Վասիլի Աֆանասև
Վասիլի Աֆանասև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1922 |
Ծննդավայր | Q16665737?, Fyodorov District |
Մահացել է | հուլիսի 22, 2002 (80 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1949) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | արվեստագետ, նկարիչ և պատմաբան |
Աշխատավայր | Օդեսայի գեղարվեստի թանգարան, Rylsky Institute of Art Studies, Folklore and Ethnology?, main editorial office of the Ukrainian Soviet Encyclopedia?, Rylsky Institute of Art Studies, Folklore and Ethnology? և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Վասիլի Աֆանասև (ռուս.՝ Афанасьев, Василий Андреевич, հունվարի 1, 1922, Q16665737?, Fyodorov District - հուլիսի 22, 2002, Կիև, Ուկրաինա), խորհրդային արվեստաբան։ 1985 թվականից արվեստաբանության դոկտոր է, 1956 թվականից` Ուկրաինայի նկարիչների ազգային միութան անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Աֆանասևը ծնվել է 1922 թվականի հունվարի 1-ին, Ղազախստանի Կուստանյան շրջանի Կոպիչենսկո գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1930 թվականից ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա։
1940 թվականին Աֆանասևը զորակոչվել է զինվորական ծառայության։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմել է ճակատում, ծանր վիրավորվել է, գերի է ընկել և փախել է գերությունից։ Ուկրաինայի ազատագրման մասնակից է եղել։ Դնեպրը հատելու համար նա պարգևատրվել է «Քաջության համար» մեդալով։ Ծանր վերքեր է ստացել, պատերազմն ավարտել է որպես 2-րդ կարգի հաշվանդամ։ 1945 թվականին վերադարձել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետ։
1949 թվականին հաջողությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, 1957 թվականին՝ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստաբանության, ֆոլկլորի և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան` Մ. Կագանի, Ա. Սավինի և Բ. Բուտնիկ-Սևերսկու գլխավորությամբ։ Աշխատել է Մ. Ռիլսկու անվան արվեստաբանության, բանահյուսություն և ազգագրագիտություն ինստիտուտում, որտեղ նա 1957-1965 և 1974-1987 թվականներին աշխատել է արվեստի ամբիոնի վարիչի պաշտոնում։
1965-1974 թվականներին եղել է Ուկրաինայի գեղարվեստի ակադեմիայի Ուկրաինական խորհրդային հանրագիտարանի խմբագրության արվեստի բաժնի ղեկավարը։ 1994-ից 1997 թվականներին ուկրաինական արվեստաբանության պատմություն է դասավանդել Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայում։ Մասնակցել է «Ուկրաինական արվեստի պատմության» (Կիև, 1966-70 թվականներ, գլխավոր խմբագրի տեղակալ), «ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի պատմություններ» (Մոսկվա, 1977-82 թվականներ, 8-9 հատորներ), «Շևչենկովսկու բառարան» (Կիև, 1976−1977 թվականներ) գրքերի ստեղծմանը։
Աֆանեսևը շատ տեղեկատու հոդվածների հեղինակ է Ուկրաինիայի խորհրդային հանրագիտարանում և ուրիշ հանրագիտարաններում։ Հետազոտել է 19-20-րդ դարերի ուկրաինական արվեստի պատմությունը, հանդես է եկել որպես գեղարվեստական քննադատ[1]։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆանեսևը գրել է ավելի քան 30 մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ և խմբային աշխատանքների հատվածներ։
- Կիրիակ Կոստանդի (1955)
- Գենադի Լադիժենսկի (1958)
- Վրձնի վարպետներ (1960)
- Հարավառուսական նկարչների միություն (1961)
- Սոցիալիստական ռեալիզմի ձևավորումը ուկրաինական կերպարվեստում (1967)
- Ժամանակակից առանձնահատկություններ (1973)
- Ուկրաինական խորհրդային արվեստը 60-80-ական թվականներին (1984)
- Հարավռուսական նկարիչների միություն. մատենագրական տեղեկատու (2000)
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետական մրցանակ գիտության և տեխնիկայի ոլորտում (1971), 7 հատորով «Ուկրաինայի արվեստի պատմության» ստեղծման, պատրաստման և հրատարակության համար
- «Քաջության համար» մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Киевский художник Афанасьев Василий Андреевич». Соцреализм. Киевский клуб коллекционеров.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Актуальные философские и культурологические проблемы современности» А. В. Афанасьев, ст. «Под руководством Бажана (Воспоминания о редакционной обработке и издании 6-томной» Истории украинского искусства). Киев, 2000.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հուլիսի 22 մահեր
- 2002 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- Խորհրդային արվեստաբաններ
- Խորհրդային գիտնականներ