Jump to content

Վանկային տաղաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանկային տաղաչափություն, սիլաբական տաղաչափություն (հուն․ όνλλάβή— վանկ), տաղաչափական համակարգ, որով կառուցված չափածոյում ռիթմն ստեղծվում է տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ։ Վանկային տաղաչափությունը հատուկ է բառական կայուն շեշտ ունեցող լեզուներին (ֆրանսերեն, իտալերեն, հայերեն, լեհերեն, չեխերեն և այլն)։ Ռիթմի գոյացման վճռական պայմանը ոչ թե շեշտերի կանոնավոր դասավորությունն է բանատողում, այլ վանկերի հավասար քանակը։ Ֆրանսերեն պոեզիայում օրինակ, կարևոր են միայն տողի մեջտեղում և վերջում հանդես եկող շեշտերը։ Վանկային տաղաչափությամբ գրված հայերեն բանաստեղծությունների մեծ մասը չունի շեշտերի կանոնավոր դասավորություն․ կարևորը տողերի և կիսատողերի վանկերի թվի հավասարությունն է։ Այսպես, հայ պոեզիայում ամենատարածված չափերից մեկը 8 և 7–վանկանի տողերից բաղկացած ոտանավորն է, ընդ որում՝ 8-վանկանի տողը բաժանվում է երկու հավասարավանկ կիսատողերի, 7- վանկանի տողը՝ 4 և 3-վանկանի մասերի, այդ հատվածների պարբերական կրկնությամբ էլ գոյանում է ռիթմը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 278