Փշաքեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փշաքեղ
Limonium perezii 3.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Արճճախոտազգիներ (Plumbaginaceae)
Ենթաընտանիք Staticoideae
Տրիբա Staticeae
Ցեղ Փշաքեղ (Limonium)
Mill., 1754

Փշաքեղ (լատ.՝ Limonium), արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ փայտացող տերևածածկ ճյուղերով կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ,[1] տեսակ։

Հայաստանի Հանրապետությունում՝ 2(3) տեսակ, տարածված է Արարատյան գոգավորությունում և նախալեռնային շրջաններում, աճում է աղուտ հողերում, գետահովիտներում (850-1400 մ բարձրություններում), հանդիպում է Արարատի մարզում (Դաշտաքար գյուղի շրջակայք), աճում է ստորին լեռնային գոտու աղուտ և գիպսակիր հողերում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 30-60 (80) սմ է։ Տերևները հիմնականում արմատամերձ են, գորշակապտականաչավուն, մսալի կամ կոշտ։

Ծաղկաբույլը մեկ կամ բազմածաղիկ հասկ է, ծաղիկները՝ մանր, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է հունիսին։

Պտուղը հակադիր ձվաձև է (բացվող փեղկերով կամ կլոր կափարիչով)։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, ներկանյութեր։ Գեղազարդիչ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Ծանոթագրություննե[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Флора СССР, том 18… (см. раздел Литература).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png