Վարդակակաչների թերակղզի
Վարդակակաչների թերակղզի ռուս.՝ Полуостров тюльпанов | |
---|---|
![]() Վարդակակաչներ Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանում | |
Երկիր | Ռուսաստան |
Գյուղ | Օռլովսկի |
![]() | |
![]() |
Վարդակակաչների թերակղզի (ռուս.՝ Полуостров тюльпанов), տեսարժանություն, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օռլովսկի գյուղում, Մանիչ գետի հովտի տարածքում։ Հաճախելիությունն առավել մեծ է ապրիլի երկրորդ կեսին` վարդակակաչների զանգվածային ծաղկման ժամանակ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի ապրիլի երկրորդ կեսին Մանիչ գետի հովտում տեղի է ունենում վարդակակաչների զանգվածային ծաղկում, որոնց թվում են Գեսների և Բիբերշտայնի վարդակակաչները, Շրենկի կարմիր վարդակակաչները և երկգույն սպիտակ վարդակակաչները։ Ծաղկող վարդակակաչները ձևավորում են մեծ տարածքներ, որոնք զբոսաշրջիկները կարող են դիտել արգելոցի աշխատակիցների ուղեկցությամբ։ Վարդակակաչների թերակղզին Մանիչ գետի հովտի զբոսաշրջային օբյեկտներից է[1]։
Արգելոցի տարածքում հանգստի վայրեր կազմակերպելն արգելվում է, ուստի տեղի բնակիչները հանգստանում են լճակներում, որոնք հիմնվել են 1911-1960-ական թվականներն ընկած ժամանակահատվածում։

Վարդակակաչներն աճում են չվարած տափաստանի հողին։ Տարեցտարի ծաղիկների քանակի կրճատման միտումներ չեն նկատվում։ Բացի վարդակակաչներից, հովտում կարելի է տեսնել հիրիկներ, փետրախոտ, օշինդր, իշառվույտ, կառ, փշաքեղ[2]։
Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանում, սկսած 2012 թվականից, անցկացվում է «Ներբողված տափաստան» փառատոնը։ Միջոցառումը հետաքրքրություն է ներկայացնում նրանց համար, ում անտարբեր չէ տափաստանի բնությունը։ 2015 թվականին փառատոնն այցելել է շուրջ երեք ու կես հազար մարդ։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեին դիտելու ծաղկող վարդակակաչներով տարածքները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ««Полуостров тюльпанов» — массовое цветение тюльпанов в Долине Маныча». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «В краю тюльпанов//Донской временник». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ В долине Маныча прошёл фестиваль тюльпанов [ФОТО]