Jump to content

Վերամիավորման կամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերամիավորման կամար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկամար և հուշարձան
Ստեղծում2001[1]
Բարձրություն30 մետր
Լայնություն61,5 մետր
Երկիր ԿԺԴՀ
ԲնակավայրՓհենյան
Նյութմարմար
Ներկա վիճակքանդվել է[2]
 Arch of Reunification Վիքիպահեստում

Վերամիավորման կամար (կորեերեն՝ 조국통일3대헌장기념탑), կամար, որը գտնվել է ԿԺԴՀ մայրաքաղաք Փհենյանում։ Այն նաև անվանվել է «Երեք հռչակագրի կամար»՝ ի պատիվ 1972 թվականի հուլիսի 4-ին ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների ստորագրած երեք հռչակագրի[3]։

Այդ ժամանակ հրապարակվել է Հյուսիսի և Հարավի համատեղ հայտարարությունը, որը պարունակում էր վերամիավորման երեք հիմնական սկզբունքները․

  • Վերամիավորումն իրականացնել ինքնուրույն, առանց երրորդ ուժերի միջամտության։
  • Ապահովել ազգային միասնությունը՝ անկախ գաղափարախոսության, համոզմունքների և քաղաքական տարբեր համակարգերի տարբերություններից։
  • Հայրենիքը վերամիավորել խաղաղ ճանապարհով՝ առանց զինված ուժերի միջամտության։

Կամարը տեղադրվել է Թհոնգիր պողոտայում՝ Փհենյանի հարավային մուտքի մոտ 2001 թվականին՝ միջկորեական գագաթնաժողովից մեկ տարի անց՝ ի նշանավորումն այդ համատեղ հռչակագրի[4][5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերամիավորման կամարի կենտրոնական դետալը, որը պատկերում է Կորեական թերակղզին և Ջեջու, Ուլլնդո, Լիանկուր կղզիները

Կամարը պատկերում էր միասնական Կորեայի քարտեզը, որը պահում էին ազգային ավանդական զգեստներով կորեացի երկու կանայք։ Կորեայի քարտեզի տակ գտնվում էր կորեերեն գրություն (կորեերեն՝ 3대헌장), որում «3» թիվը խորհրդանշում էր ստորագրված երեք հռչակագրերը։ Վերամիավորման կամարի տակով անցնում էր երթևեկության չորս գոտիներով Վերամիավորման մայրուղին, որը Փհենյանը միացնում է Ապառազմականացված գոտուն[4]։

Հուշարձանի հիմքում պատկերված էին տարբեր մարդկանց, կազմակերպություններին և ազգերի միավորմանն ու խաղաղությանը աջակցող գրություններ։

Ապամոնտաժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 15-ին ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի 10-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անհնարին է ճանաչել Կորեայի խաղաղ վերամիավորումը և հայտարարել է, որ կամարը պետք է վերացվի[6]։

2024 թվականի հունվարի 23-ին լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Վերամիավորման կամարը քանդվել է[7]։ Այդ մասին են վկայում հրապարակված արբանյակային լուսանկարները, որոնք արվել են նույն օրը։ Միևնույն ժամանակ, հունվարի 19-ին արված նույն վայրի լուսանկարներում կամարը դեռ առկա էր։ Այսպիսով, քանդումն իրականացվել է հունվարի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դրա ստույգ ամսաթիվը հայտնի չէ[7]։

2024 թվականի հունվարի 24-ին Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հաստատել է Վերամիավորման կամարի քանդումը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joinau B. Les régimes de visibilité de Pyongyang (ֆր.): Pour une topo-politique de la distance — 2016. — 28 p.
  2. https://www.reuters.com/world/asia-pacific/north-korea-tears-down-monument-symbolizing-union-with-south-report-2024-01-23/
  3. Justin Corfield (2013 թ․ հուլիս). Historical Dictionary of Pyongyang. Anthem Press. էջ 8. ISBN 978-0-85728-234-7.
  4. 4,0 4,1 Harris, Mark Edward (2007). Inside North Korea. Chronicle Books. էջ 37. ISBN 978-0-8118-5751-2.
  5. «Monument to the Three Charters for National Reunification». KCNA Watch. 2015 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  6. «ЦТАК | статья | Уважаемый товарищ Ким Чен Ын выступил с программной политической речью на X сессии ВНС КНДР четырнадцатого созыва». Kcna.kp. 2024 թ․ հունվարի 16. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  7. 7,0 7,1 «North Korea tears down monument symbolizing union with the South».
  8. «통일부 "북한, 평양서 '조국통일 기념탑' 철거"» [Ministry of Unification: "North Korea demolishes 'National Unification Monument' in Pyongyang"]. Munhwa Broadcasting Corporation (կորեերեն). 2024 թ․ հունվարի 24. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]