Jump to content

Վարդատերեփուկ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդատերեփուկ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Վարդատերեփուկ (Amberboa)
Տեսակ Վարդատերեփուկ սովորական (A. amberboi)
Միջազգային անվանում
Amberboa amberboi

Վարդատերեփուկ սովորական (լատին․՝ Amberboa amberboi), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա, գեղազարդային, ուղիղ կանգնած բույս է, որի բարձրությունը 20-60 սմ է։ Ցողունները ծածկված են կարճ-գանգուր մազիկներով։ Արմատամերձ տերևները քնարաձև-փետրաձև են, ցողունային տերևները` փետրաձև-բլթակավոր կամ փետրաձև բաժանված։ Զամբյուղները երկար ծաղկակոթերի վրա են, միայնակ, գագաթնային։ Եզրային ծաղիկները շատ մեծացած են, դեղին, սերմիկները պոպուսի հետ միասին ունեն 4-6 սմ երկարություն[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է միայն մեկ աճելավայր Երևանի ֆլորիստական շրջանում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Լեռնային Թուրքմենիայում, Հյուսիսային և Արևելյան Իրանում[1]։

Հայաստանում աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, խայտաբղետ կավերի վրա, կիսաանապատային բուսականության կազմում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներն, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.