Jump to content

Վարդկակաչ երկծաղկավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդկակաչ երկծաղկավոր
Վարդկակաչ երկծաղկավոր
Վարդկակաչ երկծաղկավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Վարդակակաչ (Tulipa)
Տեսակ Վարդկակաչ երկծաղկավոր (T. biflora)
Միջազգային անվանում
Tulipa biflora

Վարդկակաչ երկծաղկավոր (լատին․՝ Tulipa biflira), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս, որն աճում է մշտապես արևի լույսով առատորեն լուսավորված վայրերում։ Լուսասեր է և պահանջկոտ խոնավության նկատմամբ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկապատի թերթիկները հասնում են մինչև 3 սմ երկարության, սպիտակ են, հիմքում՝ դեղին։ Առէջների թերթիկները դեղին են։ Սոխուկները ունեն 1,5-2 սմ տրամագիծ։ Ցողունը հասնում է 10-20 սմ բարձրության, կրում է 1-2 ծաղիկ։

Ծաղկում է ապրիլ֊մայիս ամիսներին (դա կախված է ձմռան տևողությունից և ծովի մակերևույթից աճման վայրի ունեցած բացարձակ բարձրությունից)։ Ծաղկումից 25-30 օր հետո տերևները չորանում են և վեգետացիոն շրջանը ավարտվում է, սոխուկները մտնում են հարաբերական հանգստի շրջան։ Երբ տերևների բացման ժամկետը համընկնում է արևադարձային շրջանի հետ, ապա ծաղկակիր ցուղունը երկար է լինում, իսկ ծաղիկը՝ խոշոր։

Գերադասում է սննդանյութերով հարուստ, ջրաթափանց և օդաթափանց, փուխր ավազակավային հողերը։ Տարածված են Երանոսում, Վեդիում, Դաշտաքարում, Արարատում, Խոր Վիրապում և Ուրցի լեռնաշղթայում։

Երկծաղկավոր վարդկակաչը մշակության մեջ մտցնելը մեծ նշանակություն ունի ոչ միայն ծաղկային բույսերի տեսակաշարը հարստացնելու, այլև բնապահպանական տեսակետից, քանի որ այս տեսակի տարածման սահմանները աստիճանաբար կրճատվում են[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդկակաչ երկծաղկավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդկակաչ երկծաղկավոր» հոդվածին։