Վասիլ Ապրիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Ապրիլով
բուլղար․՝ Васил Априлов
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1789(1789-07-21)
ԾննդավայրԳաբրոբո, Բուլղարիա
Մահացել էհոկտեմբերի 2, 1847(1847-10-02) (58 տարեկան)
Մահվան վայրԳալաց, Ռումինիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունգրող և մեկենաս
 Vasil Aprilov Վիքիպահեստում

Վասիլ Ապրիլով (բուլղար․՝ Васил Евстатиев Априлов, 21 հուլիսի, 1789, Գաբրովո2 հոկտեմբերի, 1847, Գալաց), բուլղարացի լուսավորական, մեկենաս, հայրենասեր, Բուլղարիայի ազգային վերածննդի գլխավոր գործիչներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Ապրիլովը ծնվել է 1789 թվականի հուլիսի 21-ին կենտրոնական Բուլղարիայի (որն այն ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ) Գաբրովո քաղաքում, առևտրականի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Կրոնշտադտում (Ավստրիա), ապա մի որոշ ժամանակ բժշկություն է սովորել Վիեննայի համալսարանում։ 1811 թվականից իր եղբոր հետ աշխատել է Օդեսայում։

Ծանոթանալով Յուրի Վենելինի «Նախկին ու ներկայիս բուլղարացիները» (Древните и сегашните българи[2], Մոսկվա, 1829) գրքին՝ Վասիլ Ապրիլովն սկսել է ուսումնասիրել իր հայրենակիցների ճակատագիրը։ Նա մտերմացել է Յուրի Վենելինի հետ, ում խրախուսմամբ էլ գլխավորել է բուլղարացի հայրենասերներին՝ իր կյանքը նվիրելով բուլղարական ժողովրդի կրթական ու մշակութային զարգացմանը։

Վասիլ Ապրիլովը գրել և Ուկրաինայում հրատարակել է մի քանի գրքեր («Болгарски книжницы, или на кое Словенско племя принадлежи Кириловска-та азбука»; «Денница новоболгарского образования» և այլն), որ նրան ճանաչում են բերել։

Օդեսայում ստեղծվել է բուլղարացիներին հովանավորող միություն, որ հրատարակել է մի քանի դասագրքեր, որ կազմել էր Նեոֆիտ Ռիլսկի աբեղան, ով Բուլղարիայում բացել էր տասներկու դպրոց (Գաբրովոյում բացված առաջին դպրոցի օրինակով) և դրանք պահելու համար հավաքել շուրջ 60 հազար ռուբլի։

Վասիլ Ապրիլովը մահացել է 1847 թվականի հոկտեմբերի 2-ին Ռումինիայի Գալաց քաղաքում, երբ Բուլղարիայից գնում էր Օդեսա։ Նա հուղարկավորվել է Գալացում, սակայն հետագայում վերաթաղվել է Գաբրովոյի դպրոցի բակում, որը կրում է նրա անունը և վերակառուցվել է Ապրիլովի՝ այդ նպատակով ժառանգված գումարով։ 1935 թվականին դպրոցի շենքի դիմաց տեղադրվել է Վասիլ Ապրիլովի հուշարձանը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Априлов Василий Евстафьевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Древние и нынешние болгары в политическом, народописном, историческом и религиозном их отношении к россиянам. Историко-критические изыскания. Т. I. Москва, 1829.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Савельев-Ростиславич Н. В. Болгарин Василий Евстафьевич Априлов : Биогр. очерк. — [СПб.]: тип. Акад. наук, [1848]. — 50 с. — (Отт. из «С.-Петерб. вед.» 1848 г., № 221—224. С. 1-50).
  • Соловьев М. А. Денница ново-болгарского образования : Соч. Василия Априлова. Одесса. 1844 : [Рец.]. — М., 1842. — 32 с. — (Из № 5-го журн. Москвитянин, 1842 г.).
  • Налбанова Е. Васил Априлов. Време и съвременници. – Одеса : Optimum, 2004. – 170 с.
  • Априлов В. Болгарские грамоты, собранные, переведенные на русский язык и объясненные Василием Априловым. — Одесса: Гор. тип., 1845. — 146 с.
  • Априлов В. Болгарские книжники, или какому славянскому племени собственно принадлежит Кирилловская азбука?. — Одесса: Гор. тип., 1841. — 22 с. — (из «Одесск. вестника»).
  • Априлов В. Денница новоболгарского образования. — Одесса: Гор. тип., 1841. — 146 с.
  • «История болгар» (издана на русском языке (перевод Ф. К. Бруна и В. Н. Палаузова) душеприказчиками Априлова, который оставил некоторую сумму на издание этого труда)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Ապրիլով» հոդվածին։