Վարդուհի Ռուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդուհի Հրաչիկի Ռուշանյան
Ծնվել էմարտի 19, 1955
(68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Վարդուհի Հրաչիկի Ռուշանյան (մարտի 19, 1955(1955-03-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2013)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդուհի Ռուշանյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Ուսմանը զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին՝ Հենրիկ Մալյանի արվեստանոց։ 1979-1981 թվականներին խաղացել է Երևանի Երիտասարդական փորձարարական թատրոնում, 1980 թվականից՝ «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոնի դերասանուհի։ Հանդիսանում է թատրոնի հիմնադիրներից մեկը։ 1980-1990 թվականներին եղել է թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումներում, մասնակցել է բազմաթիվ թատերական փառատոների և հյուրախաղերի Հայաստանում և արտերկրում։

Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում, խաղացել է հեռուստաթատրոնի բազմաթիվ ներկայացումներում և ռադիոբեմադրություններում։ 2005 թվականին նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Ճանապարհորդություն Հայաստանով» ֆիլմում։ Վարել է «Առավոտը Շանթում» հաղորդման խոհանոցի հատվածը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք հեռուստասերիալներում՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Վարդուհի Ռուշանյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.