Jump to content

Վարդան Այվազյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Այվազյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Այվազյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1961(1961-11-07) (63 տարեկան)
ԾննդավայրԲորժոմի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

Վարդան Սուրենի Այվազյան (նոյեմբերի 7, 1961(1961-11-07), Բորժոմի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983 թ. - աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում որպես ապարատավար։
  • 1983-1985 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1985-1990 թթ. - աշխատել է Հրազդանի կաթի գործարանում որպես բանվոր, վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ։
  • 1990-1991 թթ. - եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ։
  • 1991-1995 թթ. - Չարենցավանի հացի գործարանի տնօրեն։
  • 1995-1996 թթ. - Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
  • 1996-1999 թթ. - Չարենցավանի քաղաքապետ։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 71 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 57 ընտրատարածքից։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերիմշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, ապա ղեկավար։ Անկուսակցական։
  • 2001 թ. հուլիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում[2]։
  • 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ խմբակցություն։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]