Վացլավ Կրոնդլ
Վացլավ Կրոնդլ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1953[1] (71 տարեկան) |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Վացլավ Կրոնդլ (չեխ․՝ Vaclav Krondl, ծնվե է 1953 թվականի փետրվարի 5֊ին), Չեխոսլովակիայի և Չեխիայի ֆուտբոլի մրցավար, ՖԻՖԱ֊ի պատվիրակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատավորել է Չեխիայի և Չեխոսլովակայի առաջնության խաղերը 1989-1999 թվականներին։ 1993/1994-ից մինչև 1998/1999 մրցաշրջանը նա անցկացրել է 103 հանդիպում ցույց է տվել 490 դեղին և 56 կարմիր (այդ թվում՝ 38 երկրորդ դեղին և 18 ուղիղ կարմիր)։ Աշխատել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի (որակավորման փուլեր և եզրափակիչ փուլեր), ՈՒԵՖԱ-ի գավաթի (որակավորման փուլեր և եզրափակիչ փուլեր) և Գավաթակիրների գավաթի հանդիպումների վրա։ 1994 թվականին սպասարկել է Գավաթակիրների գավաթի եզրափակիչը։ Հավաքականների մակարդակի Կրոնդլը սպասարկել է 13 միջազգային հանդիպում, այդ թվում՝ Եվրո 1996-ի եզրափակիչ փուլի Շոտլանդիա - Շվեյցարիա (Շոտլանդիան հաղթել է 1:0 հաշվով) մեկ խաղում, որտեղ ցույց է տվել 7 դեղին քարտ։ Թոշակի անցնելուց հետո աշխատել է ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեում[2]։
Եվրոպական գոտում 1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում նա մրցավարեց 1996 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած Շվեդիա-Ավստրիա հանդիպումը (Ավստրիան հաղթեց 1:0), որտեղ ցույց տվեց 5 դեղին քարտ, ինչպես նաև 1997 թվականի սեպտեմբերի 10-ի Բուլղարիա-Ռուսաստան խաղը (Բուլղարիան հաղթեց 1:0 հաշվով), որտեղ նա ցույց տվեց 6 դեղին քարտ։ Ռուս խաղացողների, լրագրողների և մրցավարների հայտարարությունների համաձայն՝ Կրոնդլը մի շարք դրվագներում անհասկանալի պատճառներով 11-մետրանոց հարված չի նշանակել Բուլղարիայի հավաքականի դեմ, թեև տեսագրությունները և լուսանկարները հստակ ցույց են տվել բուլղարացիների առնվազն չորս խախտում՝ երկու անգամ Իգոր Սիմուտենկովի, մեկ անգամ՝ Իգոր Կոլիվանովի[3] և մեկ անգամ՝ Իգոր Յանովսկու[4] դեմ։
Մի շարք երկրպագուներ մեղադրել են Կրոնդլին Բուլղարիայի ֆուտբոլային միություն կաշառք ստանալու մեջ՝ Բուլղարիայի ափին ինչ-որ տուն գնելու համար։ Պարտությունը խաչ քաշեց Ռուսաստանի հավաքականի խմբում առաջին տեղը գրավելու և ուղղակիորեն աշխարհի առաջնություն դուրս գալու հնարավորությունների վրա, չնայած որ թիմը կորցրեց շանսերի մի մասը դեռևս 1997 թվականի մարտի 29-ի՝ ոչ-ոքի խաղալով Կիպրոսի հետ 1:1[5]։ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը նույնիսկ նամակ է ուղարկել Չեխիա-Մորավիա ֆուտբոլային միության նախագահին[6]։
Կրոնդլը ներկայումս աշխատում է որպես ՖԻՖԱ-ի պատվիրակ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ակումբների խաղերում[7]։ 2006 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Չեխիայի առաջնության մրցավարական կոմիտեի ղեկավար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Рабинер, 2008, էջ 102
- ↑ КАК КИПР НЕ ПУСТИЛ РОССИЮ НА ЧЕМПИОНАТ МИРА Արխիվացված 2019-06-14 Wayback Machine(ռուս.)
- ↑ ЧЕХ КРОНДЛ СДЕЛАЛ БОЛГАРАМ ПОБЕДУ / ТАКИЕ СУДЬИ, КАК КРОНДЛ, ДИСКРЕДЕТИРУЮТ ФИФА И ЛИШАЮТ ИГРУ СМЫСЛА Արխիվացված 2019-06-12 Wayback Machine(ռուս.)
- ↑ КИПР — НЕ КАРЛИК, С САН-МАРИНО НЕ ПУТАТЬ Արխիվացված 2019-06-17 Wayback Machine(ռուս.)
- ↑ Ligovým rozhodčím bude šéfovat Krondl(չեխ.)
- ↑ Vyřadili nás rozhodčí, stěžuje si Málaga. Hlídal je český delegát Արխիվացված 2015-06-10 Wayback Machine(չեխ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- JEŘÁBEK, Luboš Český a československý fotbal: lexikon osobností a klubů 1906-2006. — Praha: Grada, 2007.
- И. Я. Рабинер Наша футбольная Russia. — М.: ОЛМА Медиа Групп, 2008. — 480 с. — ISBN 978-5-373-02216-3