Վարդան Հովհաննիսյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վարդան Հովհաննիսյան
հունվարի 13, 1972(1972-01-13) - սեպտեմբերի 11, 1992(1992-09-11) (20 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
Արիության մեդալ

Վարդան Նասլետի Հովհաննիսյան (հունվարի 13, 1972(1972-01-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 1992(1992-09-11)), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության 2-րդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից փորձել է անդամագրվել երկրապահ ջոկատներին, սակայն անընդհատ մերժվել է ուսանող լինելու պատճառով։

1992 թվականին ծնողներից գաղտնի անդամագրվում է Վազգեն Սարգսյանի հավաքագրած մահապարտների ջոկատին և նույն թվականի օգոստոսի 30-ին «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում մեկնում է Արցախ, սեպտեմբերի 1-11-ը մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապատության Մարտակերտի շրջանի Չլդրան, Դրմբոն, Հարությունագոմեր բնակավայրերի ազատագրման մարտերին։

1992 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Վաղուհասի բարձունքի ազատագրման ժամանակ զոհվում է։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։ 1998 թվականին Վարդան Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով, իսկ 1999 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ նախագահի հրամանով՝ «Արիության» մեդալով։

2007 թվականից ի վեր Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկը նրա անունով է կոչված[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]