Շրյոդեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Շրյոդեր տուն
Rietveld Schröderhuis HayKranen-20.JPG
Տեսակպատմական շենք-թանգարան և single-family detached home?
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[1][2]
ՏեղագրությունՈւտրեխտ[2]
ՀասցեPrins Hendriklaan 50[3]
ՓողոցPrins Hendriklaan? (50)
Ճարտարապետական ոճԴե ստիլ
Մակերես0,0075 հեկտար
Հիմնադրված է1924[1]
Բացված1954
ՃարտարապետGerrit Rietveld? և Truus Schröder-Schräder?
Ժառանգության կարգավիճակՆիրեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[4] և Համաշխարհային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Շրյոդեր տուն (հոլ.՝ Rietveld Schröderhuis), կառույց Ուտրեխտում, որը կառուցվել է 1924 թվականին Գերրիտ Ռիտվելդի կողմից տիկին Տրյուս Շրյոդերի (Truus Schröder-Schräder)[5] և նրա երեք երեխաների համար։ Նա պատվիրել է կառուցել տուն, ցանկալի է՝ առանց պատերի, և ճարտարապետին հաջողվել է կառուցել այն։ Թերևս միակ շենքն է, որ կառուցվել է նեպլաստիցիզմի ոճով, որը միևնույն ժամանակ ամենահայտնի օբյեկտն է, որը կառուցվել է այդ ոճով։ Տիկին Շրյոդերն այդ տանն ապրել է մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1985 թվականին։ Տունը հետագայում վերականգնվել է Բերտուս Մյուլդերի կողմից և վերածվել թանգարանի․ տիկին Շրյոդերը նախօրոք հոգ էր տարել Ռիտվելդ-Շրյոդեր հիմնադրամի մասին` այդ կարիքների համար[6]։ 1975 թվականին տունն ընդգրկվել է ճարտարապետության հուշարձանների ցանկում, իսկ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 24-րդ նստաշրջանում տունը ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ I և II չափանիշների համաձայն[7][8]։

Ճարտարապետություն և ներքին ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան(չաշխատող հղում) բնօրինակ մանրակերտ

Տունը ունի երկու հարկ, ընդհանուր մակերեսը կազմում է 125 մ²։ Առաջին հարկը նախագծված է համեմատաբար դասական ձևով, երկրորդը հայտարարվել է ձեղնահարկ, որպեսզի նրա վրա ամբողջությամբ չտարածվեն որոշ ճարտարապետական ​​պահանջներ։ Երկրորդ հարկում սենյակների ավանդական բաժանում չկա, պատերը, տիկին Շրյոդերի խնդրանքի համաձայն, գոյություն են ունեցել միայն միջնապատերի տեսքով, ամբողջ կահույքը կարող էր ծալվել, իսկ սենյակների դռները բացվում էին մեխանիկական կոճակների և լծակների օգնությամբ։ Առանձնատունը չունի կենտրոնական ջեռուցման համակարգ և վառարաններ, դրանք փոխարինվում են պատուհանների տակ տեղադրված տաք ջրով խողովակներով և թեիթեղյա փոքր վառարանով, իսկ խոհանոցից երկրորդ հարկ գործում է վերելակ` սննդի տեղափոխման համար։ Վարագույրների փոխարեն օգտագործվել են գունավոր նրբատախտակի կտորներ։

Տան պատուհանները կառուցվել են ոչ թե դեպի փողոցը, այլ հակառակ ուղղությամբ, որովհետև այդ վայրում նախատեսված էր կառուցել նոր փողոց, և բացվում էր մի գեղեցիկ տեսարան։ Սակայն նոր փողոցի փոխարեն 1964 թվականին այդ վայրում կառուցվել է մայրուղի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.iconichouses.org/houses
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://whichmuseum.nl/museum/rietveld-schroderhuis-utrecht-1254
  4. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
  5. "Rietveld Schröder huis (rijksmonument #18329)". Monumentenregister (in Dutch). Rijksdienst voor het Cultureel Erfgoed. Retrieved 9 February 2012.
  6. «Кукольный дом»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-01-ին։ Վերցված է 2009-01-12 
  7. «Rietveld Schröderhuis (Rietveld Schröder House)»։ World Heritage Centre։ UNESCO։ Վերցված է 2007-05-06 
  8. «Nomination file» (PDF)։ World Heritage Centre։ UNESCO։ Վերցված է 2008-05-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]