Վարդակակաչների թերակղզի
Վարդակակաչների թերակղզի ռուս.՝ Полуостров тюльпанов | |
---|---|
![]() Վարդակակաչներ Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանում | |
Երկիր | Ռուսաստան |
Գյուղ | Օռլովսկի |
![]() | |
![]() |
Վարդակակաչների թերակղզի (ռուս.՝ Полуостров тюльпанов), տեսարժանություն, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օռլովսկի գյուղում, Մանիչ գետի հովտի տարածքում։ Հաճախելիությունն առավել մեծ է ապրիլի երկրորդ կեսին` վարդակակաչների զանգվածային ծաղկման ժամանակ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի ապրիլի երկրորդ կեսին Մանիչ գետի հովտում տեղի է ունենում վարդակակաչների զանգվածային ծաղկում, որոնց թվում են Գեսների և Բիբերշտայնի վարդակակաչները, Շրենկի կարմիր վարդակակաչները և երկգույն սպիտակ վարդակակաչները։ Ծաղկող վարդակակաչները ձևավորում են մեծ տարածքներ, որոնք զբոսաշրջիկները կարող են դիտել արգելոցի աշխատակիցների ուղեկցությամբ։ Վարդակակաչների թերակղզին Մանիչ գետի հովտի զբոսաշրջային օբյեկտներից է[1]։
Արգելոցի տարածքում հանգստի վայրեր կազմակերպելն արգելվում է, ուստի տեղի բնակիչները հանգստանում են լճակներում, որոնք հիմնվել են 1911-1960-ական թվականներն ընկած ժամանակահատվածում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/%D0%9A%D1%80%D0%B0%D1%81%D0%BD%D0%BE%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B6%D0%BD%D1%8B%D0%B5_%D1%82%D1%8E%D0%BB%D1%8C%D0%BF%D0%B0%D0%BD%D1%8B_%D0%93%D0%B5%D1%81%D0%BD%D0%B5%D1%80%D0%B0_%D0%B8_%D0%91%D0%B8%D0%B1%D0%B5%D1%80%D1%88%D1%82%D0%B5%D0%B9%D0%BD%D0%B0.jpg/300px-%D0%9A%D1%80%D0%B0%D1%81%D0%BD%D0%BE%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B6%D0%BD%D1%8B%D0%B5_%D1%82%D1%8E%D0%BB%D1%8C%D0%BF%D0%B0%D0%BD%D1%8B_%D0%93%D0%B5%D1%81%D0%BD%D0%B5%D1%80%D0%B0_%D0%B8_%D0%91%D0%B8%D0%B1%D0%B5%D1%80%D1%88%D1%82%D0%B5%D0%B9%D0%BD%D0%B0.jpg)
Վարդակակաչներն աճում են չվարած տափաստանի հողին։ Տարեցտարի ծաղիկների քանակի կրճատման միտումներ չեն նկատվում։ Բացի վարդակակաչներից, հովտում կարելի է տեսնել հիրիկներ, փետրախոտ, օշինդր, իշառվույտ, կառ, փշաքեղ[2]։
Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանում, սկսած 2012 թվականից, անցկացվում է «Ներբողված տափաստան» փառատոնը։ Միջոցառումը հետաքրքրություն է ներկայացնում նրանց համար, ում անտարբեր չէ տափաստանի բնությունը։ 2015 թվականին փառատոնն այցելել է շուրջ երեք ու կես հազար մարդ։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեին դիտելու ծաղկող վարդակակաչներով տարածքները[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ««Полуостров тюльпанов» — массовое цветение тюльпанов в Долине Маныча». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «В краю тюльпанов//Донской временник». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ В долине Маныча прошёл фестиваль тюльпанов [ФОТО]