Վարուժան Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարուժան Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1954(1954-03-07)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Մահացել էհունվարի 29, 2019(2019-01-29) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Սիրիա

Վարուժան Կարապետյան (մարտի 7, 1954(1954-03-07), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - հունվարի 29, 2019(2019-01-29), Երևան, Հայաստան), Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամ (ASALA), Օռլի օդանավակայանում ահաբեկչություն է կատարել, որի արդյունքում 8 մարդ զոհվել է 55 մարդ վիրավորվել է[1]։

Ահաբեկչական ակտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների սկզբին Կարապետյանը Ֆրանսիայում ղեկավարել է ԱՍԱԼԱ-ի գործունեությունը։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը մեծ ճամպրուկով ռումբ է տեղադրել Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիներիի կայանման առջև։ Պայթյունի արդյունքում տեղում չորս մարդ է սպանվել։ Ռումբը կազմված է եղել ընդամենը կես կիլոգրամ սեմտեքս պայթուցիկից, սակայն այն միացված էր չորս շարժական գազային գնդանոթներով, որից էլ լուրջ այրվածքներ են ստացել, բազմաթիվ վիրավորներից չորսը ավելի ուշ մահացել են[2]։

8 զոհվածներից միայն երկուսն էին թուրքեր, մնացածը այլ ազգի ներկայացուցիչներ էին[3]։ Մասնավորապես, զոհվածների թվում եղել են 4 ֆրանսիացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի[4][5]։

Ահաբեկչությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչությունից հետո ֆրանսիական ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է Վարուժան Կարապետյանին, որը խոստովանել է հանցանքը և հայտնել է, որ ռումբը պայթել է ժամանակից շուտ, և որ այն պետք է պայթեր ինքնաթիռում՝ Փարիզից դեպի Ստամբուլ թռիչքի ժամանակ[6]։ Այդ ժամանակ հիվանդանոցում ստացած այրվածքներից մահացել է ահաբեկչության յոթերորդ զոհը՝ ֆրանսուհի Ժակլին Կիրշները, ում 19-ամյա տղան տեղում էր մահացել[6][7]։

Կարապետյանը պատմել է քննիչներին, որ օդանավակայանում նա ուղևորներից մեկին տվել է 65 դոլար, ասելով, որ նա շատ ուղեբեռ ունի, խնդրել է հանձնել նրա փոխարեն ուղեբեռի ճամպրուկներից մեկը։ Ռումբը սակայն չի պայթել օդում, ինչպես նախօրոք մտածել էին, այլ դեպքերի դժբախտ զուգադիպությամբ ուղեբեռի հարթակում[8]։

Դատավարության ընթացքում, որը տեղի է ունեցել Փարիզի Կրետեյ արվարձանում, Կարապետյանը հրաժարվել է ցուցմունքներից, որոնք նա տվել է նախաքննության ժամանակ, և մյուս մեղադրանքների հետ միասին, սկսեց հերքել, որ որպես մեղադրյալ ներգրավված է եղել ահաբեկչությանը։ 1985 թվականի մարտի 3-ին ատենակալների դատարանը Կարապետյանին մեղավոր է ճանաչել ահաբեկչության մեջ և դատապարտել նրան ցմահ ազատազրկման։

Ազատ արձակումն ու Հայաստան արտաքսումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ազգ շաբաթաթերթի, Կարապետյանի պաշտպանության համար հանդես են եկել հայ մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Պերճ Զեյթունցյանը, Զորի Բալայանը և շատ ուրիշներ[9]։ 2001 թվականին, բանտում 17 տարի նստելուց հետո, նա վաղաժամկետ ազատ է արձակվել և արտաքսվել է Հայաստան[10][11]։ Դատավորները հաշվի են առել Կարապետյանի օրինակելի վարքը և հայկական կողմի պատրաստակամությունը՝ ապահովել Կարապետյանին բնակարանով և աշխատանքով[12]։

Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ 2001 թվականի մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուրախությունը հայտնեց Կարապետյանին ֆրանսիական բանտից դուրս գալու համար[11]։

Հայ իրավապաշտպանները հանդես եկան քննադատությամբ Կարապետյանին Հայաստանում ապաստան տրամադրելու համար[13]։

Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերը համեմատել են կազմակերպիչ Նաիրի Հունանյանին Կարապետյանի հետ։ «Ազգ» շաբաթաթերթը, ընդհակառակը, գնահատեց նման համեմատությունը, որպես մարդկային արժեքների արժեզրկում[14]։

Մահացել է 2019 թվականի հունվարի 28-ին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terrorist Group Profiles. DIANE Publishing, 1989. ISBN 1-56806-864-6, 9781568068640, стр. 32
  2. M. H. Syed. Islamic terrorism: myth or reality. Gyan Publishing House, 2002. ISBN 81-7835-140-4, 9788178351407, стр. 43
  3. Guns, suspects seized as Paris police search for airport bombers. The Globe and Mail. July 19, 1983
  4. Andrew Mango. Turkey and the war on terror: for forty years we fought alone. Taylor & Francis, 2005. ISBN 0-415-35001-8, 9780415350013, стр. 109
  5. Brian Forst, Jack R. Greene, James P. Lynch. Criminologists on Terrorism and Homeland Security. Cambridge University Press, 2011. ISBN 0-521-89945-1, 9780521899451, p. 431
  6. 6,0 6,1 Orly Blast Claims Seventh Victim, New Threats. The Associated Press. July 21, 1983
  7. New York Times. Sympathy Won’t Help
  8. The New York Times. Paris says suspect confesses attack
  9. «Газета «АЗГ» #158, 04-09-2003. Оставьте этого человека в покое!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  10. Armenian terrorist freed and deported from France. Agence France Presse. April 24, 2001
  11. 11,0 11,1 RFE/RL NEWSLINE Vol. 5, No. 87, Part I, 7 May 2001
  12. Le terroriste Garbidjian quitte les prisons françaises // liberation, 24 avril 2001
  13. news.ru/news/articles/2001/9/13/15705.html Микаэл Даниэлян. Нам нужны не западные ценности, а западные психиатры.(չաշխատող հղում)
  14. ОСТАВЬТЕ ЭТОГО ЧЕЛОВЕКА В ПОКОЕ! Արխիվացված 2009-02-15 Wayback Machine// Azg, 2003-09-03
  15. Մահացած է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետեանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]