Վերջին դյույմը
Վերջին դյույմը ռուս.՝ Последний дюйм | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ և դրամա |
Հիմք | The Last Inch? |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Teodor Vulfovich? և Nikita Kurikhin? |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Բելոկուրով |
Դերակատարներ | Նիկոլայ Կրյուկով և Միխայիլ Գլուզսկի |
Օպերատոր | Սամուիլ Ռուբաշկին |
Երաժշտություն | Մոիսեյ Վայնբերգ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 89 րոպե |
IMDb | ID 0167346 |
«Վերջին դյույմը» (ռուս.՝ «Последний дюйм»), 1958 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական արկածային ֆիլմ-դրամա, որը նկարահանել են ռեժիսորներ Թեոդոր Վուլֆովիչը և Նիկիտա Կուրիխինը[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում Ջեյմս Օլդրիջի համանուն պատմվածքի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետպատերազմյան տարիներ, Հյուսիսային Աֆրիկա։ Գործազուրկ օդաչու Բեն Էնսլիին մեծ գումար են առաջարկում վտանգավոր աշխատանքի՝ շնաձկների ստորջրյա նկարահանումների համար։ Բենը և նրա որդին՝ Դեյվին, որը հորը խնդրում է իրեն էլ վերցնել, թռչում են ծովի հեռավոր ու ամայի ափ։ Նկարահանումների ժամանակ Բենը հարձակման է ենթարկվում շնաձկների կողմից և ափ ընկնում, իսկ տղան, փրկելով իր և հոր կյանքը, քարշ է տալիս նրան ինքնաթիռ և թռչում։ Բենը, կորցնելով գիտակցությունը, քայլ առ քայլ Դեյվին սովորեցնում է մեքենան ղեկավարելու ձևը, և նա հաղթահարում է վտանգավոր ուղին ու վայրէջք է կատարում օդանավակայանում՝ ամեն ինչ ճիշտ անելով մինչև վերջին դյույմը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սլավա Մուրատով – Դեյվի
- Նիկոլայ Կրյուկով – Բեն Էնսլի (դերը հնչյունավորել է Յուրի Տոլուբեևը)
- Միխայիլ Գլուզսկի – Ջիֆֆորդ
- Ալիաղա Աղաև – սրճարանի տերը
- Մուխլիս Ջանի-Զադե – մեխանիկ (դերը հնչյունավորել է Սերգեյ Յուրսկին)
- Ալեքսեյ Ռոզանով – բժիշկ[4]
- Իվան Դմիտրիև – սրճարանի այցելու (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Լեոնիդ Բելոկուրով
- Բեմադրող ռեժիսորներ՝ Թեոդոր Վուլֆովիչ, Նիկիտա Կուրիխին
- Գլխավոր օպերատոր՝ Սամուիլ Ռուբաշկին
- Նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով
- Ստորջրյա նկարահանումների օպերատոր՝ Անատոլի Պոպով
- Կոմպոզիտոր՝ Մովսես Վայնբերգ
- Երգերի տեքստի հեղինակ՝ Մարկ Սոբոլ
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բենի երգը («Тяжёлым басом гремит фугас…», տեքստի հեղինակ՝ Մարկ Սոբոլ, երաժշտությունը՝ Մոիսեյ Վայնբերգի), կատարում է Միխայիլ Ռիբան[5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համամիութենական կինոփառատոն (1960, Մինսկ)
- Առաջին մրցանակը օպերատորի աշխատանքի համար (Սամուիլ Ռուբաշկին)
- Երկրորդ մրցանակ ռեժիսորի աշխատանքի համար (Թեոդոր Վուլֆովիչ, Նիկիտա Կուրիխին)
- Երկրորդ մրցանակ կոմպոզիտորի աշխատանքի համար (Մոիսեյ Վայնբերգ)
- Երկրորդ մրցանակ տղամարդու դերակատարման համար (Նիկոլայ Կրյուկով)
- Մանկական ֆիլմերի երկրորդ մրցանակ
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Կասպից ծովում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում, դրվագներում նկարահանվել են ադրբեջանցի դերասաններ։
- Ջեյմս Օլդրիջի պատմվածքում գործողությունները կատարվում են Հուրգադա ձկնորսական գյուղի մոտ գտնվող անապատային տեղանքում[6][7], որը ներկայում հայտնի հանգստավայր է, իսկ ֆիլմում գործողության վայրը կոչվում է Մարգադա հորինված անունով։
- Բնօրինակ պատմությունում խոսքը Taylorcraft Auster ինքնաթիռի մասին է, ֆիլմում օգտագործվել է նրա նման խորհրդային Յակ-12 ինքնաթիռը։ Ներկայում այդ ինքնաթիռը գտնվում է Կիրժաչ քաղաքի աերոակումբում[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Режиссер Никита Курихин: его убийцей стал купленный по блату «Запорожец»
- ↑ «Пассажирка»: возможность оперы
- ↑ Кушать подано: 10 лучших фильмов с участием акул
- ↑ Последний дюйм (1959) Full Cast & Crew
- ↑ ««Песня Бена» из кинофильма «Последний дюйм»». Гостелерадиофонд. 1960. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Дж. Олдридж. Последний дюйм». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «2000-2012 Ежедневный познавательный журнал «ШколаЖизни.ру» Как река создала страну?». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Мелочь крылатая». Огонёк. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Последний дюйм» на сайте «Энциклопедия отечественного кино»
- ««Последний дюйм»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.(ռուս.) Ленфильм. Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003
- ««Последний дюйм»». Сайт «Дети в кино». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
- ««Последний дюйм»». Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ««Последний дюйм»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
|