Վարդան Հովհաննիսյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վարդան Հովհաննիսյան | |
---|---|
հունվարի 13, 1972 - սեպտեմբերի 11, 1992 (20 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ |
Վարդան Նասլետի Հովհաննիսյան (հունվարի 13, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 1992), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության 2-րդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից փորձել է անդամագրվել երկրապահ ջոկատներին, սակայն անընդհատ մերժվել է ուսանող լինելու պատճառով։
1992 թվականին ծնողներից գաղտնի անդամագրվում է Վազգեն Սարգսյանի հավաքագրած մահապարտների ջոկատին և նույն թվականի օգոստոսի 30-ին «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում մեկնում է Արցախ, սեպտեմբերի 1-11-ը մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապատության Մարտակերտի շրջանի Չլդրան, Դրմբոն, Հարությունագոմեր բնակավայրերի ազատագրման մարտերին։
1992 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Վաղուհասի բարձունքի ազատագրման ժամանակ զոհվում է։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։ 1998 թվականին Վարդան Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով, իսկ 1999 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ նախագահի հրամանով՝ «Արիության» մեդալով։
2007 թվականից ի վեր Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկը նրա անունով է կոչված[1]։