Jump to content

Վիլլեմստադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլեմստադ
Տեսակքաղաք և մեծ քաղաք
Երկիր Կյուրասաո
ՎարչատարածքԿյուրասաո
ԲԾՄ37 մետր
Ձևավորում1634
Անվանված էՎիլհելմ II
Քարտեզ
Քարտեզ
Լողացող կամուրջը Վիլլեմստադում

Վիլլեմստադ, մեծ քաղաք Կյուրասաո վարչական կենտրոնում։ Բնակչությումը 58000 մարդ (2003 թ.), իսկ քաղաքական ագլոմերացիան հասնում է մինչև 130 հազ.[1]:

Հոլանդացիները Կարիբյան կղզիների գեղեցիկ բնական նավահանգստում ստեղծեցին առևտրային բնակավայր 1634 թվականին։ Հետագա դարերի ընթացքում քաղաքը տնտեսապես աճեց և զարգացավ։ Քանի որ կղզու տնտեսությունը ծաղկում էր, այդ փաստը գրավում էր նիդերլանդացի և հրեա առևտրականների ուշադրությունը, և քաղաքը դարձավ հզոր առևտրական կենտրոն շատ գեղեցիկ առանձնատներով և բիզնես շրջաններով։

Ժամանակակից քաղաքը իր մեջ է կրում մի քանի պատմակն շրջաններ, ճարտարապետական կոթողներ որոնք իրենց մեջ են արտահայտել ոչ միայն եվրոպական ոճի էսքիզներ այլ նաև նիդերլանդներից այստեղ բերված ոճը։

Քաղաքի կենտրոնը կիսում է երկու մեծ շրջաններ ՝ Պունդան արևելյան մասում և Օտրոբանդան արևմտյան մասում։ Հիասքանչ ափամերձ տարածքի ողջ երկայնքով տեղակայված են XVIII-XIX դարերի վաղեմություն ունեցող նիդերլանդական բնակավայրեր, որոնցում այժմ տեղակայված են սրճարաններ, առևտրի կենտրոններ և այլ ժամանցի վայրեր։ Հին քաղաքներ կապված են երկու կամուրջով Կոնինգին-Յուլիանաբրյուգ (բարձրությունը կազմում է 50 մետր) և Կոնինգի-Էմմաբրյուգը ՝ հետիոտնային կամուրջը՝ հատուկ կառուցված է նավերի երևեկությանը չխանգարելու համար։ Նավահանգստում կա լողացող շուկա։

Պունդաի հյուսիսային մասում ձգվում է հին հրեական շրջան Սխարլոն։ Այնտեղ է գտնվում տարիքով երկրորդ սինագոգը (հնագույն տներ) ՝ Միկվա-Իսրաել-Էմանուէլը (XVII դար), և նունպես հին գերեզմանոց Բեթ-Հեյմը, իր ոչ մեծ ներքին թանգարանով։

Ֆորտ-Ամստերդամը (1635 թվական) նավահանգիստը, որից էլ սկսել է զարգանալ քաղաքը, այս օրերին դեռևս թույատրվում է այս տարածք մուտք գործելը։ Սա համարվում էր Նիդերլանդական Անտիլների նստավայրը։

Քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ՝ Կյուրասաոի թանգարանը, Ծովային թանգարանը, Ֆորտ-Ամստերդամի եկեղեցական թանգարանը և Կուրա-Խուլանդի թանգարանը։ 1948 թվականին հրեա և արաբ ժողովուրդների միջև ծագեց վիճաբանություն, որը բերեց մեծ անկարգության, որն էլ վերածվեց սպանդի, որի ընթացում էլ մահացավ մեկ մարդ։

1977 թվականին քաղաքը և նավահանգիստ Վիլլեմստադը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Книга:Русские названия жителей: Словарь-справочник, 71
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլեմստադ» հոդվածին։