսուսին: Ամեն երեկո 2 անգամյա ծառայություն էր անցկացվում, իսկ կիրակի օրերին դրանց քանակը կարող էր հասնել 4-ի: Բութերի ընտանիքը կրկին ֆինանսական վատ դրության մեջ էր, քանի որ Վիլիամը քարոզում էր մարդկանց, ովքեր ոչինչ չունեին: Բայց նա հավատքով շարունակում էր իր գործը: Հավաքների ժամանակ ապաշխարածներից շատերն ուզում էին անձամբ վկայել իրենց Տիրոջ մասին: Որպեսզի հետագայում հոգ տանեին նրանց մասին, Վիլիամը որոշեց կազմակերպություն հիմնել: Նա նաև խրախուսում էր Աստծո գործի համար նվիրատվություն բերելը: Վիլիամը բացատրում էր նրանց, որ եթե նախկինում իրենց ամբողջ գումարը վատնում էին գարեջրի և ծխախոտի վրա, հիմա պետք է նույն կերպ զոհաբերեն Տիրոջ ծառայության համար:

Աշխատանքն ավելի մեծ թափ է ստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսակցությունները Վիլիամ Բութի գործունեության և նորադարձների վկայությունների մասին էլ ավելի տարածվեցին, այնքան, որ նրան սկսեցին դիմել Լոնդոնի այլ արվարձաններից, որպեսզի նրանց մոտ էլ ծառայություն անցկացնի: Աստիճանաբար նրա աշխատանքը տարածվեց ողջ քաղաքով մեկ: Բայց այժմ էլ Բութը հիշում էր, որ առաջին հերթին պետք է ծառայել և օգնել աղքատներին: Նորադարձներից շատերը անգրագետ մարդիկ էին: Նրանք հաճախ էին սխալվում սուրբգրային մեկնություններում, բայց Աստված նրանց օգտագործում էր, որ բոլոր մարդիկ դարձի գան դեպի իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Այդ ժամանակ Բութերի ընտանիքում կային արդեն 8 երեխա, և նրանց հայրը աղոթում էր Աստծուն, որ Նա երեխաներից յուրաքանչյուրին օգտագործի իր գործի համար:

Ստեղծվում է «Փրկության բանակը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ, իր քարտուղար պարոն Ռայթլոնին նամակ թելադրելիս, Վիլիամ Բութը օգտագործեց հետևյալ արտահայտությունը. «Մենք կամավորների բանակ ենք»: Բրեմվելը, Բութի որդին, լսելով այդ արտահայտությունը, ասաց. «Կամավորների՞: Ես կամավոր չեմ, այլ պրոֆեսիոնալ զինվոր»: Լսելով դա, Բութը կարգադրեց իր քարտուղարին ջնջել «կամավորներ» բառը և փոխարենը գրել «Մենք փրկության բանակ ենք»: Այդպես էլ առաջացավ «Փրկության բանակ» անվանումը: Քանի որ Բութն էր ղեկավարում այդ գործը, շուտով նրան սկսեցին անվանել «գեներալ»: Շատ աղոթքներից և մտորումներից հետո նա որոշեց իր ծառայությունը կազմակերպել այնպես, ինչպես ընդունված է բանակում: Այսպիսով նա մտցրեց զինվորական կոչումներ, աստիճաններ և պաշտոններ, ինչպես նաև հատուկ համազգեստ: Այդ կարգուկանոնը մինչև օրս գործում է փրկության բանակում: Յուրաքանչյուրն, ով պատրաստվում է ծառայել փրկության բանակում, կոչվում է կադետ: Մյուս ամենակարևոր կոչումներից է կապիտանը, գնդապետը և գեներալը: Քանի որ այնտեղ գեներալ Բութի հետ աշխատողներից շատերը տիրապետում էին երաժշտական գործիքների, շուտով կազմավորվում է փողային նվագախումբ: Հավաքվածների առջև նվագախումբը վեր ու վար էր անում փողոցներով: Հասնելով փողոցի վերջնամասին, խումբը վերադասավորվում էր, և թմբկահարը իր գործիքը դնում էր մեջտեղում: Հավաքին հետևում էր առաջ գալու կոչը, և թմբուկը զոհասեղանի դեր էր կատարում, որի առջև մարդիկ ծնկում և ընդունում էին Տեր Հիսուսին՝ որպես իրենց անձնական Փրկչի:

Ապաստան անտուններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Բութի հոգին ցավում էր անտունների համար: Մի անգամ նա իր ավագ որդուն հարցրեց, թե գիտի արդյոք, որ շատ մարդիկ իրենց գխին կտուր չունեն: «Այո»,-պատասխանեց տղան: «Այդ դեպքում դու պետք է ամաչես, որ գիտեիր դրա մասին և ոչինչ չես արել»,- ասաց գեներալը: Այս խոսակցությունից հետո նա իր տղային հանձնարարեց գտնել մի տեղ, որտեղ կարելի լինի տեղավորել աղքատ մարդկանց և հոգ տանել նրանց մասին: Պատանին չգիտեր, թե ինչ անել, չէ՞ որ դրա համար գումար անհրաժեշտ կլիներ: Վերջապես նա իր կիսվեց հոր հետ իր մտորումներով: «Քո գործն է»,-պատասխանեց գեներալը: Պատանին գնաց փնտրելու և գտավ մի հին պահեստի շենք: Աստված տվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր: Մինչև այսօր Փրկության բանակը հռչակում է Բարի լուրը, շահում հոգիներ և նաև հոգ տանում անտունների և անոթիների մասին: Հաճախ գեներալ Բութը արթնանում էր գիշերը և առաջ ու հետ անում սենյակում: Մի անգամ նրա որդին հարցրեց, թե ինչ է անում, և պատասխանն էր՝ «Ես մտածում եմ»: Տղան հետաքրքրվեց թե ինչի մասին է նա մտածում: Այդ ժամանակ հայրը պատասխանեց. «Մարդկանց մեղքերի մասին»: Աստծուց հեռու գտնվող մարդկանց հոգիների մասին հոգ տանելը իր դարձի գալու օրվանից ամենամեծ կատարած գործն էր:

Փրկության բանակի մայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ լրացավ Քեթրին Բութի 59 ամյակը, պարզվեց, որ նա հիվանդ է քաղցկեղով: Հենց այդ ժամանակահատվածն էր, երբ գեներալ Բութը համաձայնվել էր քարոզել Հոլանդիայում անցկացվող մի շարք ծառայություններին, սակայն, լսելով կնոջ հիվանդության մասին, ցանկացավ հրաժարվել այդ հավաքներից: Կինը համոզեց ամուսնուն, որպեսզի գնա: «Ես պատրաստ եմ մահվան, բայց այնտեղ կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ չեն»: Դրանից հետո Բութը համաձայնեց մեկնել: Երբ վերադարձավ, կին արդեն շատ թույլ էր: 1980 թվականի հոկտեմբերի 4-ին Աստված տարավ Քեթրինին Իր մոտ: Նրան կոչում էին « Փրկության բանակի մայր»: Հուղարկավորության օրը, այն փողոցները, որտեղով պետք է անցներ մահվան թափորը, լցված էին մարդկանց անվերջանալի բազմությամբ: Ավելի քան 10,000 մարդ, ընտանյոք հանդերձ, գնացին գերեզման, որպեսզի մասնակցեին թաղման արարողությանը:

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ մահից հետո Բութը շարունակեց իր գործունեությունը: Որոշ ժամանակ անց նա իրականացրեց ճանապարհորդություն դեպի Ամերիկա: Այնտեղ էլ ծառայությունը մեծ թափ ստացավ, քանի որ շատերը, ովքեր իր ծառայության միջոցով Տիրոջն էին եկել, մեկնեցին ԱՄՆ: Մոտավորապես 500 հոգի այնտեղ անցկացնում էին ինտենսիվ ծառայություններ: Փրկության բանակը հաստատվեց նաև շատ այլ երկրներում, և Աստված օրհնում էր այս ծառայությունը, այսպիսով, բանակի կազմն անընդհատ ընդլայնվում էր: Գեներալ Բութը ստացավ օֆիցիալ շնորհակալություններ ԱՄՆ-ի նախագահի, Անգլիայի Էդուարդ արքայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Տարիների ընթացքում գեներալ Բութի տեսողությունը ավելի ու ավելի էր վատանում: Նա ստիպված եղավ դիմել վիրահատական միջամտության, որը, սակայն, անհաջող անցավ: Երկու օրից պարզ դարձավ, որ վիրահատության հետևանքով անցած վարակի պատճառով Բութը ամբողջությամբ կկորցնի տեսողությունը: Դա նշանակում էր, որ նա այլևս չի կարողանա ելույթ ունենալ մարդկանց առջև:Այս դեպքից շատ չանցած՝ գեներալը մահացավ: Կռիվը վերջացել էր, իսկ գործն արված էր: 65,000-ից ավել մարդ անցավ նրա գերեզմանի կողքով: Նրանք ցանկանում էին ևս մեկ անգամ տեսնել այն մարդուն, ով իր ամբողջ կյանքը նվիրեց կյանքի մութ կողմում գտնվող մարդկանց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. http://www.bbc.co.uk/nottingham/features/2002/10/william_booth_great_briton.shtml
  4. 4,0 4,1 Booth, William (1829-1912) and Catherine Mumford (1829-1890) // Encyclopedia of Modern Christian Politics (2006 ed.)Greenwood Publishing Group, 2006. — ISBN 978-0-313-32362-1