Jump to content

Վահանավանք (Ջավախք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահանավանք (այլ կիրառումներ)
Վահանավանք
ვანის ქვაბები
Հիմնական տվյալներ
Տեսակcave monastery?
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Թմոգվի գյուղի մոտ, Սամցխե-Ջավախք, Վրաստան
Հիմնական ամսաթվերը8-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Vanis Kvabebi Վիքիպահեստում

Վահանավանք կամ Վանիս Քվաբեբի (վրաց.՝ ვანის ქვაბები, ինչը թարգմանաբար՝ Վանիի քարանձավները), քարանձավային վանք Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ասպինձայի մունիցիպալիտետում, Թմոգվի գյուղից 2 կմ հեռավորության վրա, Ասպնջակ քաղաքից 30 կմ հարավ և հանրաճանաչ Վարձիա (Վարզունիք կամ Վարձունյաց) վանական համալիրից դեպի Կուր գետի հոսանքն ի վար, քիչ ներքև, Կուր գետի աջ ափին, դժվարամատչելի քարայրներում, որոնք մինչև 14-րդ դարի երկրորդ կեսը կոչվում էին «Վահանի քարայրեր»[1]։

Կոչվել է նաև Վահանի վանք, կամ Վանիս Քվաբի։ Բազմաշերտ քարայրների համալիր է։ Վանքի կառույցներից ուշագրավ են գլխավոր՝ գմբեթավոր, վիմափոր տաճարը, որը 12-րդ դարում վերակառուցել է Իչքիթը՝ Գուրգենի որդին, սրահավոր եկեղեցիները, տնտեսական շինությունները։ Մասամբ պահպանվել են հորիզոնական և գրեթե ուղղահայաց սանդղավոր թունելների համակարգը, փոքրիկ կիսավիմափոր եկեղեցին, որը կառուցվել է Թամար թագուհու մծիգնոբարթուխուցեսի կողմից, ջրատար կավե խողովակներ, որոնք Ջավախքի բարձրավանդակից ջուր են հասցրել վանք։ Սկզբում սա եղել է զուտ արական վանք, սակայն, երբ այն անցել է Ղարիբայիսձեների տոհմին, կանանց նույնպես թույլատրվել է նույն վանքում ունենալ առանձին կացարաններ։ Վերին շերտերից մեկի վրա հավելվել է մի գմբեթավոր, փոքր եկեղեցի, որի որմերը ծածկված են սև թանաքով կատարված նկարներով և արձանագրություններով[1]։

Վահանավանքի պատմության մասին գրավոր աղբյուրներում տեղեկություններ չկան։ Որոշ աղբյուրների համաձայն վանքը կառուցվել է 7-րդ դարում։ Վանքը ներկայումս կիսավեր է։ Համաձայն այլ ավանդության՝ կառուցվել է 11-րդ դարի վերջում, Թմոգվու հետ միասին ավերվել է։ Սակայն դրանով Վահանավանքը չի դադարել գործող լինելուց։ Դրա մասին վկայում է Վահանավանքում պահպանված արձանագրությունը, որի համաձայն, 1204 թվականին Անտոն Ճղոնդիդել-մծիգնոբարթուխուցեսը, որը թագավորի առաջին վեզիրն էր, Վահանավանքի համար կառուցել է շրջապարիսպ։ Դա վկայում է նաև այն մասին, որ վանքը 1204 թվականին դեռևս չի միացել որևէ խոշոր ավատատիրոջ կալվածքին և դեռևս թագավորական արքունական սեփականություն էր։ Սակայն այն օրվանից, երբ Թմոգվին դարձել է Երկայնաբազուկների ժառանգական կալվածք, մերձակայքում գտնվող Վահանավանքը նույնպես մաս է կազմել այդ կալվածքի։ Այս հարցի առնչությամբ հարկ է նշել, որ «խոշոր ավատատիրական սեփականության կարևորագույն հատկանիշներից է տոհմական վանք ունենալը»[2][3]

1204-1234 թվականներին տարածքի նոր տեր, իշխանաց իշխան (ერისთავთ ერისთავი) Սարգսի որդի Երկայնաբազուկ-Թմոգվեցին հաստատել է Վահանավանքի վանական կանոնակարգը[4]։ 14-րդ դարի առաջին կեսին թմոգվեցի իշխանական տոհմի՝ Թմոգվիից հեռանալուց հետո Վահանավանքն անցնում է ոմն Ղարիբայիսձեների տոհմին։ 1393 թվականին մի գրության մեջ Ղարիբի որդի Մուրվանն ասում է.

განვაგე საუკუნოჲი საჴხსენებელი დამოვაჴსენე ეკურტარსა, სამკვიდრებელსა ჴორცთა ჩემთასა, ვანის ქუაბდთა, სანაწილესა და საფლავსა ჩემთა მიცვალებულთასაჲ და საფლავსა ზედა შწირველს[5]

Մեկ այլ անթվակիր գրության մեջ, որը պատկանում է 14-րդ դարի վերջին, Ղարիբայիսձե տոհմի անդամները նշել են.

წმიდასა მონასტერსა ქუაბთა ... მოვაჴსენე ესე ეკუდარსა ჩუენსა, სამკვიდრებელსა და საფლავთა ჩუჱნთა[6]

Այս տվյալներից ակնհայտ երևում է, որ Վահանավանքը դարձել է տոհմական վանք և դամբարան-եկեղեցի Ղարիբայիսձեի տոհմի համար։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանավանքի վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցիn գտնվում է քարայրների ստորին շարքում։ Կիսավիմափոր, դարպասատիպ շինություն է։ Միակ դուռը բացված է հարավից։ Մուտքի շրջանակի ներքևի աջ մասում ագուցված է վրաց մեսրոպատառ, գլխագիր յոթ տողանի արձանագրությամբ մեկ քար։ Եկեղեցին ենթարկվել է վերակառուցումների։ Դրա մասին այլ նշանների հետ միասին վկայում է նաև այն հանգամանքը, որ արձանագիր քարն ուղղահայաց էր կանգնեցված[1]։

Վահանավանքի մուտքին պահպանվել է սրբատաշ քարից կերտված՝ «խելի» տեսակի կոթող (արտաքին չափերն են՝ 150 x 50 x 36 սմ)՝ 5 տողանի ընդարձակ և լավ պահպանված վրաց մեսրոպատառ արձանագրությամբ, որը 1965 թ. Ծ. Գափրինդաշվիլու կողմից տեղափոխվել է ակադ. Սիմոն Ջանաշիայի անվան Վրաստանի պետական թանգարան[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • გაფრინდაშვილი გ., არქიტექტურულ-არქეოლოგიური ძიებანი ვანის ქვაბში 1967 და 1968 წწ., წგნ.։ საქართველოს სახელმწიფო მუზეუმის არქეოლოგიური ექსპედიციები, ტ. 2, თბ., 1971;
  • მისივე, ვანის ქვაბის განძი, «ძეგლის მეგობარი», 1966, № 6;
  • მისივე, ვარძია და მისი მიდამოების ქვაბები, თბ., 1957;
  • ონიანი შ., ვანის ქვაბთა მონასტრის წარწერების პოეზია, «საბჭოთა ხელოვნება», 1959, № 7; 1960, № 8;
  • ცისკარიშვილი ვ., წარწერები ასპინძის რაიონიდან, «მასალები საქართველოსა და კავკასიის ისტორიისათვის», 1954, ნაკვ. 30;
  • გაფრინდაშვილი გ., ონიანი შ., ქსე, ტ. 4, გვ. 293-294, თბ., 1979

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 464
  2. ვაჰანის ქვაბთა განგება, მუსხელიშვილი ლ-ის გამოცემა, 1939, էջ 9-10, 12, 17
  3. გაბაშვილი ც., ვარძია, ”გზამკველი”, 1945, էջ 38
  4. ჟორდანია თ., ისტორიჳული საბჳუთები შიო-მღვიმის მონასტრისა, 1895
  5. ჟორდანია თ., նշվ. աշխ., էջ 44-45
  6. ჟორდანია თ., նշվ. աշխ., էջ 46

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]